Մարգարիտա Լևիևա
Մարգարիտա Լևիևա ռուս.՝ Маргарита Владимировна Левиева | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Secaucus High School?, Նյու Յորքի համալսարան և Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] |
Գիտական աստիճան | Բակալավր |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղարվեստական մարմնամարզություն և թատրոնի դերասանուհի |
Margarita Levieva Վիքիպահեստում |
Մարգարիտա Վլադիմիրովնա Լևիևա (անգլ.՝ Margarita Vladimirovna Levieva փետրվարի 9, 1980[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի դերասանուհի, նախկինում՝ պրոֆեսիոնալ մարմնամարզուհի[3], որն առավել հայտնի է խաղացած դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անտեսանելին» (2007 թվական), «Կնամոլ» (2009 թվական) և «Մշակույթի և հանգստի զբոսայգի» (2009 թվական) ֆիլմերը, ինչպես նաև ABC-ի «Վրեժ» (2011-2013 թվականներ) փրայմ թրայմ սերիալի Էմիլի Թորնի/իրական Ամանադա Կլարկի դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտա Վլադիմիրովնա Լևիևան[4] ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ հրեական ընտանիքում[5][6][7]։ Նրա երկու տատիկները երեխա ժամանակ, վերապրել են Լենինգրադի շրջափակումը։ Երեք տարեկանից զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ։ 11 տարեկանում նա մոր և իր երկվորյակ եղբոր՝ Միխայիլի (Մայքլ) հետ ներգաղթել է ԱՄՆ (1991 թվական), որտեղ բնակություն է հաստատել բրունքլինյան շրջանում՝ Շիփսհեդ-Բեյում[8]։ Հաճախել է Նյու Ջերսի նահանգի Սիկոկուս դպրոցը։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանի էկանոմիկայի ֆակուլտետը։ Լևիևան դերասանական խաղի նկատմամբ մեծ հմտություն է ձեռք բերել Ուիլյամ Էսպերտի (անգլ.՝ William Esper Studio) դերասանական վարպետության դպրոցում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Լևիևան հայտնվել է «Օրենք և կարգ։ Երդվյալների դատարան» հեռուստասերիալում։ Նույն թվականին New York Magazine ամսագիրը Լևիևան ներառել է Նյու Յորքի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում[9]։ Այնուհետև նա 2006 թվականին նկարահանվել է «Կորածը» կարճամետրաժ սերիալում։
2007 թվականին Լևիևան «Անտեսանելին» ֆիլմում կատարել է գլխավոր դեր, իսկ հետո հայտնվել է ևս մի քանի անկախ ժապավեններում, ինչպիսիք են «Աղմուկը» (Թիմ Ռոբինսի և Վիլյամ Հըրթի հետ)։ 2009 թվականին նկարահանվել է «Մշակույթի և հանգստի զբոսայգի» կատակերգությունում, ինչպես նաև Էշթոն Քաթչերի «Կնամոլ» դրամայում։ Նույն թվականին ելույթ է ունեցել The Retributionists թատերական պիեսում[10]։ Հեռուստատեսությունում Լևիևան հայտնվել է 2010-2011 թվականներին HBO-ի «Ինչպես հաջողության հասնել Ամերիկայում» սերիալում։ 2011 թվականին նկարահանվել է Մեթյու Մակքոնահիի «Փաստաբանը Լինքոլնով» ֆիլմում, ինչպես նաև «The Stand Up», «Knights of Badassdom», «For Ellen» և «Loft» ֆիլմերում։
2011-2013 թվականներին Լևիևան ABC-ի «Վրեժ» հեռուստասերիալում կատարել է Էմիլի Թորնի՝ Ամանադա Կլարկի դերը[11]։ 2014 թվականին նա հրավիրված է եղել NBC-ի «Հավատարմություն» սերիալի գլխավոր դերերից մեկին, որտեղ նկարահանվել է Հոուփ Դևիսի հետ հավասար[12]։ Շոուն փակվել է մի քանի էպիզոդից հետո։ 2015 թվականին նա HBO-ի «Երկյակը» սերիալում ստացել է կանոնավոր դեր[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-2016 թվականներից հարաբերությունների մեջ է եղել Սեբաստիան Սթենի հետ[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | Բիլլիի ընտրությունը | Billy’s Choice | Ջուլի Ռոմանո | |
2005 | ս | Օրենք և կարգ։ Երդվյալների դատարանը | Law & Order: Trial by Jury | Ստեֆանի Դևիս |
2005 | Անգլերեն | English | Դանա Ստիլ | |
2007 | ֆ | Դավիթի բնակարանը | David’s Apartment | Դիդի |
2007 | ֆ | Անտեսանելին | The Invisible | Էննի Նյուտոն |
2007 | ֆ | Աղմուկ | Noise | Եկատերինա Ֆիլիպովնա |
2007 | ֆ | Աղի ընկույզ | Salted Nuts | Ալիսա |
2009 | ֆ | Մշակույթի և հանգստի զբոսայգի | Adventureland | Լիզա Պ․ |
2009 | ֆ | Կնամոլ | Spread | Հիզեր |
2009 | ս | Թագավորներ | Kings | Կլաուդիա |
2010-2011 | ս | Ինչպես հաջողության հասնել Ամերիկայում | How to Make It in America | Ջուլի |
2011-2013 | ս | Վրեժ | Revenge | իրական Էմիլի Թորն/Ամանադա Կլարկ |
2011 | ֆ | Փաստաբանը Լինքոլնով | The Lincoln Lawyer | Ռեջինա Կամօո |
2012 | ֆ | Հանուն Էլենի | For Ellen | Կլեր Թեյլու |
2013-2016 | ս | Սև ցուցակ | The Blacklist | Ջինա Զանետակոս |
2014 | ֆ | Շտապ Մոսկվա-Ռուսաստան | Скорый «Москва-Россия» | Միլա |
2014 | ֆ | Լոֆտ | Loft | Վիկի Ֆրայ |
2015 | ֆ | Պատանի աղջկա օրագիրը | The Diary of a Teenage Girl | Տաբատա |
2015 | ֆ | Սեր առանց պարտավորության | Sleeping with Other People | Հաննա |
2015 | ֆ | Ջեյմս Ուայթ | James White | քարտուղար |
2015 | հֆ | Արքայազնը | The Prince | Իզաբել |
2015 | ս | Հավատարմություն | Allegiance | Նատալի Օ' Կոննոր |
2016-2017 | մս | Ամբողջ ճշմարտությունը արջերի մասին | We Bare Bears | Յանա |
2017-2019 | ս | Երկյակը | The Deuce | Էբիգեյլ Էբբի Պարկեր |
2017 | ֆ | Դա տեղի է ունեցել Լոս Անջելեսում | It Happened in L.A. | Ինգրիդ |
2018 | ֆ | Ապագայի աշխարհը | Future World | Լեյ |
2018 | ֆ | Օձերի ժառանգներ | Inherit the Viper | Ջոզի Ռայլի |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 LezWatch.TV — 2014.
- ↑ Former Students — William Esper Studio.
- ↑ «Margarita Levieva». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Невидимый»
- ↑ Lori Fradkin «The Retributionists’ Margarita Levieva on Jewish Revenge and Being Lisa P.»
- ↑ Axelrod, Nick (2009 թ․ ապրիլի 2). «Tilt-A-Whirl Girl: Margarita Levieva in 'Adventureland'». WWD Lifestyle. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Mary Murphy «Female trouble»
- ↑ She’s anything but 'Invisible'
- ↑ Биография актрисы на сайте Margarita-Levieva.com Արխիվացված 2009-12-17 Wayback Machine(անգլ.)
- ↑ Fradkin, Lori (2009 թ․ սեպտեմբերի 14). «The Retributionists' Margarita Levieva on Jewish Revenge and Being Lisa P.». New York Magazine. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Masters, Megan (2011 թ․ նոյեմբերի 16). «Revenge Preview: The Real Emily Thorne Reveals Her Agenda! (Hint: It Involves 'Sharing')». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Nellie Andreeva (24 февраля 2014). «Hope Davis & Margarita Levieva To Star In NBC Drama Pilot 'Coercion'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Margarita Levieva To Star In HBO Drama Pilot 'The Deuce'; Two Others Cast».
- ↑ Sierra Marquina (2014 թ․ հուլիսի 31). «New Couple! Sebastian Stan, Margarita Levieva Are Dating». Us Weekly. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Լևիևա» հոդվածին։ |
|