ՄաստերՇեֆ
ՄաստերՇեֆ | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ |
Ժանր | ռեալիթի շոու և cooking show? |
Ստեղծող | Franc Roddam? և Banijay Americas? |
Արտադրող երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու(ներ) | անգլերեն |
Հեռարձակում | |
Ալիք | Fox Broadcasting Company |
Սկզբնական եթեր | հուլիսի 27, 2010[1] |
IMDb | ID 1694423 |
ՄաստերՇեֆ (անգլ.՝ MasterChef), ամերիկյան խոհարարական մրցույթ, առաջին անգամ թողարկվել է Fox հեռարձակող ընկերության կողմից 2010 թվականի հուլիսի 27-ին[2]: Հիմնված է համանուն բրիտանական հաղորդման վրա և ֆինանսավորված է Endemol Shine North America և One Potato Two Potato կազմակերպությունների կողմից: Հաղորդաշարը հնարավորություն է տալիս ոչ պրոֆեսիոնալ և տնային խոհարարներին մրցելու՝ «ՄաստերՇեֆ»[3] տիտղոսին արժանանալու նպատակով: Ժյուրիի ներկա կազմի մեջ ներառված են Գորդոն Ռամզին, Ժոզեֆ Բաստիանիչը և Առոն Սանչեսը:
14-րդ եթերաշրջանը՝ Սերունդներ (անգլ.՝ Generations) ենթավերնագրով, թողարկվել է 2024 թվականի մայիսի 29-ին[4]:
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՄաստերՇեֆ»-ը հիմնված է Բրիտանական BBC-ի համանուն MasterChef հաղորդաշարի վրա: Մրցույթն անցկացվում է Լոս Անջելեսում՝ «ՄաստերՇեֆ» -ի հատուկ սրահում, որը ներառում է մեծ խոհանոց՝ դեպի պատշգամբ տեսարանով, հարուստ պաշարով մթերանոց, տարածք սառնարանի համար և հատուկ ճաշարան, որն օգտագործվում է որոշակի նպատակներով:
Թեև հաղորդաշարի ձևաչափը տարիների ընթացքում փոփոխվել է, փուլերը մնացել են նույնը:
- Հմտությունների ստուգում․ Խոհարարները պետք է ցույց տան պատրաստման տարբեր տեխնիկաներ կամ ոճեր, կամ պետք է կրկնօրինակեն որոշակի ուտելիքի պատրաստման ձև (օրինակ՝ սթեյքը պետք է ունենա պատրաստվածության ճշգրիտ աստիճան): Այս տեսակ մրցույթը ժամանակ առ ժամանակ ավարտվում է Հեռացման թեստով՝ օրվա ամենաթույլ մասնակցին մրցույթից հեռացնելու նպատակով:
- Առեղծվածային արկղ․ Խոհարարները ստանում են արկղեր նույն բաղադրիչներով և օգտագործելով միայն դրանք՝ պատրաստում են ուտեստներ սահմանված ժամկետներում: Ժյուրին ընտրում է 3 ուտեստ՝ դատելով արտաքին տեսքը և պատրաստման տեխնիկան: Ընտրվածներից հաղթող է ճանաչվում միայն մեկը, ով ստանում է առավելություն հետագա փուլի համար:
- Հեռացման թեստ․ Առաջադրանքը բացատրելուց հետո ժյուրին գնահատում է բոլոր ուտեստները՝ դատելով համն ու արտաքին տեսքը, ինչից հետո ընտրվում են ամենավատ ուտեստները և ենթարկվում են քննադատության: Արդյունքում հեռացվում է գոնե մեկ մասնակից:
- Թիմային առաջադրանք․ Խոհարարները բաժանվում են թիմերի՝ ավագների կամ ժյուրիի կողմից: Շատ հաճախ մասնակիցներն այդ օրն աշխատում են որևէ բարձրակարգ, ինչպես նաև հատուկ մրցույթի մասնակիցների համար ժամանակավոր աշխատող ռեստորանում՝ տեղի անձնակազմի փոխարեն: Հաճախորդները համտեսում են 2 թիմի ուտեստները և քվեարկում լավագույնի օգտին: Հաղթող թիմն ավտոմատ կերպով անցնում է հաջորդ փուլ, մինչդեռ պարտված թիմը մասնակցում է Հեռացման թեստի կամ լրացուցիչ մրցույթի առավել բարդ պայմաններում՝ կախված թիմի ցուցաբերած արդյունքից:
- Առավել ճնշող պայմաններով փուլ․ Հեռացման թեստի մեկ այլ տեսակ է, որի ընթացքում նախորդ փուլում պարտված թիմի մասնակիցները մրցում են մեկը մյուսի դեմ: Մասնակիցների առաջադրանքն է պատրաստել ստանդարտ ուտեստ շատ սահմանափակ ժամանակում, ինչը պահանջում է պրոֆեսիոնալիզմ: Յուրաքանչյուր ուտեստ գնահատվում է ըստ համի, արտաքին տեսքի և տեխնիկայի, ինչի արդյունքում պարտվող մասնակիցը լքում է մրցույթը:
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 2 կամ 3 մասնակիցները մրցում են միմյանց դեմ՝ ներկայացնելով ամբողջական մենյու՝ կազմված 3 ճաշատեսակներից: Բոլոր ուտեստները գնահատվում են, և ընտրվում է մրցույթի հաղթող մասնակիցը: Վերջինս ստանում է $250,000, «ՄաստերՇեֆ» հաղթանշան և «ՄաստերՇեֆ» տիտղոս: Որոշ եթերաշրջաններում հաղթողը արժանացել է նաև այլ մրցանակների. օրինակ՝ խոհարարական գրքի:
Ժյուրիի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջան | Մրցավար 1 | Մրցավար 2 | Մրցավար 3 |
---|---|---|---|
1 | Գորդոն Ռամզի | Գրեմ Էլիոթ | Ժոզեֆ Բաստիանիչ |
2 | |||
3 | |||
4 | |||
5 | |||
6 | Քրիստինա Թոսի | ||
7 | Հյուրեր[Ն 1] | ||
8 | Առոն Սանչես | ||
9 | Ժոզեֆ Բաստիանիչ | ||
10 | |||
11 | |||
12 | |||
13 | |||
14 |
- ↑ Հյուր մրցավարներ, ինչպիսիք են՝ Սանչեսը, Էդվարդ Լի, Կեվին Սբրագա և Դանիել Բուլուդ
Եթերաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեզոն | Մրցակիցներ | Էպիզոդներ | Թողարկումներ | |||
---|---|---|---|---|---|---|
Առաջին թողարկում | Վերջին թողարկում | |||||
1 | 14 | 13 | Հուլիսի 27, 2010 | Սեպտեմբերի 15, 2010 | ||
2 | 18 | 20 | Հունիսի 6, 2011 | Օգոստոսի 16, 2011 | ||
3 | 18 | 20 | Հունիսի 4, 2012 | Սեպտեմբերի 10, 2012 | ||
4 | 19 | 25 | Մայիսի 22, 2013 | Սեպտեմբերի 11, 2013 | ||
5 | 22 | 19 | Մայիսի 26, 2014 | Սեպտեմբերի 15, 2014 | ||
6 | 22 | 20 | Մայիսի 20, 2015 | Սեպտեմբերի 16, 2015 | ||
7 | 20 | 19 | Հունիսի 1, 2016 | Սեպտեմբերի 14, 2016 | ||
8 | 20 | 21 | Մայիսի 31, 2017 | Սեպտեմբերի 20, 2017 | ||
9 | 24 | 23 | Մայիսի 30, 2018 | Սեպտեմբերի 19, 2018 | ||
10 | 20 | 25 | Մայիսի 29, 2019 | Սեպտեմբերի 18, 2019 | ||
11 | 15 | 18 | Հունիսի 2, 2021 | Սեպտեմբերի 15, 2021 | ||
12 | 20 | 20 | Մայիսի 25, 2022 | Սեպտեմբերի 14, 2022 | ||
13 | 20 | 20 | Մայիսի 24, 2023 | Սեպտեմբերի 20, 2023 | ||
14 | 20 | TBA | Մայիսի 29, 2024 | TBA |
Խոհանոցային պարագաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականից սկսած՝ հաղորդաշարն ունի հեղինակային խոհանոցային պարագաներ, որոնք նաև մրցույթի ընթացքում տրվել են մասնակիցներին[5]: Հաղորդաշարը փոխում է իր բրենդը 2013 թվականին, որպեսզի արտացոլի իր ուշադրությունը սպառողական ապրանքների վրա: 2018 թվականին թողարկվում են այլ պարագաներ. խորոված պատրաստելու պարագաներ, երեխաների համար նախատեսված հավաքածուներ:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ՄաստերՇեֆ. երեխաներ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Master chief USA Teaser». TV Tonight.com. June 21, 2010. Արխիվացված է օրիգինալից June 24, 2010-ին. Վերցված է June 21, 2010-ին.
- ↑ «Fox orders 'Idol'-style cooking competition». Արխիվացված օրիգինալից January 27, 2010-ին. Վերցված է July 21, 2010-ին.
- ↑ «FOX Gets Pumped for Summer and Goes Balls to the Wall with New and Returning Unscripted Series» (Press release). Fox. March 4, 2024. Վերցված է March 4, 2024-ին – via The Futon Critic.
- ↑ «MasterChef Brand Kitchenware Debuts At Housewares Show». HomeWorld Business. ICD Publications. 11 March 2011. Վերցված է 18 December 2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «ՄաստերՇեֆ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում