Jump to content

Մայք Բարեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայք Բարեթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 5, 1943(1943-09-05)
Ծննդավայր՝Մոնթգոմերի, Քենովա շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 8, 2011(2011-08-08) (67 տարեկան)
Մահվան վայր՝Նաշվիլ, ԱՄՆ
Ակումբ՝Washington Caps?
Հասակ՝188 սանտիմետր[1]
Քաշ՝70 կիլոգրամ[1]

Մայք Բարեթ, (անգլ.՝ Michael Thomas "Bird Man" Barrett, սեպտեմբերի 5, 1943(1943-09-05), Մոնթգոմերի, Քենովա շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ - օգոստոսի 8, 2011(2011-08-08), Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ։ 1968 թվականին Մեխիկոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։ ԱՄՆ ազգային հավաքականի կազմում մասնակցել է նաև բասկետբոլի 1967 թվականի աշխարհի առաջնությանը[2]։ Հանդես է եկել բասկետբոլի ամերիկյան ասոցիացիայի մրցախաղերին մասնակցող Washington Capitols, Virginia Squires, San Diego Conquistadors թիմերում։ 1968 թվականին Արևմտյան Վիրջինիա նահանգում հռչակվել է «Տարվա լավագույն սիրողական մարզիկ», իսկ 1980 թվականին այդ նահանգի մարզական փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Մայք Բարեթին նվիրված անկյունը։

Հասակը՝ 188 սմ։ Բասկետբոլիստի կարիերային հրաժեշտ տալուց հետո Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում Բարեթը հաջողությամբ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել[3], ինչպես նաև մասնակցել թենիսի ազգային մակարդակի մրցումների։

Մայք Բարեթը մահացել է 2011 թվականի օգոստոսի 8-ին, երկարատև հիվանդությունից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Բարեթ» հոդվածին։