Jump to content

Մարիա Կունից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կունից
լեհ.՝ Maria Cunitz
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1604 և ոչ ուշ քան 1610
ԾննդավայրWołów, Սիլեզիա, Հաբսբուրգի միապետություն[1]
Մահացել էօգոստոսի 22, 1664(1664-08-22)[2]
Մահվան վայրByczyna, Duchy of Legnica, Հաբսբուրգի միապետություն[2]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
ԵրկերUrania Propitia?[3]
Մասնագիտությունաստղագետ
ԱմուսինElias Crätschmair?[2]
Ծնողներհայր՝ Heinrich Cunitz?[2]
 Maria Cunitz Վիքիպահեստում

Մարիա Կունից ոչ վաղ քան 1604 և ոչ ուշ քան 1610, Wołów, Սիլեզիա, Հաբսբուրգի միապետություն[1] - օգոստոսի 22, 1664(1664-08-22)[2], Byczyna, Duchy of Legnica, Հաբսբուրգի միապետություն[2] ականավոր սիլեզացի գիտնական և արդի ժամանակաշրջանի ամենահայտնի կին աստղագետներից մեկը: Նա Urania propitia գրքի հեղինակն է, որը ներկայացնում է նոր աղյուսակներ, էֆեմերիդներ և Կեպլերի խնդրի ավելի էլեգանտ լուծում։ Վեներայի վրա գտնվող խառնարանը և փոքր մոլորակը՝ 12624 Մարիակունիտին, կոչվում են նրա անունով[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է Սրբազան Հռոմեական կայսրության Վոլուվա քաղաքում, և եղել է բժիշկ Հենրիխ Կունիցի [5][6], որը Բալթյան գերմանացի ներգաղթյալ, բժիշկ և հողատեր էր, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Սվիդնիցայում[7] և Մարիա Շոլց Լեգնիցացինի՝ գերմանացի գիտնական Անտոն ֆոն Շոլցի դստեր (1560–1622), մաթեմատիկոս և Լիեգնից արքայազն Յոահիմ Ֆրիդրիխի խորհրդականի ավագ դուստրը։ Ընտանիքն ի վերջո տեղափոխվեց Սվիդնիցա՝ Ստորին Սիլեզիա (այժմ՝ Լեհաստան): Երիտասարդ ժամանակ՝ 1623 թվականին, Մարիան ամուսնացավ փաստաբան Դեյվիդ ֆոն Գերստմանի հետ։ 1626 թվականին նրա մահից հետո նա 1630 թվականին ամուսնացավ բժիշկ Էլիաս ֆոն Լևենի հետ, որը նույնպես Սիլեզիայից էր[8]։ Էլիասն ու Մարիան ունեին երեք որդի՝ Էլիաս Թեոդորը, Անտոն Հայնրիխը և Ֆրանց Լյուդվիգը։

Մարիան իր ամենակարևոր աշխատությունը գրել է Կալիշի մոտ գտնվող Լուբնո քաղաքի Ցիստերցիայի վանքում, որտեղ նա և իր ամուսինը ապաստան գտան Երեսնամյա պատերազմի սկզբում (նրանք բողոքականներ էին, մինչդեռ նրա եղբայրներն ու քույրերը, որոնք մնացին Սիլեզիայում, դարձան կաթոլիկներ): Զույգը Սիլեզիա վերադառնալուց հետո՝1650 թվականին իրենց միջոցներով հրատարակեց Մարիայի գիրքը։ Ստեղծագործությունը նվիրված էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ III-ին։ 1655 թվականին սարսափելի հրդեհը ոչնչացրեց նրանց գիտական ​​աշխատանքը, ինչպես նաև դեղամիջոցներ պատրաստելու համար օգտագործվող գործիքներն ու քիմիական նյութերը։ Սա խաթարեց ընտանիքի եկամուտը: Մարիան այրիացավ 1661 թվականին և մահացավ Պիզենայում (այժմ՝ Բիչինա) 1664 թվականին։

Մարիայի ծննդյան տարեթիվը անորոշ է։ Ծննդյան, մկրտության կամ նման այլ բաների մասին հայտնի փաստաթղթեր չկան։ 1798 թվականին Մարիայի մասին առաջին գերմանալեզու հրատարակությունն անդրադարձավ այս խնդրին[9]։ Բժիշկ Փոլ Կնյոթելը, ըստ երևույթին, առաջինն է, ով Մարիայի ծննդյան տարեթիվը նշել է 1604 թվականին։ Այս միտքը իմաստ ունի, քանի որ Մարիայի ծնողներն ամուսնացել էին նախորդ տարի[10]։ Այլ հեղինակներ նույնպես այդ տարեթիվը նշեցին։ Ապացույցը, որ Մարիան իրականում ծնվել է 1610 թվականին, գալիս է բանաստեղծությունների ժողովածուից, որոնք շնորհավորում են նրան իր առաջին հարսանիքի կապակցությամբ, զուգորդված Էլիաս Լեոնիբուսի Յան Հևելիուսին ուղղված նամակով՝ 1651 թվական, որը վերջերս հայտնաբերվեց[11][12]։

Առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Urania propitia (OLSE, Սիլեզիա, 1650) գրքի հրատարակումը Կունիցին հռչակ բերեց Եվրոպայում։ Նա ճանաչվել է աստղագիտության մեջ ամենագիտական կինը[13]։ Նրա գիրքը գրվել է և՛ լատիներեն, և՛ գերմաներեն, ինչը կարևոր էր տվյալ ժամանակաշրջանի տեխնիկական հրատարակությունների համար, քանի որ այն մեծացնում էր աշխատանքի հասանելիությունը։ Գիրքը Ռուդոլֆինի աղյուսակների պարզեցումն էր, որը տրամադրեց նոր աղյուսակներ, նոր էֆեմերիդներ և Կեպլերի խնդրի ավելի էլեգանտ լուծում։

Շնորհիվ իր տաղանդի և նվաճումների՝ Կունիցն անվանվել է «Սիլեզիայի Պալլաս»[14]։ 1727 թվականի « Կրթված սիլեզացի կանայք և կին բանաստեղծներ» գրքում Յոհան Կասպարը գրել է.

- (Մարիա) Կունիցը կամ Կունիցինը հայտնի Հերնիկուս Կունիցիուսի դուստրն էր։ Նա լավ կրթված կին էր, Սիլեզիայի կանանց մեջ թագուհի։ Նա կարողացավ խոսել յոթ լեզուներով՝ գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, լեհերեն, լատիներեն, հունարեն և եբրայերեն, և եղել է կայացած երաժիշտ և արվեստագետ: Նա նվիրված աստղագուշակ էր և հատկապես ներշնչվում էր աստղագիտական ​​խնդիրներով:

Ծանոթագրություննե

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://books.google.cat/books?id=SdmzEAAAQBAJ&pg=PA4 — P. 4.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. https://www.bibliotekacyfrowa.pl/dlibra/publication/edition/18066
  4. «Discovery Circumstances: Numbered Minor Planets (10001)-(15000)». Արխիվացված է օրիգինալից 2011-05-26-ին. Վերցված է 2012-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Allgemeines Schriftsteller- und Gelehrten-Lexikon der Provinzen Livland, Esthland und Kurland, Volume 1, J.F. Steffenhagen und Sohn, 1827 [1] Արխիվացված է Հունիս 1, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  6. Sigrid Dienel: Die Pestschrift des schlesischen Arztes Heinrich Cunitz (1580—1629) aus dem Jahr 1625: ein zeitgenössisches medizinisch-pharmazeutisches Dokument? : eine vergleichende Untersuchung mit Pestschriften aus dem 16. und 17. Jahrhundert, 2000 [2] Արխիվացված է Հունվար 3, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  7. Marilyn Bailey Ogilvie, The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century, 2000, page 309.
  8. Article «Löwen, Elias von» in: Allgemeine Deutsche Biographie, herausgegeben von der Historischen Kommission bei der Bayrischen Akademie der Wissenschaften, Band 19 (1884), ab Seite 311, Digitale Volltext-Ausgabe in Wikisource, URL: s:de:ADB:Löwen, Elias von (Version vom 21. August 2009, 02:44 Uhr UTC)
  9. Johann Ephraim Scheibel: Nachrichten von der Frau von Lewen geb. Cunitzin. In: Astronomische Bibliographie, der 3. Abteilung, zweite Fortsetzung, Schriften aus dem siebzehnten Jahrhundert von 1631 bis 1650 aus der Reihe Einleitung zur mathematischen Bücherkenntnis. Nr. 20, Breslau 1798, pages 361—378.
  10. Paul Knötel: Maria Cunitia. In: Friedrich Andreae (Hrsg.): Schlesier des 17. bis 19. Jahrhunderts, Schlesische Lebensbilder. Nr. 3, Breslau 1928, pages 61-65.
  11. Ingrid Guentherodt: Maria Cunitia. Urania propitia; Intendiertes, erwartetes und tatsächliches Lesepublikum einer Astronomin des 17. Jh.. In: Daphnis. Zeitschrift für mittlere deutsche Literatur. Nr. 20, 1991, pages 311—353.
  12. Ingrid Guentherodt: Frühe Spuren von Maria Cunitia und Daniel Czepko in Schweidnitz 1623. In: Daphnis. Zeitschrift für mittlere deutsche Literatur. Nr. 20, 1991, pages 547—584.
  13. Jean Baptiste Joseph Delambre, «Histoire de l’astronomie moderne», Tome Second, M V COURCIER, LIBRAIRE POUR LES SCIENCES, Paris, 1821.
  14. Johann C. Eberti. «Eröffnetes Cabinet dess gelehrten Frauen-Zimmers. Darinnen die berühmtesten dieses Geschlechtes.» Iudicium, München 2004, ISBN 3-89129-998-2. (Repr. of «Schlesiens hoch- und wohlgelahrtes Frauen-Zimmer», Breslau 1727), pages 25-28.