Մաունթ Քենյա
Տեսակ | ազգային պարկ և Մարդը և կենսոլորտը |
---|---|
Երկիր | Քենիա |
Հիմնվել է | 1949 |
Մակերես | 715 կմ², 202 334 հեկտար և 69 339 հեկտար |
Մաունթ Քենյա[1], ազգային պարկ, որը հիմնադրվել է 1949 թվականին՝ Քենիա լեռան շրջակայքը պահպանելու համար։ Գտնվում է Քենիայի Արևելյան և Կենտրոնական նահանգներում։
Այգու տարածքը 715 կմ² է, որի մեծ մասը գտնվում է ավելի քան 3000 մ բարձրության վրա[2][3]։ Անտառային արգելոցի տարածքը 705 կմ² է, հետևաբար պահպանվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1420 կմ²[2]։
Նախքան ազգային պարկի կարգավիճակ ստանալն այն եղել է անտառային արգելոց։ Ներկայում ազգային պարկը գտնվում է անտառային արգելոցի տարածքում, որը բոլոր կողմերից շրջապատում է այգին[4]։ 1978 թվականի ապրիլին տարածքներն ստացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցի կարգավիճակ[2]։ 1997 թվականին ազգային պարկը և անտառային արգելոցն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[5]։
Քենիայի կառավարությունը ստեղծել է ազգային պարկը չորս հիմնական պատճառով՝ տեղական և ազգային տնտեսությունների համար Քենիա լեռան զբոսաշրջային կարևորությունը, գեղատեսիլ տարածքի պահպանությունը, այգու ներսում գոյություն ունեցող կենսաբազմազանության պահպանումը և շրջակա տարածքների համար ջրային աղբյուրների պահպանումը[3]։
Այգու սահմանների մի փոքր մասում անցկացվել է էլեկտրական ցանկապատեր` այգում բնակվող փղերից գյուղատնտեսական հողերը պաշտպանելու համար[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кения. Справочная карта. Масштаб 1:2 000 000. М., ГУГК, 1976
- ↑ 2,0 2,1 2,2 United Nations Environment Programme. «Protected Areas and World Heritage». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 3,0 3,1 Francis Ndegwa Gichuki. Threats and Opportunities for Mountain Area Development in Kenya // Ambio. — Royal Swedish Academy of Sciences, 1999. — В. 5. — Т. 28. — С. 430–435. Архивировано из первоисточника 31 Դեկտեմբերի 2005.
- ↑ Kenya Wildlife Service. «Mount Kenya National Park». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ United Nations. «Mount Kenya National Park/Natural Forest». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Francis Ojany. Mount Kenya and its Environs: A review of the interaction between mountain and people in an equatorial setting // Mountain Research and Development. — International Mountain Society, 1993. — В. 3. — Т. 13. — С. 305–309. —
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունթ Քենյա» հոդվածին։ |
|