Մայքլ Բիչ
Մայքլ Բիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1963[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ |
Կրթություն | Noble and Greenough School? և Ջուլիարդ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և դերասան |
Մայքլ Բիչ (անգլ.՝ Michael Beach, հոկտեմբերի 30, 1963[1], Ռոքսբերի, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Ապավինեք ինձ» (1989), «Մեկ սխալ քայլ» (1992), «Կարճ պատմություներ» (1993), «Արտաշնչման սպասում» (1995), «Ընտանեկան երևույթ» (1996) և «Հոգևոր սնունդ» (1997)։ Ինչպես նաև Մայքլը նկարահանվել է NBC «Երրորդ հերթափոխ» սերիալում՝ կատարելով Մոնտե Պարկերի դերը 1999-2005 թվականներին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանի առաջնաելույթը մեծ էկրաններին կայացել է «Գծի վերջը» ֆիլմում 1987 թվականին։ 1989 թվականին նա հայտնվել է «Ապավինեք ինձ» ֆիլմում Մորգան Ֆրիանի և Բեվերլի Տոդդի հետ։ Նաև նկարահանվել է «Ներքին գործեր», «Մուշտրա» (երկուսն էլ 1990 թվականին), «Մեկ սխալ քայլ» (1992, Սինդա Ուիլիամսի հետ), «Կարճ պատմություններ» և «Իրական սեր» (երկուսն էլ 1993 թվականին) ֆիլմերում։
1995 թվականին խաղացել է Անժելա Բասսետի անհավատարիմ ամուսնու դերը «Արտաշնչման սպասում» ֆիլմում։ 1997 թվականին կատարել է Վանեսսա Լ․ Ուիլիամսի ամուսնու դերը «Հոգևոր սնունդ» ֆիլմում։ Հեռուստատեսությունում նա խաղացել է Ջիննի Բուլետի (Գլորիա Ռուբեն) նախկին ամուսնու՝ Ալ Բուլեի կրկնվող դերը NBC ալիքի «Շտապ օգնություն» բժշկական դրամայում 1995-1997 թվականներին։ 1999-2005 թվականներին Բիչը NBC ալիքի «Երրորդ հերթափոխ» սերիալում եղել է Նյու Յորքի հրշեջային վարչության Մոնտե Պարկեր հրշեջի դերի մշտական կատարող։
Դերասանը խաղացել է նաև հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Կարգ ու կանոն», «Կարգ ու կանոն։ Հատուկ շրջան», «Քույրեր և եղբայրներ», «Կրքի անատոմիա», «Ավելի մոտ», «Սև ցուցակ» և «Նորակոչիկ»։ Նա նաև նկարահանվել է NBC ալիքի «Ճգնաժամ» կարճամետրաժ սերիալում 2014 թվականին և խաղացել է «Աստղային դարպասներ, Ատլանտիդա», «Անարխիայի որդիները», «Հաճախորդների ցուցակ», «Խաղ», «Գաղտնիքներ և սուտ» և «100» կարճամետրաժ ֆիլմերում[2]։
2018 թվականին խաղացել է Կարլ Դյուրնատի դերը «Կապույտ խորը ծով 2» ֆիլմում[3]։ 2018 թվականին խաղացել է Ջեսսի Քեյնի դերը «Ակվամեն» ֆիլլմում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «The 100 season 3: Michael Beach, Sons of Anarchy star, joins cast - EW.com». Entertainment Weekly's EW.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Steve Barton (2018 թ․ հունվարի 30). «Deep Blue Sea 2 Swims Home in April» (անգլերեն). Dread Central. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Aquaman: Michael Beach Confirms He Is Playing Black Manta's Father». DC (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Բիչ Internet Movie Database կայքում
|
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Թատրոնի դերասաններ