Մարիաստելլա Ջելմինի
Մարիաստելլա Ջելմինի իտալ.՝ Mariastella Gelmini | |
Կուսակցություն՝ | Ազատության ժողովուրդ, Առա՜ջ, Իտալիա, Առաջ, Իտալիա և Action? |
---|---|
Կրթություն՝ | University of Brescia? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Լենո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Mariastella Gelmini |
Կայք՝ | mariastellagelmini.it |
Մարիաստելլա Ջելմինի (անգլ.՝ Mariastella Gelmini, հուլիսի 1, 1973, Լենո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, Սիլվիո Բերլուսկոնիի չորրորդ կառավարությունում կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար (2008-2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1973 թվականի հուլիսի 1-ին։ Երկու տարի սովորել է Կրեմոնի Մանինի լիցեյում, որոշ ժամանակ` Բագատայի լիցեյում (Դեզենցանո դել Գարդա), իսկ միջնակարգ կրթությունն ավարտել է շրջանային մասնավոր «Արիչի» լիցեյում։ Հետագայում ավարտել է Բրեշիայի համալսարանը` 110 հնարավորից ստանալով 100 միավոր և ավարտական ատենախոսությունը պաշտպանելով «Հանրաքվե շրջանային նախաձեռնությամբ» թեմայով։ Բարեհաջող քննություն է հանձնել Ռեջիո դի Կալաբրիայի փաստաբանական խորհրդում, պրակտիկան անցկացրել նույն տեղում և Բրեշիայում[1]։
Ակտիվորեն մասնակցել է Բերլուսկոնիի «Առա'ջ, Իտա'լիա» կուսակցության ստեղծանը (ականատեսների վկայությամբ 1994 թվականին շաբաթվա երկու օրը նվիրել է կուսակցական գործունեությանը)։ 1998 թվականին նույն կուսակցության աջակցությամբ ընտրվել է Դեզենցանո դել Գարդայի համայնքային խորհրդի քարտուղար, 2000 թվականին զրկվել է պաշտոնից։ 2002 թվականին հողային հարցերի մասնագետի պաշտոնով մտել է Բրեշիա գավառի վարչական կազմ, 2004 թվականին նույն տեղում ստանձնել է գյուղատնտեսության ասեսորի պաշտոնը։ 2002-2007 թվականներին դարձել է Դեզենցանո դել Գարդայի համայնքային խորհրդի պատգամավոր, իսկ 2005 թվականին «Առա'ջ, Իտա'լիա» կուսակցության ցուցակով ընտրվել է Լոմբարդիայի նահանգային խորհուրդ` իր մանդատը պահպանելով մինչև 2006 թվականը[2]։ 2005 թվականին դարձել է կուսակցության համակարգողը Լոմբարդիայում, 2006 թվականին կուսակցական ցուցակով ընտրվել Իտալիայի Պատգամավորական պալատի անդամ, 2008 թվականին վերընտրվել է, իսկ 2013 թվականին ընտրվել է Բերլուսկոնիի միացյալ աջակենտրոն «Ազատության ժողովուրդ» կուսակցության ցուցակով[3]։
2008 թվականի հոկտեմբերի 29-ին Սենատը վերջնական ընթերցումով ընդունել է Ջելմինիի նախագիծը կրթության կառուցվածքի մասին (օրենք 169/2008): Դրա կողմերից մեկը առավել բարդ ընթացակարգն էր տարրական դպրոցի ավարտական քննություններում անբավարար գնահատական ստացածների համար այն նպատակով, որ դա սահմանափակվի միայն բացառիկ հանգամանքներով[4]։
Կրթական համակարգը կանոնակարգող այս օրենքը և նորմատիվ մի քանի ակտեր, որոնք ընդունվել են Ջելմինիի` նախարարությունը գլխավորելու ժամանակ, մամուլում ստացել են «Ջելմինիի բարեփոխումներ» անունը։ 2013 թվականի ապրիլին Լացիոյի նահանգային վարչական դատարանը որոշում է ընդունել այս ռեֆորմի մի քանի նորմերի փոփոխման մասին, որոնք վերաաբերել են հատուկ միջնակարգ կրթությանը։ Մասնավորապես, ապօրինի են ճանաչվել տարբեր առարկաների ժամերի բաշխումը, որոնք հաստատել էր Ջելմինին[4]։
2018 թվականի մարտի 28-ին Պատգամավորական պալատում ընտրվել է «Առա'ջ, Իտա'լիա» ֆրակցիայի առաջնորդ[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիաստելլայի եղբայր Ջուզեպեն եղել է Միլցանո քաղաքի փոխքաղաքապետը. այդ նույն պաշտոնը ավելի վաղ զբաղեցրել է նրանց հայրը։ Քույրը` Չինցիան, ինչպես և նրանց մայրը, տարրական դպրոցի ուսուցչուհի է, նաև` «Աշխատանքի իտալական համընդհանուր դաշնության» արհմիության ակտիվիստ։ Մարիաստելլա Ջելմինին ամուսնացել է ձեռնարկատեր Ջորջո Պատելիի հետ, նրանք ունեն դուստր` Էմմա անունով (ծնվ.` 2010): Սիրելի կատարողներն են Ադրիանո Չելենտանոն և Վասկո Ռոսին։ 2011 թվականի Mondadori հրատարակչությունը հրատարակել է Մարիաստելլա Ջելմինիի հեքիաթների գիրքը` «Ե՞րբ ես դու մեծանալու» (իտալ.՝ Quando diventerai grande) վերնագրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mariastella Gelmini, Ministro dell'Istruzione: un ritratto». Donna (իտալերեն). 2011 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Mariastella Gelmini, Deputato Parlamento - Corriere.it Rovagnate». rovagnate.corriere.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Biografia di Mariastella Gelmini» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 4,0 4,1 «L'abc della legge Gelmini - Il Sole 24 ORE». www.ilsole24ore.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Pd: Delrio capogruppo Camera, Marcucci al Senato. Per Fi Gelmini-Bernini - Politica». ANSA.it (իտալերեն). 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարիաստելլա Ջելմինի» (իտալերեն). Twitter. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- «Մարիաստելլա Ջելմինի». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei deputati (portale storico). Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- «Մարիաստելլա Ջելմինի. կենսագրություն» (իտալերեն). BiografiaOnline. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիաստելլա Ջելմինի» հոդվածին։ |
|