Մայքլ Քերթիս
Մայքլ Քերթիս հունգ.՝ Kertész Mihály | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1886[1] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | ապրիլի 10, 1962[3] (75 տարեկան) |
Մահվան վայր | Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | Հունգարիա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Բես Մերեդիթ, Lili Damita? և Լյուսի Դորեյն |
Պարգևներ և մրցանակներ | |
Michael Curtiz Վիքիպահեստում |
Մայքլ Քերթիս (անգլ.՝ Michael Curtiz, հայտնի է նաև Manó Kaminer, Mihály Kertész, Michael Kertész անուններով. դեկտեմբերի 24, 1886[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - ապրիլի 10, 1962[3], Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով հունգարացի հրեա կինոռեժիսոր, դերասան ու գրող, ով համարվում է 1930-1940-ական թվականների հոլիվուդյան ամենահամբավավոր և ամենաբեղմնավոր կինոգործիչներից մեկը. ընդհանուր առմամբ նկարահանել է 166 ֆիլմ, որոնցից 102-ը՝ Հոլիվուդում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Քերթիսը[4] ·[5] ·[6] ·[7] ·[8] ·[9] ·[10] ծնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հրեական ունևոր ընտանիքում։ 17 տարեկանում անդամագրվել է կրկեսի ստեղծագործական խմբին, որոշ ժամանակ աշխատել որպես կրկեսի դերասան, ապա ընդունվել է Markoszy համալսարան[11], այնուհետև՝ թատերական արվեստի թագավորական ակադեմիա (ներկայումս՝ թատրոնի և կինոյի համալսարան), որն ավարտել է 1906 թվականին։ 1912-ից, Mihály Kertész անվամբ, ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը որպես դերասան և բեմադրիչ[5] ·[12]: 1913-ին տեղափոխվել է Դանիա և Nordisk Film ստուդիայում մասնակցել «Ատլանտիս» ֆիլմի նկարահանումներին՝ որպես դերասան և ռեժիսորի օգնական։ Աշխատել է նաև Շվեդիայում՝ իբրև նորություններ նկարահանող օպերատոր և ռեժիսորներ Վիկտոր Շյոստրյոմի ու Մորից Ստիլլերի օգնական։ 1914 թվականին վերադարձել է Հունգարիա և զգալի ավանդ ներդրել հունգարական կինոյի կայացման գործում. մինչև 1917 թվականը հասցրել է նկարահանել 14 կինոնկար, այդ թվում՝ հունգարական ազգային կինեմատոգրաֆիայի առաջին լուրջ հաջողությունը համարվող Bánk bán-ը (1914): 1919 թվականին, երբ ծավալվել են քաղաքացիական կռիվներն ու «սպիտակ տեռոր»-ը հրեաների, կոմունիստների ու մտավորականների նկատմամբ, ստիպված՝ լքել է Հունգարիան և անցել Ավստրիա։ Կինոյում նրա կարիերան կարելի է բաժանել չորս փուլի. հունգարական (1912-1918), ավստրիական (1919-1925), գերմանական (1925-1926) և ամերիկյան (1926-1961)։
Քերթիսը Հոլիվուդ է եկել 1926 թվականին, Ուորներ Բրազերսի հրավերով և 1930-1940-ական թվականներին դարձել այդ ստուդիայի առավել կարևոր ռեժիսորը[13][14]։ Այստեղ նա նկարահանել է մի ամբողջ շարք ֆիլմեր, որոնք դասվել են կինոյի դասական երկերի շարքը[15][16]։ Ահա դրանց ոչ ամբողջական ցանկը. Captain Blood (1935), The Charge of the Light Brigade (1936), The Adventures of Robin Hood (1938), The Sea Hawk (1940), Casablanca (1942)[17] ·[18] ·[19] (վերջինիս համար արժանացել է հեղինակավոր Օսկար կինոմրցանակի)...
Մայքլ Քերթիսը մահացել է 1962 թվականին, Հոլիվուդում, քաղցկեղից։ Թաղվել է Գլենդեյլում, Forest Lawn Memorial Park-ում[20]։ 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել նրա անունը կրող աստղի բացման հանդիսավոր արարողությունը[21]։
Քերթիսի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ աղբյուրների՝ 1928 թվականին աստվածաշնչյան թեմաներով «Նոյի տապանը» ֆիլմի ջրհեղեղի տեսարանը նկարահանելիս Քերթիսը, անտեսելով գլխավոր օպերատորի խորհուրդը, ստատիստներին չի փոխարինել մանեկեններով։ Հետևանքը եղել է այն, որ երկու հոգի վիրավորվել են, երեք հոգի էլ՝ խեղդվել[22] ·[23]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ֆիլմի վերնագիրը հայերեն | Բնագրի վերնագիրը | Նշումներ |
---|---|---|---|
1934 | Ասպետ Ջիմին | Jimmy the Gent | |
1935 | Առաջին էջի կին | Front Page Woman | |
Նավապետ Բլուդ | Captain Blood | Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար) | |
1938 | Ռոբին Հուդի արկածները | The Adventures of Robin Hood | Առաջադրվել է Օսկար-ի («Լավագույն ֆիլմ» անվանակարգում) |
Կեղտոտ դեմքերով հրեշտակներ | Angels with Dirty Faces | Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար) | |
Չորս դուստր | Four Daughters | Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար) | |
1939 | Դոջ սիթի | Dodge City | |
Եղիսաբեթի ու Էսսեքսի անձնական կյանքերը | The Private Lives of Elizabeth and Essex | ||
1940 | Սանտա Ֆեի ճամփան | Santa Fe Trail | |
Վիրջինիա սիթի | Virginia City | ||
Ծովաբազեն | The Sea Hawk | ||
1942 | Կասաբլանկա | Casablanca | Արժանացվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար) |
Յանկի Դուդլ Դենդի | Yankee Doodle Dandy | Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար) | |
1945 | Միլդրեդ Փիրս | Mildred Pierce | |
1946 | Գիշեր ու զօր | Night and Day | |
1950 | Բեկման կետ | The Breaking Point | |
1954 | Ճերմակ Ծննդյան տոներ | White Christmas | |
Եգիպտացին | The Egyptian | ||
1955 | Մենք հրեշտակ չենք | We're No Angels |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christian Viviani, Michael Curtiz, Anthologie du cinéma n° 73, L'Avant-scène, 1973 ; repris dans Anthologie du cinéma tome 8, L'Avant-scène : C.I.B., 1974
- René Noizet, Tous les chemins mènent à Hollywood : Michael Curtiz, L'Harmattan, 1997 2738456677
- The Many Cinemas of Michael Curtiz, par R. Barton Palmer, sous la direction de Murray Pomerance, éd. University of Texas Press, 2018[24],
- Michael Curtiz: A Life in Film, par Alan K. Rode, éd. The University Press of Kentucky, 2017[25] ·[26] ·[27],
- The American Films of Michael Curtiz, par R. J. Vitone, éd. Scarecrow Press, 1986[28].
Հոդվածներ և հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 'Casablanca' director Michael Curtiz is finally getting the recognition he deserves, par Kenneth Duran pour le Los Angeles Times, 2018[29],
- No Mistakes, par David Thomson, pour The New York Review of Books, 2018[30],
- The versality, vitriol and vision of Michael Curtiz, par Mark Burger pour Yes! Weekly[31], 2018
- The unknown director behind one of the most famous movies of all time, par J.P O'Malley pour The Times of Israël, 2018[32],
- A Nice Guy in Noirland Reaches 'The Breaking Point', par James Plath pour le webzine PopMatters, 2017,
- François d’Assise superstar (Francis of Assisi, Michael Curtiz, 1961), par Charlotte Aumont pour la revue Double Jeu, 2016[33],
- The Essentials: 5 Of Michael Curtiz's Greatest Films, par Oliver Lyttelton pour IndieWire, 2012[34],
- The Comancheros (1961), par Christopher Lloyd, pour The Film Yap, 2011[35],
- Actor With Guitar, par Howard Thomson, pour The New York Times, 1958[36],
- The screen :Three newcomers arrive here, 'I'll See You in My Dreams,' a Picture About Gus Kahn, Opens at Music Hall, par Bosley Crowther pour The New York Times, 1951[37]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11867076X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Michael Curtiz | Hungarian-American director, actor, and writer». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Who was Michael Curtiz? Everything You Need to Know». www.thefamouspeople.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ GradeSaver. «Michael Curtiz Biography | List of Works, Study Guides & Essays | GradeSaver». www.gradesaver.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Michael Curtiz». www.hollywoodsgoldenage.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Michael Curtiz». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Michael Curtiz - Cinémathèque française». cinema.encyclopedie.personnalites.bifi.fr. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Dictionnaire du cinéma anglo-saxon|Curtiz Michael». Dictionnaire du cinéma anglo-saxon (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Michael Curtiz». www.cineclubdecaen.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Lobosco, David (2014 թ․ դեկտեմբերի 24). «A TRIP DOWN MEMORY LANE: BORN ON THIS DAY: MICHAEL CURTIZ». A TRIP DOWN MEMORY LANE. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «TSPDT - Michael Curtiz». TSPDT (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Dictionnaire du cinéma, Jean-Loup Passek, Larousse, 2006, p. 194.
- ↑ «Michael Curtiz Movies | Ultimate Movie Rankings» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Michael Curtiz, maître du baroque, par Victor Roland Bérard et Patrick Cannière, La Revue du Cinéma, n° 369, février 1982
- ↑ «Casablanca | Encyclopedia.com». www.encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «CASABLANCA | Critique du film de Michael Curtiz avec Humphrey Bogart». LE BLEU DU MIROIR | Critiques cinématographiques (ֆրանսերեն). 2019 թ․ ապրիլի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Casablanca de Michael Curtiz : La critique du film». Oblikon.net (ֆրանսերեն). 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Michael Curtiz». Find a grave (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Michael Curtiz | Hollywood Walk of Fame». www.walkoffame.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ cinestranger. «MICHAEL CURTIZ». ACTERIEUR DU CINEMA (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Staff, Variety; Staff (2014 թ․ մարտի 12). «Catastrophic On-Set Accidents: A History». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: Unknown parameter|prénom2=
ignored (օգնություն) - ↑ «The Many Cinemas of Michael Curtiz». www.goodreads.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «The University Press of Kentucky - About the Book». kentuckypress.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Michael Curtiz». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Review of Alan K. Rode's "Michael Curtiz: A Life in Film" | History News Network». historynewsnetwork.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «The American Films of Michael Curtiz». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Turan, Kenneth. «'Casablanca' director Michael Curtiz is finally getting the recognition he deserves». latimes.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ |langue=en|auteur1=|prénom1=David|nom1=Thomson|titre=No Mistakes|périodique=The New York Review of Books|date=2018-12-20|issn=0028-7504|lire en ligne=https://www.nybooks.com/articles/2018/12/20/michael-curtiz-casablanca-no-mistakes/%7Cconsulté le=2019-04-09|pages=}}
- ↑ «YES! Weekly - Triad Newspaper - NC Triad Altweekly». YES! Weekly (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Malley, JP O’. «The unknown director behind one of the most famous movies of all time». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ |langue=fr|prénom1=Charlotte|nom1=Aumont|titre=François d’Assise superstar (Francis of Assisi, Michael Curtiz, 1961)|périodique=Double jeu. Théâtre / Cinéma|numéro=13|date=2016-12-31|issn=1762-0597|doi=10.4000/doublejeu.335|lire en ligne=http://journals.openedition.org/doublejeu/335%7Cconsulté(չաշխատող հղում) le=2019-04-09|pages=47–54}}
- ↑ Lyttelton, Oliver; Lyttelton (2012 թ․ ապրիլի 10). «The Essentials: 5 Of Michael Curtiz's Greatest Films». IndieWire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: Unknown parameter|prénom2=
ignored (օգնություն) - ↑ «The Comancheros (1961)». THE FILM YAP (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ |langue=en-US|prénom1=Howard|nom1=Thompson|titre=Actor With Guitar|périodique=The New York Times|date=1958-07-04|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/1958/07/04/archives/actor-with-guitar.html%7Cconsulté le=2019-04-09}}
- ↑ |langue=en-US|prénom1=Bosley|nom1=Crowther|titre=THE SCREEN: THREE NEWCOMERS ARRIVE HERE; 'I'll See You in My Dreams,' a Picture About Gus Kahn, Opens at Music Hall|périodique=The New York Times|date=1951-12-07|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/1951/12/07/archives/the-screen-three-newcomers-arrive-here-ill-see-you-in-my-dreams-a.html%7Cconsulté le=2019-04-09}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Քերթիս Internet Movie Database կայքում
- Literature on Michael Curtiz
- Kertész Kaminer Manó (aka Kertész Mihály) profile
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քերթիս» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 10 մահեր
- 1962 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի դերասաններ
- Հունգարացի կինոռեժիսորներ
- Հունգարացի սցենարիստներ
- Քաղցկեղից մահացածներ