Մասնակից:Մարգարյան Անուշ/Ավազարկղ 11
Շոտլանդական կախականջ կատու (անգլ.՝ Scottish Fold), ընտանի կատուների ցեղատեսակ, դեպի առաջ և ներքև թեքված ականջներով, որն առաջացել է բնական մուտացիայի հետևանքով գերիշխող գենի ազդեցությամբ[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղատեսակի առաջին ներկայացուցիչը սպիտակ կատու է եղել՝ Սյուզի անունով, որը հայտնաբերվել է 1961 թվականին Շոտլանդիայի Պերթշիր քաղաքի Կուպար Անգուսի մոտ գտնվող ֆերմայում: Սյուզիի ականջների մեջտեղում արտասովոր ծալքեր են եղել, ինչը նրան նմանեցրել է բուի։ Երկու ձագուկները, որոնց Սյուզին ծնել է, նույնպես կախված ականջներ ունեին։ Դրանցից մեկը գնել է մոտակայքում գտնվող ֆերմերը և կատուների սիրահար Ուիլյամ Ռոսը (անգլ.՝ William Ross)[2]։ Ռոսը գրանցել է նոր ցեղատեսակը Մեծ Բրիտանիայի Cat Fancy-ի (GCCF) Կառավարման խորհրդում 1966 թվականին և սկսել է բուծել շոտլանդական կախականջ տեսակի կատուների՝ գենետիկ Փեթ Թերների (անգլ.՝ Pat Turner) օգնությամբ[3]։ Այս աշխատանքի շնորհիվ երեք տարվա ընթացքում ծնվել է 76 ձագ, որոնցից 42-ը՝ կախված ականջներով, 34-ը՝ ուղիղ ականջներով։ Այս աշխատանքի արդյունքում հանգել են այն եզրակացությ, որ ականջի մուտացիան պայմանավորված է պարզ գերիշխող գենով[4]։
Ցեղատեսակին չի թույլատրվել մասնակցել Եվրոպայում անցկացվող ցուցահանդեսներին։ 1971 թվականին GCCF-ը չեղյալ է հայտարարում ցեղի գրանցումը՝ որոշ կատուների հոդերի և պոչի դեֆորմացիաների, չլուծված գենետիկ խնդիրների և ականջի խնդիրների պատճառով, ինչպիսիք են վարակները, տիզերը և լսողության խնդիրները: Այնուամենայնիվ, շոտլանդական կախականջները արտահանվել են Ամերիկա, որտեղ ցեղատեսակի բուծումը շարունակվել է՝ խաչասերելով բրիտանական և ամերիկյան կարճ մազերով կատուների հետ[1][5]։
Ճանաչելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղատեսակի անսովոր, տարբերակիչ հատկությունները, շոտլանդական կախականջին դարձրել է շատ սիրված ցեղատեսակ: Շոտլանդական կախականջ կատվի ձագերի գինը զգալիորեն ավելի բարձր է, քան ավելի տարածված ցեղատեսակների ձագերինը[6]։
Տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ականջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր կախականջ ձագերը ծնվում են ուղիղ ականջներով, որոնք Fd գենի ազդեցության տակ սկսվում են կախվել մոտավորապես 21 օրվա ընթացքում։ Կատուները, որոնց ականջները չեն կախվում, կոչվում են շոտլանդական ուղիղականջ(անգլ.՝ Scottish Straight)։ Ցեղատեսակի առաջին ներկայացուցիչները ականջների վրա ունեին մեկ ծալք, սակայն բուծողները կարողացան ծալքերի թիվը հասցնել երկու-երեքի[1]։
Ականջը ցեղատեսակի տարբերակիչ հատկանիշն է, որը ականջախեցու աճառի վրա գործող ոչ լրիվ գերիշխող գենի արդյունք է, ինչը հանգեցնում է ականջների կախմանը: Սա կատվի գլխին այնպիսի տեսք է տալիս, կարծես գլխարկով է: Փոքր, փակ ականջները, որոնք տալիս են գլխարկի տեսք, գերադասելի են, քան ավելի քիչ կախված ականջները: Մեծ կլոր աչքերն ու գլուխը, այտերն ու բեղերի բարձիկները կլորություն են հաղորդում կատվի ընդհանուր տեսքին: Չնայած կախված ականջներին, շոտլանդական կախականջները, ինչպես մյուս կատուները, կարող են օգտագործել իրենց ականջները զգացմունքներ արտահայտելու համար, ականջները ուղղել ձայնի ուղղությամբ, ետ քաշել դրանք, երբ զայրացած են, ինչպես նաև շարժել տարբեր ձևերով, երբ լսում են ինչ որ ձայն[6]։
Իրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին չափի արու շոտլանդական կախականջները սովորաբար կշռում են 4-ից 6 կգ, իսկ էգերը՝ 2,7-ից 4 կգ: Մարմնի ընդհանուր դիմագծերը, հատկապես գլուխը և դնչիկը, կլորացած են։ Աչքերը մեծ են և կլոր, քիթը կարճ է, հարթ թեքումով, ոտքերը միջինից կարճ են, գլուխը վերևում կլոր տեսք ունի, վիզը շատ կարճ է, աչքերըիրենց մեծության շնորհիվ ցեղատեսակին տալիս են յուրահատուկ տեսք[4]։
Շոտլանդական կախականջները և լինում են կարճ մազերով և երկար մազերով: Նրանք կարող են ունենալ ցանկացած գույների համադրությամբ մորթի (ներառյալ սպիտակը)[2]։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախ տեսակից, շոտլանդական կախականջները սովորաբար բարեսիրտ են, հանգիստ և լավ են շփվում այլ կենդանիների հետ, որոնց հետ միասին են ապրում։ Հաճախ նրանք շատ են կապվում իրենց խնամող մարդու հետ և իրենց բնույթով բավականին նուրբ են։ Կախականջները շատ աշխույժ են, լավ հոգ են տանում իրենց մասին և լավ բանականություն ունեն[5]։ Շոտլանդական կախականջները աներևակայելի խելացի են և սիրում են խաղալ բարդ խաղալիքների հետ, որոնք պահանջում են կոնկրետ խնդիր լուծել։ Նրանք շատ են սիրում դրսում զբոսնել և ակտիվ խաղալ։ Նրանք չեն հանդուրժում երկարատև մենակությունը, ինչը կարող է հանգեցնել դեպրեսիայի[7]։
Վարքագծի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոտլանդական կախականջները հայտնի են մեջքի վրա քնելու սովորությամբ[4]։ Կախականջները փափուկ ձայն ունեն: Նրանք ունեն ձայների բարդ ռեպերտուար, որոնք չեն հանդիպում ավելի տարածված ցեղատեսակներում: Նրանք հայտնի են նաև հետևի ոտքերի վրա, որովայնի հատվածում կռացած նստելու ունակությամբ: Այս դիրքը հաճախ անվանում են «Բուդդայի դիրք»[8]։
Գենետիկական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ուսումնասիրությունները եզրակացրել են, որ կախված ականջները ժառանգվում են որպես աուտոսոմային դոմինանտ հատկանիշ[9]։ Հետագայում ուսումնասիրությունները ցույց են տվել ռեցեսիվ մուտացիայի առկայությունը[10]։ կախված ականջներով կատուն կարող է կրել Fd կախովի գենի մեկ (հետերոզիգոտ մուտացիա) կամ երկու (հոմոզիգոտ մուտացիա): Ուղիղ ականջներով կատուն կրում է ստանդարտ fd գենի երկու օրինակ:
|
|
|
Ըստ սխեմայի, ցանկացած երկու կախված ականջներով կախականջների զուգավորման արդյունքը լրիվ կախված ականջներով սերունդ է։ Այնուամենայնիվ, հոմոզիգոտ կախականջները հակված են ծանր հիվանդությունների, ուստի նման զուգավորումները հիմնականում համարվում են ոչ էթիկական: Հոմոզիգոտ կախականջ կատվի ուղիղ ականջներով (ուղիղ) սերունդին զուգավորելու արդյունքը միայն հետերոզիգոտ կախականջներից բաղկացած սերունդ է։ Ենթադրաբար, բուծելու ընթացքում էթիկական մոտեցման պատճառով, հոմոզիգոտ կախականջներ չեն բուծում:
Ուղիղ ականջներով
(ուղիղ) | |||
---|---|---|---|
fd | fd | ||
Հետերոզիգոտ
(կախված) |
Fd | Fd fd | Fd fd |
fd | fd fd | fd fd |
Վերոնշյալ սխեմայի օրինակը, ընդհանուր առմամբ, ընդունված է: Այն տալիս է 50% կախ ականջներով ձագի և 50% ուղիղ ականջներով ձագ ծնվելու հավանականություն:
Հետերոզիգոտ
(կախված) | |||
---|---|---|---|
Fd | fd | ||
Հետերոզիգոտ
(կախված) |
Fd | Fd Fd | Fd fd |
fd | fd Fd | fd fd |
Ենթադրություն կա, որ որոշ ուղիղ ականջներով կատվի ձագերը գենետիկորեն կախված ականջներով են, ինչը պայմանավորված է Fd գենի չափազանց ցածր արտահայտությամբ, ինչի պատճառով նրանք նման են սովորական ուղիղ ականջներով կատուների: Նման ձագուկների մոտ սկզբում կարող են նույնիսկ կախված ականջներ առաջանալ, բայց հետո ականջներն ուղղվում են: Հաշվի առնելով այս հատկանիշը՝ որոշ սելեկցիոներներ, որպեսզի խուսափեն ֆենոտիպային ուղիղների զուգավորումից, որոնք գենետիկ կախված ականջներով են, զուգավորման համար օգտագործում են բրիտանական կարճ մազերով կատուների[1]։ Համոզվելու համար, որ նախատեսված արուն գենետիկական բրիտանական կարճ մազերով է կատարվում է գենետիկ հետազոտություն[1]։ Stright-ը, որը գենետիկ կախականջ է, նորմալ կախականջի հետ զուգավորվելու դեպքում կախականջ ձագ առաջանալու հավանականությունը կկազմի 75% (որից 25%՝ հոմոզիգոտ, 50%՝ հետերոզիգոտ կախականջի համար) և 25 % ուղիղի համար։
2016 թվականին անցկացված հետազոտության արդյունքում հաստատվել է կապը կատուների ականջների և օստեոխոնդրոդիսպլազիա հիվանդության միջև։ Մուտացիան հայտնաբերվել է կալցիումաթափանցելի իոնային ալիքը, անցողիկ ընկալիչի պոտենցիալ կատիոն ալիքը, ենթաընտանիքի V տարրը 4 կոդավորող գենում[11]։ Մուտացիան փոխարինում է V342F հատվածում հինգերորդ անկիրինային կրկնության մեջ N-տերմինալ ցիտոպլազմիկ տիրույթում: Նույն մուտացիան հայտնաբերվել է մետատրոպիկ դիսպլազիա ունեցող մարդկանց մոտ[12]։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոտլանդական կախականջի կյանքի միջին տևողությունը 15 տարի է[4]։
Այնուամենայնիվ, շոտլանդական կախականջ ցեղատեսակի որոշ ներկայացուցիչներ կարող են ապրել մինչև 20 տարի[13]։ Շոտլանդական կախականջ ցեղատեսակի բացարձակ ռեկորդակիրը Տեխասից Լյուսի կատուն էր, ով ապրել է 32 տարուց մի փոքր ավելի[2]։
Օստեոխոնդրոդիսպլազիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստեոխոնդրոդիսպլազիան (ОХД) զարգացման խանգարում է, որն ազդում է ամբողջ մարմնի աճառի և ոսկորների վրա: Այս հիվանդությունը առաջացնում է ականջների կախքավորում և ըստ ուսումնասիրությունների, բոլոր կախականջները ենթարկվում են դրան[14]: Հոմոզիգոտ կախականջները ունեն ձևախեղված ոսկրային կառուցվածք և նաև հաճախ ունենում են ծանր, ցավոտ հոդերի դեգեներատիվ հիվանդություն շատ վաղ տարիքում: Այս վիճակը հայտնաբերվել է նաև հետերոզիգոտ կախականջների մոտ, բայց սովորաբար շատ ավելի քիչ են հանդիպում: Որոշ կատուներ ասիմպտոմատիկ են:
Չնայած նրան, որ բուծողները, որոնք իրականացնում են էթիկական բուծման աշխատանք, բուծում են միայն ուղիղ ականջներով կախականջների (նման է Մունչկին կատուների բուծման սկզբունքներին), որպեսզի բացառեն հոմոզիգոտ կախականջի տեսքը[4]: Սերունդը (քանի որ նման կատուները հակված են տարբեր աստիճանի ծանրության առաջադեմ արթրիտի զարգացմանը), որոշ հետազոտողներ խորհուրդ են տալիս ամբողջությամբ դադարեցնել այս ցեղի բուծումը[9]: Այդ պատճառով ցեղատեսակը չի ճանաչվում Կատուների միջազգային ֆեդերացիայի[15] և Մեծ Բրիտանիայի Կատուների սիրահարների կառավարող խորհրդի կողմից[16]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всё о шотландской кошке. Е. Шевченко. ISBN 978-5-98435-844-6
- Шотландская вислоухая кошка. Содержание и уход. Е. Шевченко. ISBN 978-5-904880-06-4
- Британские короткошёрстные и шотландские вислоухие кошки. Наташа Крылова. ISBN 5-17-028374-1, ISBN 966-696-745-6; 2005 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Grace Sutton. «Scottish Folds». CFA (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Scottish Fold». CatTime (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ Julia Wilson (2021-01-09). «Scottish Fold Profile». Cat-world.com (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Linnea Danielsen. «Scottish Fold: Cat Breed FAQ». Fanciers.com (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ 5,0 5,1 «Scottish Fold». Petfinder.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-09-23-ին. Վերցված է 2021-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 6,0 6,1 PetPlace Staff (2014-12-10). «Choosing a Scottish Fold» (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ Brian Stephenson. «Scottish fold temperament and personality». Scottishfoldlove.com (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ «SCOTTISH FOLD». FBRL (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ 9,0 9,1 Richard Malik Genetic Disorders of Cats(անգլ.) // World Small Animal Veterinary Association World Congress Proceedings : статья. — 2003.
- ↑ Takanosu M., Takanosu T., Suzuki H., Suzuki K. Incomplete dominant osteochondrodysplasia in heterozygous Scottish Fold cats(անգլ.) // Journal of Small Animal Practice : журнал. — 2008. — № 49(9). — С. 197–199.
- ↑ B. Gandolfi, S. Alamri, W.G. Darby et al A dominant TRPV4 variant underlies osteochondrodysplasia in Scottish fold cats(անգլ.) // Osteoarthritis and Cartilage : журнал. — 2016. — Т. 24. — № 8. — С. 1441—1450. —
- ↑ J. Dai, O.-H. Kim, T.-J. Cho et al Novel and recurrent TRPV4 mutations and their association with distinct phenotypes within the TRPV4 dysplasia family(անգլ.) // Journal of Medical Genetics : журнал. — 2010. — Т. 47. — С. 704—709. —
- ↑ Shirley Little. «Cardiomyopathy». Scottishfold.org (անգլերեն). Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ «Genetic welfare problems of companion animals: Osteochondrodysplasia». UFAW (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-10-07-ին. Վերցված է 2021-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FIFe Breeding & Registration Rules». FIFe (անգլերեն). 2020-01-01. Վերցված է 2021-02-13-ին.
- ↑ «The GCCF says Health Comes First». The Governing Council of the Cat Fancy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006-08-15-ին. Վերցված է 2021-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)