Jump to content

Մասջիդ է Տուբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասջիդ է Տուբա
ուրդու՝ مسجد طوبٰی
Տեսակմզկիթ
Երկիր Պակիստան
ՎարչատարածքԿարաչի
Հիմնվել է1969
Կառուցման սկիզբ1969
Ճյուղ/ավանդույթԻսլամ
ԿարգավիճակԳործող
Ճարտարապետություն
ՃարտարապետԲաբար Համիդ Չաուհան
Ոճիսլամական
Գմբեթ1
Արտաքին գմբեթի
տրամագիծ
72
Մինարեթներ1
Մինարեթի բարձրություն70
ՇինանյութՄարմար
Քարտեզ
Քարտեզ

Մասջիդ է Տուբա կամ Տուբա մզկիթ (ուրդու՝ مسجد طوبٰی), մզկիթ Պակիստանի Սինդ նահանգի Կարաչի քաղաքում։ Տեղի բնակիչների կողմից մզկիթը հայտնի է նաև Գոլ Մասջիդ անվանմամբ։

Մասջիդ է Տուբան կառուցվել է 1969 թվականին Կարաչի քաղաքում։ Տեղակայված է Korangi Road փողոցից ոչ շատ հեռու։ Մզկիթը, համեմատած աշխարհի մյուս մզկիթների հետ, ունի ամենամեծ գմբեթը (նրա տրամագիծը կազմում է 72 մետր)։ Վերջինս նաև հանդիսանում է Կարաչիի հիմնական տուրիստական գրավչությունը։ Մասջիդ է Տուբան կառուցվել է մաքուր սպիտակ մարմարից[1]։ Գմբեթի տրամագիծը կազմում է 72 մետր (236 ոտնաչափ)։ Մինարեի բարձրությունը հասնում է 70 մետրի։ Մզկիթը, իր աղոթքի դահլիճի ընդարձակությամբ աշխարհի 18-րդ խոշորագույն մզկիթն է, որտեղ կարող են տեղավորվել մինչև 5 000 մարդ[2]։

Ներսից խոսող մարդու ձայնը մի ծայրից լսվել է նույնիսկ մզկիթի մյուս ծայրը։ Մզկիթը նախագծվել է պակիստանցի ճարտարապետ Բաբար Համիդ Չաուհանի և ինժեներ Զահիր Հայդեր Նակվի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]