Մասնակից:Անուշ Ղևոնդյան/Ավազարկղ7
Անուշ Ղևոնդյան/Ավազարկղ7 |
---|
Աբու Աբդալլահ Ջաբիր իբն Հայյան Ալ-ազդի աս-Սուֆի (արաբ․՝ جابر بن حيان, ) արաբ ալքիմիկոս, բժիշկ, դեղագործ, մաթեմատիկոս և աստղագետ: Ծնվել է Տուս քաղաքում ծագումով Եմենից[1] դեղագործ Հայան ալ-Ազդիի ընտանիքում։ Միջնադարյան Եվրոպայում հայտնի է եղել լատիներեն Գեբեր (Geber) անունով։ Ջաբիր իբն Հայյանը Էվկլիդեսի «Սկզբունքների» և Պտղոմեոսի «Ալմագեստի» վերաբերյալ կազմել է մեկնաբանություններ։ Հեղինակել է «Գիրք աստղաբուծարանի կառուցման մասին», «Նուրբ զիջ», «Գիրք լուսատուների դիրքի մասին», «Գիրք հայելիների մասին»։ Որպես հայտնի բժիշկ նա գրել է «Թույների և հակաթույնների գիրքը» և «Գթության գիրքը»:
Ալքիմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Ջաբիր իբն Հայյանն իր անունով ստորագրած հարյուրավոր ալքիմիական աշխատություններից ընդամենը մի քանի աշխատանքների հեղինակ է: Այս աշխատություններում ալքիմիան հետևում է Արիստոտելի գաղափարների չորս տարրերի հատկանիշների՝ ջերմության, ցուրտի, խոնավության և չորության կրելու մասին: Այդ աշխատություններից շատերը կրում էին տեսական կամ առեղծվածային բնույթ, իսկ մյուսները ներկայացնում էին լաբորատոր փորձերի մանրամասն նկարագրությունները։ Ջաբիրի աշխատությունները չափազանց բարձր հեղինակություն և ազդեցություն ունեին ինչպես արաբական, այնպես էլ արևմտաեվրոպական ալքիմիայում:
Ջաբիր իբն Հայյանի աշխատությունների մեջ առավել հետաքրքրական է «Յոթանասունների գիրքը», որը 70 գլուխներից բաղկացած աստվածաբանական, քաղաքական և բնագիտական տարբեր հարցերի վերաբերյալ հանրագիտարան է: Նա «Յոթանասունների գրքերի» վերջին գլուխներում մետաղների և հանքանյութերի վերաբերյալ տեղեկություններ է տալիս։
Բնության մեջ հանդիպող բազմազան նյութերից Ջաբիրի ուշադրության կենտրոնում է հայտնվում յոթ մետաղները ինչպես նաև հանքանյութերը։ Ջաբիրին ակնհայտորեն բավարար չէ արիստոտելական չորս տարրական տարրերը այս բոլոր նյութերի հատկությունները բնութագրելու համար, մասնավորապես, մետաղների այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսիք են դյուրավառությունը, դյուրագրգռությունը և մետաղական փայլը։ Հետևաբար, Ջաբիրը առաջարկում է սնդիկի, ծծումբ մետաղների ծագման տեսություն, որտեղ ներկայացնում է որպես մետաղների երկու բաղադրիչ՝ մետաղականության սկզբունքի (փիլիսոփայական սնդիկ) և այրման սկզբունքի (փիլիսոփայական ծծումբ) հասկացությունները: Նրա կողմից ծծումբը համարվում է որպես այրման սկզբունք, իսկ սնդիկը՝ մետաղականության։ Ջաբիրի ուսմունքների համաձայն չոր գոլորշիները գետնին խտացնելով ստացվում է ծծումբ, իսկ խոնավներինը՝ սնդիկ: Ծումբը և սնդիկը տարբեր ձևերով ձուլվելով ստանում են հայտնի մետաղները։ Ոսկին որպես ամենակատարյալ մետաղ առաջանում է միայն այն դեպքում, եթե ամբողջովին մաքուր ծծումբը և սնդիկը վերցվեն առավել բարենպաստ հարաբերակցությամբ: Ըստ Ջաբիրի երկրի վրա ոսկու և այլ մետաղների ձևավորումը տեղի է ունենում դանդաղ և աստիճանաբար։ Ոսկու «հասունացումը» կարող է արագացվել որոշակի «դեղամիջոցի» կամ «փիլիսոփայական քարի» օգնությամբ, ինչը հանգեցնում է մետաղների սնդիկի ու ծծմբի հարաբերակցության փոփոխությանը և վերջիններիս ոսկու և արծաթի վերափոխմանը: Ջաբիր Հայյանը նկարագրել է նաև տարբեր քիմիական գործողություններ (թորում, սուբլիմացիա, լուծարում, բյուրեղացում և այլն) և որոշ քիմիական պատրաստուկներ (արջասպ, պաղլեղներ, ալկալիներ, ամոնիակ և այլն), ինչպես նա շարադրել է քացախաթթվի, ազոտաթթվի թույլ լուծույթի, սպիտակ կապարի ստացման եղանակները:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- E. J. Holmyard (ed.) The Arabic Works of Jabir ibn Hayyan, translated by Richard Russel in 1678. New York, E. P. Dutton (1928); Also Paris, P. Geuther.
- Syed Nomanul Haq, Names, Natures and Things: The Alchemists Jabir ibn Hayyan and his Kitab al-Ahjar (Book of Stones), [Boston Studies in the Philosophy of Science] (Dordrecht: Kluwer Academic Publishers, 1994), ISBN 0-7923-3254-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hipolito Buchmann The Esoteric Codex: Medieval Astrologers. — 2015. — С. 60. — 164 с. — ISBN 9781329629790
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фигуровский Н. А. Очерк общей истории химии. От древнейших времен до начала XIX века. М.: Наука, 1969.
- «Гебер, Абу-Мусса-Джафар-аль-Софи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Կատեգորիա:Քիմիայի պատմություն Կատեգորիա:Ալքիմիա Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով Կատեգորիա:VIII դարի մաթեմատիկոսներ Կատեգորիա:Արաբ աստղագետներ