Մարզական լրագրողի միջազգային օր
Մարզական լրագրողի միջազգային օր, մասնագիտական տոն, որը նշվում է 1995 թվականից սկսած՝ հուլիսի 2-ին։
Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայ (AIPS) պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզական լրագրության միջազգային օրը նշվում է 1995 թվականից ի վեր՝ Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Հուլիսի 2 ամսաթիվը պատահական չէ ընտրած։ 1924 թվականի հուլիսի 2-ին Ֆրանսիայում ստեղծվել Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS)։ Այժմ այդ կազմակերպությանը անդամակցում է մարզական լրագրողների ազգային 150 միություն[1]։
Տոնի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզական լրագրողի միջազգային օրվա կապակցությամբ մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները կազմակերպում են տոնական նիստեր և միջոցառումներ։ Որոշ երկրներում մարզական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այդ օրը շնորհվում են իրար։
Հուլիսի 2-ին մի շարք երկրներում անցկացվում են մարզական հատուկ միջոցառումներ, որոնց ժամանակ մարզական լրագրողները ցույց են տալիս իրենց նվիրվածությունը ֆիզիկական դաստիարակության, սպորտի և առողջ ապրելակերպի խթանմանը, ոչ միայն խոսքով, այլև գործով։