Մասկարպոնե (պանիր)
Մասկարպոնե Մասկարպոնե | |
---|---|
Տեսակ | իտալական պանիր և fromage frais? |
Առաջացման երկիր | Իտալիա |
Տարածաշրջան | Լոմբարդիա |
Կաթ | կաթ |
Կազմվածք | յուղալի |
Հասունացման ժամանակաշրջան | 2–4 ամիս |
Mascarpone Վիքիպահեստում |
Մասկարպոնե (պանիր) (իտալ.՝ mascarpone), իտալական սերուցքային պանիր։ Մասկարպոնեի 25% յուղայնությամբ սերուցքի արտադրության համար եռացնում են 70-90 °C ջերմաստիճանում և խառնելուց ավելացնում են գինեթթու և կիտրոնի թթու։ Երկարատև եռացնելն ավարտելուց հետո ապրանքանիշը սառեցնում են, շիճուկի հեռացման համար սեղմում են պարկերի մեջ և պահում են զով վայրում։ Պանրի պահպանման ջերմաստիճանը +0 +4 °C է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում է Լոմբարդիա տարածաշրջանից։ Ենթադրվում է, որ առաջին անգամ այն սկսել են պատրաստել Միլանից հարավ-արևմուտք գտնվող Լոդի և Աբբիատեգրասսո քաղաքներում, XVI դարի վերջերին և XVII դարի սկզբներին։
Արտադրվում է Իտալիայում, արտադրող ընկերությունը «Parmalat» ՍՊԸ-ն է։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ օգտագործվում է պանրով թխվածք և այլ աղանդերներ պատրաստելու համար։ Մասկարպոնեն պարունակում է մոտավորապես 75 % ճարպ, այդ պատճառով էլ ավելի հաճախ օգտագործվում է աղանդերներում։ Առավել հայտնի աղանդերը պատրաստված մասկարպոնեով տիրամիսուն է։ Պանիրը նաև օգտագործվում է բուսայուղի փոխարեն սենդվիչների համար։
Մասկարպոնե պանիրը տիպիկ իտալական համով ուտեստ է։ Prosciutto և Rocket պիցցաների բաղադրամասերից է[1]։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]100գ պանրում կալորիականությունը կազմում է 224 կկալ։
Հաշվարկված է 100 գ պանրի համար՝
- Յուղայնություն՝ 83
- Սպիտակուցներ՝ 14
- Ածխաջրեր՝ 1.5[2]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մասկարպոնեն որպես պիցցաների բաղադրամաս
- ↑ Պանիր Mascarpone(չաշխատող հղում)