Jump to content

Մարիա Աքսյոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Աքսյոնովա
Ծնվել էՓետրվարի 23
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,Մոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱզգությունՌուս
ՄասնագիտությունԲանաստեղծ
Գրող
Ձեռնարկատեր
Շաշկի
Հանրագիտարան
Ալմա մատերՄՊՀ, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ (ռուս.)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՎ․Վ․ Բելեցկիյ (ռուս.)
Ինչով է հայտնի«Ավանտա+» մանկական հանրագիտարան (ռուս.)
«Առաջին տպագրիչ Իվան Ֆեդորով» հիմնադրամ
Պարգևներ
Russian President's Prize in the field of education
Կայքaksenova.ru
 Maria Aksenova Վիքիպահեստում

Մարիա Դմիտրիեվնա Աքսյոնովա (ռուս.՝ Аксёнова, Мария Дмитриевна փետրվարի 23[1], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս էնցիկլոպեդիստ[2], հասարակական գործիչ, ձեռնարկատեր[3], հաղորդավարուհի, սպորտսմենուհի[4], բանաստեղծ[5], հրատարակիչ, «Ավանտա+» մանկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր (ընդհանուր հրատարակված տպաքանակ՝ 63 հատոր, 20000000), «Առաջին տպագրիչ Իվան Ֆյոդորով» հիմնադրամի վարչության նախագահ, «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն» հեռուստածրագրի հեղինակ և հաղորդավար (164 թողարկում), Ռուսաստանի բնական գիտությունների (ռուս.) ակադեմիկոս և Ռուսաստանի Դաշնության Նախագահի անվան կրթական ոլորտի մրցանակի (ռուս.) լաուրեատ՝ ուսումնական նյութերի ներկայացման գիտական և մեթոդական հայեցակարգի մշակման և դրա հիման վրա «Մանկական հանրագիտարան»(2001) ֆունդամենտալ գրքերի շարքի ստեղծման համար[6], սոցիալապես փոխակերպող ներդրող[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Աքսյոնովան ծնվել է փետրվարի 23-ին Մոսկվայում[7]։

Դպրոցն ավարտել է արծաթե մեդալով[1], այնուհետև գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ 2003 թվականին սովորել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի բիզնեսի Ինստիտուտում (ռուս.) որպեսբիզնեսի կառավարման մագիստրոս (ռուս.) [8][9]։

Մարիան 2001 թվականի մարտի 7-ին կայացաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի (ռուս.) և Ռուսաստանի նշանավոր գործարար կանանց հանդիպման 26 մասնակիցներից և զեկուցողներից մեկն է եղել[8][9][10]։

Հոբբիները՝ Իկեբանա, ճանապարհորդություն, փրկարար ջրասուզակ (անգլ.) [11], ջրասուզակ։

Հայրական կողմի նախապապը՝ Պյոտր Եվդոշենկոն,Արծաթե դարի (ռուս.) բանաստեղծ է եղել, վերջինիս հայրը՝ Իվան Եվդոշենկոն, ծառայել է որպես գիմնազիաների կառավարիչ[8]։

Մայրական կողմի նախահայրն ու նախատատը՝ Պլոտնիկով Ալեքսեյ Իլյիչն (ռուս.) ու Դանիլովա-Պլոտնիկովա Պրասկովյա Լոգինովնան (ռուս.) Մերձմոսկվայում, Ռիգայում և Մինուսինսկում (ռուս.) հեղափոխական շարժման լիդերներից են եղել։

«Ավանտա+» հրատարակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Նախագահ Բորիս Ելցինը նվիրում է երեխաներին «Մանկական հանրագիտարանի» (ռուս.)

«Մանկական հանրագիտարանի» հատորներ:1997թ․, սեպտեմբերի 1, «Ավանտա» ասոցիացիայի արխիվից

20 տարեկան հասակում Մարիան որոշել է Սովետական մեծ հանրագիտարանին զուգորդելի մանկական հանրագիտարան հիմնել[12]։ Դեռևս Լինելով Մոսկվայի պետական համալսարանի ուսանող ՝ դարձել է «Ավանտա+» (ռուս.) գիտա-տեղեկատու գրականության հրատարակչության տնօրենների խորհրդի համահիմնադիր և նախագահ[7][8]։ 1999—2002 թվկաններին հրատարակչության տարեկան շրջանառությունը մոտ $5 000 000 -ից մինչև $8 000 000 ։ Ընդ որում, հանրագիտարանի մեկ ամբողջական գունավոր օրինակի գինը տատանվում էր ~150 ռուբլիի ($6, 1999) և 200—270 ռուբլիի (2002-03) շրջանում, ինչը 50%-ով ավելի էժան էր, քան արևմտյան շուկայի նմանօրինակները ' արտադրության գնով ~180 ռուբլի։ 500 էջանոց նոր հատորները կազմվում էին ամեն երեք ամիս[13][14][15]։

1996-ից 2000թթ․ և 2005-ից 2009թթ․ Մարիան եղել է «Ավանտա+» (ռուս.) (2005 թվականից Հանրագիտարանների աշխարհ «Ավանտա+» (ռուս.) ) հրատարակչության խմբագրական խորհրդի և կրթական այլ շարքերի գլխավոր խմբագիրը և նախագահը[8][7]։

  • «Ավանտա+» մանկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր;
  • «Ժամանակակից հանրագիտարանի» գլխավոր խմբագիր;
  • «Ամենագեղեցիկ և Հայտնի» ճանաչողական գրքերի շարքի գլխավոր խմբագիր։

Աքսյոնովան «Մանկական հանրագիտարան» - ում ժամանակակից գիտական գիտելիքներ ներկայացնելու հայեցակարգի համահեղինակ է, որի շնորհիվ բարդ թեման ներկայացվում է մատչելի և հետաքրքիր։ Նա ավելի քան 50 գիտա-պոպուլյար ներածական հոդվածներ[8] և 8 հանրագիտարանային հոդվածներ է հեղինակել։

Մանկական հանրագիտարանը (ռուս.) հրատարակված է 63 մասում, դրանցից ավելի քան 50 — ը խմբագրվել են Մարիա Աքսյոմովայի կողմից։ 2006 թվականին հրատարակության ամենավաճառվող օրինակի ընդհանուր տպաքանակը[13] գերազանցել է 15000000 թիվը[5]։ Մանկական հանրագիտարանի մշակման և ստեղծման համար «Ավանտա+» հրատարակչության 9 աշխատակիցներ[16] 2001 2-ին արժանացել են կրթության ոլորտի ՌԴ նախագահի անվան մրցանակի[6]։ Հրատարակչության թիմը ստեղծել է «Մանկական հանրագիտարան Ավանտա+» «մատչելի ձևով ներկայացնելու համար բոլոր այն հիմնական գիտելիքները, որոնք այսօր ունի մարդկությունը»[17]։ Կրթական ծրագրերի և ստանդարտների վարչություն Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարությունը (ռուս.) «Մանկական հանրագիտարան» շարքի բոլոր հատորները հանձնարարել է որպես լրացուցիչ ընթերցանության ուղեցույց[18]։ Շարքը նաև առաջարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական համակարգերի միջազգային կենտրոնի միջազգային ամբիոնի ցանցի կողմից և ճանաչվել է ազգային մասշտաբի նախագիծ[5][8]

Մարիա Աքսյոնովան հրատարակչական աշխատանքի մասին[19]

Եվ սկզբում, և, ամենակարևորը, ավելի ուշ, ինձ և իմ ուղեկիցներին հետաքրքրում էր ոչ թե աշխատանքը զուտ փողի համար, այլ սոցիալական ներդրում ունեցող բիզնեսը։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ միայն այն բիզնեսն է հաջողակ համարվում, որն ունի սոցիալական բաղադրիչ։
- Մ․Դ․ Աքսյոմովա

Ավանտա + հրատարակչության համահիմնադիր Գեորգի Խրամովը նշում է․

Մարիան կարող է խնդրին նայել տարբեր տեսանկյուններից, գտնել դիտարկվող երեվույթի առաջին հայացքից գաղտնի ասպեկտներ
- Գ․ Խրամով
Դափնեկրի պատվավոր մեդալ Ռուսաստանի Դաշնության Նախագահի մրցանակի կրթական ոլորտում ներդրում կատարելու համար (ռուս.)

Առաջին տպագրիչ «Իվան Ֆեդորով» հիմնադրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ-ից Մարիա Աքսյոնովան համարվում է «Առաջին տպագրիչ Իվան Ֆեդորով»(անգլ.՝ ThePrinting Pioneer Fund) հիմնադրամի վարչության նախագահ։ Ֆոնդի գործունեությունը[1]

Հիմնադրամը նախաձեռնել և հավաքել է միջգերատեսչական ազդեցության կլաստեր ՝ Մոսկվայի Նորարարական Կլաստերի շրջանակներում։

Ձեռնարկատիրական և ներդրումային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Դ. Աքսյոնովան մի շարք նախագծերի համահիմնադիր և ներդրող է[1]

  • Սրճարան «Քացրավենիքի կայսրություն», ռեստորանային համալիր «Մարոկանա», «Մուսկատ», հրուշակեղենի գործարան և այլն։
  • Ճապոնական ռեստորաններ «Նիամա» ֆրանշիզայի ցանցի համահիմնադիր[5], «Նիամա» Խորհրդատվական խորհրդի ապրանքանիշի համագործակից[20] (ռեստորանների ցանց, սննդի արտադրություն, ՏՏ, առաքում)։
  • Հրատարակչություն «Լայվբուք»։

Մարիան սոցիալապես փոխակերպող ներդրող է։ Որպես ներդրող ունի ավելի քան հինգ վենչուրային ներդրումներ[1]։

Կազմակերպություններ և բիզնես-ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Աքսյոնովան եղել է "Ռուսաստանի գործարար կանայք" Համադաշնությունում և "Նոր Մոսկվա" ձեռնարկատերերի ակումբում, անդամակցել է հոգաբարձական տարբեր խորհուրդների[8], եղել է Ռուսաստանի բարձրագույն բնապահպանական խորհրդում[5]։ Բիզնես-ընկերություններ, որոնց անդամցում է Մարիա Աքսյոնովան[1]

  • 2010 թ-ից անդամակցում է բիզնես հրեշտակների Ազգային ասոցիացիային[22];
  • 2012 թ-ից Moscow Seed Fund –ի լիազորված ներդրող;
  • «Ավանտա» ասոցիացիայի համահիմնադիր;
  • 2020 թ-ից անդամակցում է Headlines սոցիալապես փոխակերպող ներդրողների и AngelsDeck ներդրողների ակումբներին։

Պրոեկտ «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2016 թվականներին Մարիա Աքսյոնովան և իր գործընկերներն աշխատել են ռուսերեն բառերի, անունների, ասացվածքների ծագման ուսումնասիրության վրա։ Աշխատանքն աստիճանաբար վերածվել է հեռուստածրագրերի և գրքերի շարքի[23]։

  • 2008—2012 թթ դառնում է «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն» հեռուստածրագրի հեղինակ և հաղորդավար (164 թողարկում), ով թեթև (երբեմն զվարճալի) և խաղային ձևով պատմում է ռուսաց լեզվի լեզվական նրբությունների, պատմության և պարադոքսների մասին[24]։
  • 2011—2016 թթ հրապարակում է «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք» գիրքը (Ցենտրոպոլիգրաֆ, 2011—2012)։ Տեքստի հիմքում ընկած են «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն » հեռուստածրագրի թողարկումների սցենարները․ նյութը ընդլայնվել և լրացվել է։ Իսկզբանե գիրքը հրապարակվել է 3 մասով (հատորներով)։ Գրքերը մի քանի անգամ վերահրատարակվել են, այդ թվում նաև թողարկվել են DVD սկավառակներով։ 2016 թ-ին բոլոր հատորները վերահրատարակվել են մեկ՝ 575 էջանոց գրքում. Ընդհանուր տպաքանակը ՝ ավելի քան 30000 օրինակ։
  • 2018 թ-ին հրապարակել է «Արդյո՞ք մենք գիտենք ամեն ինչ Համաշխարհային գրականության կլասիկների մասին» (Ցենտրոպոլիգրաֆ, 2018)։ Գիրքը ստացել է բարձր վարկանշեր, արժանանալով, «Շաբաթվա գիրք» կոչմանն ըստ Լիտերատուրնայա գազետայի[25][26]։

2012 թ-ին գիրքը մտել է «Դինաստիա» հիմնադրամի (ռուս.) «Պրոսվետիտել» մրցանակի (ռուս.) լոնգ-լիսթ։ Գրքերը ներառված են մանկավարժների համար կազմված գրականության ցուցակներում։ Հաստատված են Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից։ Մեջբերում ինստիտուտի նախաբանից։

…անհնար է գերագնահատել Աքսյոնովայի գրքերի ակտուալությունը… յուրաքանչյուր տողում զգացվում է հեղինակի անկեղծ հետաքրքրությունը լեզվի և նկարագրված փաստերի նկատմամբ։ Ընթերցողը կարող է իրեն հավասար զրուցակից զգալ․ նա հաղորդակցում է ոչ թե իրեն դասավանդող մասնագետի, այլ մի մարդու հետ, ով ընթերցողի պես հետաքրքրված է մայրենի լեզվի ճակատագրով և հոգ է տանում նրա վիճակի մասին
- Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Աքսյոնովան մի շարք հրապարակումներ է արել տարբեր երկրներում հիմնարար կրթության գաղափարների հանրագիտարանային իրացման մեթոդաբանության և մշակութային ու կրոնական ավանդույթների ուսումնասիրության մասին։ Նշանակալի հոդվածների շարքում նշվում են[8]

  • ավելի քան 50 ներածական և 8 հանրագիտարանային հոդվածներ «Մանկական հանրագիտարանի» համար։

1998 թվականին Կարլոս Կաստանեդայի մահվան «Ընդհանուր թերթը» (ռուս.) հրապարակեց երկու հոդված նվիրված նրան՝ Վիկտոր Պելևինի «Մարտիկի Վերջին կատակը» և Մարիա Աքսյոնովայի «Ո՞վ է լքել այս աշխարհը»[27]։

Բանաստեղծությունների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աքսյոնովա Մ. Դ. Դատարկության բլյուզ․ Բանաստեղծությունների ժողովածու։ Մ., 1999. էջ. 1-80.

2007 թ-ին հրատարակվել է Մարիա Աքսյոնովայի «Դատարկության բլյուզ» հեղինակային բանաստեղծությունների ժողովածուի «վալետային» հրատարակությունը և նույնպես վերահրատարակվել է Մարիայի նախապապի՝ Պյոտր Եվդոշենկոյի «Կասկադի ցայտեր» բանաստեղծությունների ժողովածուն։

Հեռուստատեսությունում, կինոյում և ռադիոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային և դերասանական գործեր[28][8]

։

։

  • 2008—2010 годы՝ «Վեպը քարի մեջ» վավերագրական ֆիլմերի շարքի հաղորդավար (այլ անվանում՝ «Սիրո համաշխարհային գլուխգործոցներ»)․ Սյուժեն պատմում է ճարտարապետության գլուխգործոցների մասին, որոնք ստեղծել են սիրահարված մարդիկ հանուն իրենց սիրելիների[29]։
  • 2008—2010 թթ ՝ Արտ-վիդեո հեռուստահաղորդման պրոդյուսեր․ նոր ժանր, որն իրենից ներկայացնում է — «տեսահոլովակ», նկարահանված ո՛չ թե երգի, այլ բանաստեղծության հիման վրա։ Ավելի ուշ այդ բանաստեղծական էստաֆետը շարունակեցին «Կինոպոեզիա» նախագիծը և «Ջազ» ռադիոն, որոնց եթերում հնչեցին Ղազարյանի («Արտ-Վիդեո» նախագծում աշխատող կոմպոզիտորի) երաժշտության ներքո կարդացած բանաստեղծություններ։
  • 2010—2011 թթ կատարել է Մատրյոնայի դերը «Ազնվաբարո աղջիկների ինստիտուտ» սերիալում (ռուս.)

։

  • 2008—2012՝ 2008—2012 թթ դառնում է «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն» հեռուստածրագրի հեղինակ և հաղորդավար (164 թողարկում), ով թեթև (երբեմն զվարճալի) և խաղային ձևով պատմում է ռուսաց լեզվի լեզվական նրբությունների, պատմության և պարադոքսների մասին։
  • 2013 — Կատարել է ավագ լեյտենանտ Մարիա Չուբի դերը «Խամաճիկավարներ» ֆիլմում։
  • 2014 — Կատարել է Վերոնիկայի դերը «Տնակ գետան ափին» ֆիլմում։

1984—1989թթ՝ սպորտսմենուհի, շաշկի սպորտի վարպետի թեկնածու[8][30]։

  • Մոսկվայի ռուսական շաշկու բազմակի չեմպիոն [8][30], մայրաքաղաքի առաջնության Կանանց Միջազգային Շաշկու մրցանակակիր. Դարձել է մայրաքաղաքի չեմպիոն ՝ առաջ անցնելով սպորտի փորձառու վարպետներ Ռեմա Գագարինից և Ալլա Բրոխունովից;
  • Ռուսական շաշկու զինված ուժերի բազմակի չեմպիոն[8];
  • 1989 թ-ին Ռուսական շաշկու կանանց առաջնությունում նա արժանացել է 2-5-րդ տեղերին։ Քվեարկության արդյունքում ստացել է "ամենաշփվող"տիտղոսը[31];
  • ԽՍՀՄ-ի ռուսական շաշկու առաջնության բազմակի ֆինալիստ[8]։

Մրցանակները[5][8]։

  • «Տարվա լավագույն մենեջեր» մրցույթի հաղթող «հրատարակչական բիզնես» անվանակարգում (2001)։ Մրցույթը կազմակերպվել Է "Կոմերսանտ" հրատարակչության կողմից[32]։
  • Առաջին կինը «Կոմերսանտ փող» ամսագրի «Ռուսաստանի հարյուր ֆինանսների կառավարիչներ» վարկանիշում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 MoscowSeedFund. «Մոսկվայի վենչուրային ներդրումների զարգացման հիմնադրամ». www.mosinnov.ru (ռուսերեն).
  2. «"Գրքի մարդ" ՝ Մարիա Աքսյոնովա, կենդանի հանրագիտարան․ Գրքի ակնարկ» (ռուսերեն). Գրքի ակնարկ (ռուս.).
  3. Коммерсантъ Деньги, 2001, էջ 19
  4. Մակարովա Յ․, Անտոնով Ա․ (2007). «Աղոթքներ և նպատակներ» (ռուսերեն) (Կարիերա (ամսեգիրը) (ռուս.) ամսագիրը միասին Entrepreneur (ամսեգրի) (անգլ.) հետ ed.). Գլխավոր խմբագիր Զոտիկրվ Ա․. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); line feed character in |edition= at position 79 (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Персона России, 2007
  6. 6,0 6,1 «Ռուսաստանի Դաշնության Նախագահի 03.10.2002 թ. հրատարակված համար 1114 հրամանագիր Ռուսաստանի Դաշնության Նախագահի կողմից մրցանակների շնորհման մասին 2001 թվականի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու համար» (ռուսերեն). 2002 թ․ հոկտեմբերի 3.
  7. 7,0 7,1 7,2 Սկալինա Մ․, Պետրուխին Ս․. ««Մենք կցանենք նոր այգի, սրանից էլ շքեղ...»» (ռուսերեն) (Պերսոնա (ռուս.) ed.). {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 Whoiswho в России, 2007
  9. 9,0 9,1 «Մարտի 8-ի նախօրեին Վլադիմիր Պուտինը հանդիպել է կին գործարար և հասարակական ներկայացուցիչների հետ». www.kremlin.ru (ռուսերեն). Ռուսաստանի նախագահ. 2001 թ․ մարտի 7.
  10. «Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ռուսաստանի գործարար շրջանակների կին ներկայացուցիչների հետ». www.newsru.com (ռուսերեն). NEWSru.com. 2001 թ․ մարտի 7. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  11. Marina, Belova, ed. (2007). «Ռուսաստտանի անձ․ Գրական-կենսագրական ալմանախ» (ռուսերեն). Elite Press Plus, Border Publishing house. ISBN 978-5-94691-270-9. {{cite web}}: |editor-first2= missing |editor-last2= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն); More than one of |editor-last1= and |editor-last= specified (օգնություն)
  12. Персона
  13. 13,0 13,1 Vladimir Merkushev (1999). «Publisher finds knowledge is priceless. Kids' books prove a hit. A new way of thinking, learning» (անգլերեն) (The Russia Journal ed.). NEWSru.com. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  14. Lucas Romriell (2002). «Readers choosing pulp over literature. The book-publishing industry has come to be dominated by detective novels and foreign writers - both of which have displaced the former state-run propaganda machine and producer of children's literature» (The Russia Journal ed.). {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  15. Ե. Վինոկուրցեվա (2003 թ․ փետրվարի 24). «Հանրագիտարանային մոտեցում։ Մարիա Աքսյոնովայի հայացքների լայնությունն ապահովել է «Ավանտա+» հրատարակչությանը ուժեղ դիրքեր շուկայում» (Կոմպանիա (ամսեգիր) (ռուս.) ed.). Տպարան՝ «Կուրիեռ». {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  16. Վ. Մենշով (Նոյեմբեր, 2003). «Մարիա Աքսյոմովայի Ինը և յանը» (Наша школа ed.). Մոսկվա: Գլխավոր խմբագիր Ե. Ա. Ալեքսանդրովիչ. {{cite web}}: External link in |edition= (օգնություն)
  17. Օ. ՈՒտեշեվա (Հուլիս,1997). «Մեր հասարակության մանկական երազանքը» (Դոմովոյ (ամսեգիր) (ռուս.) ed.). Մոսկվա: Коммерсантъ. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  18. «Մանկական հանրագիտարանի (ռուս.) հատորների հրատարակման տեղեկություններ». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); line feed character in |title= at position 93 (օգնություն)
  19. Լ. Կալուգինա (2008). «Մարիա Աքսենովայի Համալսարանները. Հանրագիտարանային մոտեցում խոհարարությանը» (BBQ ed.).
  20. Մոսկվայի նորարարության գործակալություն (ռուս.) (2021 թ․ հոկտեմբերի 20). «Ֆորում FoodTech: ներկայի սնունդը». Մոսկվա: Մոսկվայի ձեռնարկատիրության և նորարարական զարգացման վարչություն. Արխիվացված է օրիգինալից 2022-05-23-ին. Վերցված է 2022-11-30-ին. {{cite web}}: Check |author= value (օգնություն)
  21. «ՌԱԳՄ-ի անկախ տնօրենների ազգային ռեգիստր». rspp.ru. Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ռուս.).
  22. «Բիզնես հրեշտակների ազգային ասոցիացիայի մասին». rusangels.ru. ԲՀԱԱ. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին.
  23. Ա․ Լիտվինովա (փետրվար, 2013). «Ռուսաց լեզվի իմաստությունների մասին». pionerka.ru. Պիոներական ճշմարտություն (ռուս.).(չաշխատող հղում)
  24. Հեռուստահաղորդում «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն»․ ՅուԹյուբում
  25. «Լիտերատուրնայա գազետա № 46 (6667), Շաբաթվա գիրք». 2008 թ․ նոյեմբերի 14.
  26. «Լիտերատուրնայա գազետա, Ոսկե պաշար».
  27. М. Д. Аксёнова (1998 թ․ հունիսի 24). «Ո՞վ է լքել այս աշխարհը». {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  28. М. Д. Аксёнова. «Դերասանական գործեր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  29. «Վեպը քարի մեջ» վավերագրական ֆիլմերի շարք ՅուԹյուբում
  30. 30,0 30,1 30,2 30,3 Ս․ Գորբաչով(սպորտի վարպետ) (Հուլիս, 1998). «Դերասանական գործեր» (Շաշկի (ամսեգիր, Ռիգա) (ռուս.) ed.). Ռիգա. ISSN 0204-1472. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  31. Ս․ Մինչին (մրցույթի գլխավոր մրցավար) (Դեկտեմբեր, 1989). «Դերասանական գործեր» (Շաշկի (ամսեգիր, Ռիգա) (ռուս.) ed.). Ռիգա. ISSN 0204-1472. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  32. . Коммерсантъ. 13.10.2001 https://www.kommersant.ru/doc/285127?ysclid=l62lrrwfvm527330169. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Մարիա Ակսենովայի՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի անվան կրթական ոլորտի մրցանակի դափնեկրի ելույթը։ Ռեպորտաժ 2002 թվականի դեկտեմբերի 18-ից
  • Дмитрий Бутрин, Севастьян Козицын. Кто управляет финансами России = Ով է տնօրինում Ռուսաստանի ֆինանսները / Генеральный директор Леонид Милославский. — Կոմերսանտ (ֆինանսներ) (ռուս.). — Москва : Կոմերսանտ[հեռացնել կաղապարը], 2001. — С. 18—23.
  • Ռուսաստտանի անձ․ Գրական-կենսագրական ալմանախ = Персона России: литературно-биографический альманах / Марина Белова, Людмила Чернова. — Москва: «Элит-Пресс Плюс», Издательская группа «Граница», 2007. — С. 24—25. — ISBN 978-5-94691-270-9
  • Н. Самутина. Пятёрка с плюсом для Аванты + = Հինգին գումարած «Ավանտա+ »-ին / Главный редактор Екатерина Симонова. — ИД «Инфра-М», 1997. — С. 26—27.
  • Е. Винокурцева. Энциклопедический подход. Широта взглядов Марии Аксеновой обеспечила издательству Аванта+ крепкие позиции на рынке = Հանրագիտարանային մոտեցում։ Մարիա Աքսյոնովայի հայացքների լայնությունն ապահովել է «Ավանտա+» հրատարակչությանը ուժեղ դիրքեր շուկայում / Главный редактор Андрей Григорьев. — Կոմպանիա (ամսեգիր) (ռուս.). — ИД «Курьер», 2003. — С. 34—37.
  • Տավրիկյան նահանգ // Who is who Ռուսաստտանի անձ․ Ռուսաստանի հաջողակ մարդկանց կենսագրական հանրագիտարան = Who is who Ռուսաստտանում. Биографическая энциклопедия успешных людей России / Марина Белова, Людмила Чернова. — Москва: Ralph Hübner, 2007. — С. 68. — ISBN 978-3-7290-0063-6
  • Энциклопедия успеха = Հաջողության հանրագիտարանը / Главный редактор Андрей Григорьев. — Marie Claire. — ИД «Курьер», 2002. — С. 107.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Աքսյոնովա» հոդվածին։