Jump to content

Մահացու տենչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահացու տենչ
անգլ.՝ Heathers
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], ֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին և միստիկ ֆիլմ
Թեմաինքնասպանություն և վրեժ
Թվական1988
Լեզուանգլերեն
ՌեժիսորMichael Lehmann?[1][4][5]
ՊրոդյուսերԴենիզ դի Նովի
Սցենարի հեղինակԴենիել Ուոթերս
ԴերակատարներՎայնոնա Ռայդեր[6][2][4][…], Քրիստիան Սլեյթեր[6][2][4][…], Շենեն Դոհերթի[6][4], Kim Walker?[6][4][5], Lisanne Falk?[6][4][5], Պատրիկ Լոբյորտո[6], Jennifer Rhodes?[6], Գլեն Շեդիքս[6], John Ingle?[6], Penelope Milford?[6][4][5] և Ֆիլ Լևիս[6]
ՕպերատորՖրենսիս Քեննի
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ՄոնտաժNorman Hollyn?
Պատմվածքի վայրՕհայո
Նկարահանման վայրՍանտա Մոնիկա
Տևողություն103 րոպե
Բյուջե3 000 000 $
Շահույթ1 108 462 $

«Մահացու տենչ» (անգլ.՝ Heathers), ամերիկյան «սև հումորի» կատակերգություն է, որը նկարահանվել է 1988 թվականին Մայքլ Լեմանի կողմից։ Այս ֆիլմը դարձավ նրա դեբյուտը։ Գլխավոր դերերում՝ Քրիստիան Սլեյթերը, Վայնոնա Ռայդերը և Շենեն Դոհերթին են։ Ֆիլմի բնօրինակ անվանումն է «Heathers», որը «Heather» բառի հոգնակի գոյականն է։ Շատ երկրներում ֆիլմը հայտնի է բոլորովին այլ անուններով,օրինակ՝ (անգլ.՝ Lethal Attraction)։ Թեև ֆիլմի տոմսերի վաճառքը տապալվեց, այն կարողացավ դառնալ կուլտային դասական ստեղծագործություն և տեսահոլովակների վաճառքից հսկայական շահույթ ստանալ։ 1990 թվականին Մայքլ Լեմանը և Դենիս Դի Նովին ստացան «Independent Spirit» մրցանակը լավագույն առաջին խաղարկային ֆիլմի համար, իսկ սցենարիստ Դենիել Ուոթերսն արժանացավ «Էդգար Ալան Պոյի մրցանակ»-ին։ 2006 թվականին ֆիլմը «Entertainment Weekly»-ի «50 լավագույն ավագ դպրոցական ֆիլմերի» ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ 2008 թվականին «Empire» ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերի ցանկում զբաղեցրել է 412-րդ տեղը։

Օհայոյի մտացածին Շերվուդ քաղաքի Վեստերբուրգի ավագ դպրոցում նույն անուն ունեցող աշակերտների եռյակը՝ Չենդլերը (Քիմ Ուոքեր), ն (Լիզան Ֆոլկ) և Դյուկը (Շենեն Դոհերթի) վայելում են ժողովրդականություն և հեղինակություն։ Եռյակին «սպասարկում է» Վերոնիկա Սոյերը (Վինոնա Ռայդեր), ով գերազանց սովորող ուսանողուհի է, և ը նրան օգտագործում է սեփական կարիքների համար, իսկ դրա դիմաց Վերոնիկան կիսում է նրանց հեղինակությունը։ Դպրոցն ունի նոր աշակերտ՝ Ջեյսոն Դինը «Ջեյ-Դի» (Քրիստիան Սլեյթեր), ում հայրը շինարարական ընկերություն ունի, ինչի հետևանքով Ջեյսոնը հաճախ փոխում է դպրոցը։ Վերոնիկան, կարճ ժամանակով շփվելով Ջեյսոնի հետ, համակրանք է զգում նրա նկատմամբ։ Վերոնիկայի զգացմունքների վրա չի ազդում նույնիսկ այն փաստը, որ Ջեյսոնը Կուրտ Քելլիի (Լենս Ֆենթոն) և Ռամ Սվինիի (Պատրիկ Լաբորտո) վրա կրակել է դատարկ պարկուճներով ատրճանակից այն բանից հետո,երբ տղաները սպառնացել են Ջեյսոնին ՝ տեսնելով,որ անտարբեր չէ Վերոնիկայի նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Վերոնիկան վիճում է Չենդլերի հետ՝ նրա հետ քոլեջում տեղի ունեցող երեկույթի գնալու ճանապարհին։ Չենդլերը սպառնում է ողջ դպրոցին պատմել նրա վատ վարքի մասին։ Ավելի ուշ, իր օրագրում այս միջադեպի մասին գրելիս,Վերոնիկան գալիս է այն եզրակացության, որ իր կյանքը նախքան ների հետ ընկերությունը շատ ավելի լավն է եղել, քան հիմա։ Նրան օգնության ձեռք է մեկնում Ջեյսոնը, ում հոգեբանական աջակցությունը արագ վերածվում է փոխադարձ սիրո։ Տեղեկանալով Վերոնիկայի ընկերների պահվածքի մասին՝ Ջեյսոնն առաջարկում է աղջկան չար կատակ անել Չենդլերի հետ․ նրան կաթով և նարնջի հյութով կոկտեյլ հյուրասիրել, որը Չենդլերին կստիպի փսխել։ Վերոնիկան կոկտեյլը պատրաստելու համար պատահաբար վերցնում է մի գավաթ, որի մեջ Ջեյսոնը նախկինում կենցաղային քիմիական նյութ էր լցրել։ Ջեյսոնը նկատում է,որ բաժակը թունավորված է,բայց լռում է։ Չենդլերը խմելով արդեն թունավորված կոկտեյլը,մահանում է։ Վերոնիկան ընկնում է խուճապի մեջ։ Ջեյսոնը համոզում է նրան նամակ գրել Չենդլերի անունից՝ կեղծելով նրա ձեռագիրը (Վերոնիկան կարող էր կեղծել ցանկացած ձեռագիր, քանի որ նա հաճախ էր անում Հիզերի տնային աշխատանքները)։ Որպես մահվան պատճառ հանդիսանում է այն փաստը, որ Չենդլերը վերաիմաստավորել է իր կյանքը և հասկացել, որ թեև ինքը դպրոցում ամենահայտնի աղջիկն է, բայց իրականում շատ դժբախտ է։ Նրա մահը մեծ աղմուկ է բարձրացնում։ Աշակերտները չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Չենդլերի հուղարկավորությունից հետո ն Վերոնիկային հրավիրում է ժամադրության Կուրտի և Ռամի հետ, ինչը լիովին ձախողվում է. Կուրտն ու Ռեմն այնքան են հարբում, որ Վերոնիկան լքում է նրանց։ Հետագայում Ջեյսոնը կրակում է Ռեմի վրա՝ Վերոնիկայի ուղղորդմամբ։ Վերոնիկան կրակում է Կուրտի վրա։ Նրանք սպանում են տղաներին։

Այս իրադարձություններից հետո դպրոցականների մոտ սկսվում է օրիգինալ եղանակներով ինքնասպանություն գործելու տենդենց։ Մարթա Դանսթոքը, ով դպրոցում բուլինգի էր ենթարկվումավելորդ քաշի պատճառով, որոշում է կանգնել ճանապարհի երթևեկելի հատվածում։ Աղջիկը ենթարկվում է ավտովթարի, բայց ողջ է մնում, թեև ստանում է ծանր կոտրվածքներ։ Միևնույն ժամանակ, Վերոնիկայի և Ջեյսոնի հարաբերությունները սկսում են խզվել, քանի որ այժմ աղջկան սկսում է շատ վախեցնել Ջեյսոնի սոցիոպաթական հայացքները աշխարհի մասին։

Ջեյսոնը, գաղտնի հանդիպելով Դյուկի հետ, շանտաժի է ենթարկում վերջինիս․ Դյուկը պետք է ստորագրահավաք կազմակերպեր դպրոցականների շրջանում։ Նպատակը «Big Fun» ռոք խմբի ելույթի կազմակերպումն էր դպրոցում։ Ռոք խմբի երգացաանկում կար երգ՝ նվիրված դեռահասների շրջանում ինքնասպանության կանխմանը՝ «Teenage Suicide (Don’t Do It)»։ Երգը մեծ տարածում էր գտել քաղաքում։

Հետագա գործողությունների ընթացքում Դյուկն իր արարքով ինքնասպանության փորձի է հասցնում Մակնամարային, սակայն Վերոնիկան ճիշտ ժամանակաին կանխում է փորձը և աղջիկների մեջ սկսում է ձևավորվել իսկական ընկերություն։ Որոշ ժամանակ անց Ջեյսոնը ռումբ է տեղադրում քոլեջի կաթսայատանը․ Արդյունքում պայթեցնում է ինքն իրեն[7][8]։

Արտադրություն

Դենիել Ուոթերսն սցենարն ի սկզբանե գրել է Սթենլի Կուբրիկի համար (ֆիլմի բացման տեսարանը գրվել է որպես հարգանքի տուրք Կուբրիկի՝«Full Metal Jacket» ֆիլմին)։ Սակայն Ուոթերսը չկարողացավ կապ հաստատել Կուբրիկի հետ, ուստի նա առաջարկեց սցենարը Մայքլ Լեհմանին, ով համաձայնեց մասնակցել նախագծին պրոդյուսեր Դենիզ Դի Նովիի հետ։ Շատ դերասաններ մերժեցին նկարահանվելու առաջարկը, քանի որ սյուժեն չափազանց մռայլ էին համարում։ Ջեյսոնի և Վերոնիկայի դերերի հավակնորդների թվում էին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Քոնելին։ Փիթը լսումներ անցավ, սակայն հավանության չարժանացավ պրեդյուսերների կողմից։ Քոնելին մերժել է ֆիլմում նկարահանվելու առաջարկը։ 16-ամյա Վայնոնա Ռայդերն, ով ցանկանում էր նկարահանվել ֆիլմում, ընտրվում է Վերոնիկայի դերում։ Ավելի ուշ Քրիստիան Սլեյթերը ևս ստորագրեց ֆիլմում նկարահանման պայմանագիրը։ Հիզեր Մակնամարայի դերն առաջարկվել է 17-ամյա Գրեհեմին, սակայն ծնողները նրան թույլ չեն տվել խաղալ։ Դերերից մեկի լսումներ են անցել նաև Դրյու Բերիմորն ու Ջասթին Բեյթմանը։

Նկարահանումները տեղի են ունեցել 1988 թվականի փետրվարից մարտ ամիսներին և,ընդհանուր առմամբ, տևել են 32 օր։ Առաջին տեսարանը, որը նկարահանվել է, այն տեսարանն էր, որտեղ Վերոնիկան և Հիզերը կրոկետ են խաղում և քննարկում Ջեյսոնի չարաճճիությունները սրճարանում, երբ նա կրակել է Ռամին և Կուրտին դատարկ փամփուշտներով։ Մեկնարկային տեսարանում Լիզան Ֆոլկը, որը մարմնավորում էր Վերոնիկայի կերպարը,կեղծամով էր,քանի որ փոխել էր սանրվածքը։

Որպես Վեստերբերգի ավագ դպրոց օգտագործվել է երեք դպրոց՝ Ջոն Ադամսի միջնակարգ դպրոցը, Վերդուգո Հիլզ ավագ դպրոցը և Բրիջ Ակադեմիան։ Չնայած ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Օհայոյում, բոլոր երեք դպրոցները գտնվել են Կալիֆոռնիայում։

Ի սկզբանե տեսարաններից մեկում պետք է օգտագործվեր «The Catcher in the Rye» գիրքը սակայն հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով կազմակերպիչները չկարողացան ձեռք բերել այն օգտագործելու իրավունքները։ Երկու դերասանների համար ֆիլմում մահվան թեման ճակատագրական էր. Ջերեմի Էփլգեյթը (նրա կերպարը՝ Փիթեր Դոուսոնն ասում է, որ երբեք ինքնասպան չէր լինի) 2000 թվականի մայիսի 23-ին 34 տարեկանում կրակեց ինքն իրեն, իսկ Քիմ Ուոքերը (նրա կերպարը՝ Չանդլերը, ֆիլմի տեսարաններից մեկում հարցնում է. «Ունե՞ք գլխուղեղի ուռուցք» ) մահացել է 32 տարեկան հասակում 2001 թվականի մարտի 6-ին գլխուղեղի քաղցկեղից։

Քրիստիան Սլեյթերն ասել է, որ Ջեյսոն Դինի կերպարի համար կրկնօրինակել է Ջեք Նիքոլսոնի դեմքի արտահայտությունները։ Սլեյթերն անգամ նրան նամակ է գրել՝ խնդրելով դիտել ֆիլմը, սակայն ոչ մի արձագանք չի եղել։

Այն տեսարանում, որտեղ Ջեյսոնն իր մենախոսում է Վերոնիկային՝ կարծելով,որ վերջինս իրեն կախել է, ոտքերը, որոնք անընդհատ երևում էին առաջին պլանում, պատկանում էին ոչ թե Վայնոնա Ռայդերն, այլ փոխնակ դերասանուհի։

Ֆիլմերի թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջերին ֆիլմը թողարկվեց «VHS»-ով, ինչը հավելյալ եկամուտ բերեց վաճառքի և վարձույթի մեծ ծավալների պատճառով։ 1996 թվականի սեպտեմբերին ֆիլմը թողարկվեց «laserdisc»-ով վերականգնված ստերեո ձայնով։ 1999 թվականին ֆիլմն առաջին անգամ թողարկվեց DVD-ով, իսկ նոր թողարկումը թողարկվեց 2001 թվականին։ 2004 թվականին տեղի ունեցավ «Swatch Dogs And Diet Cokeheads» վավերագրական ֆիլմի սահմանափակ թողարկումը, որը հարցազրույցներ էր տալիս ֆիլմի ստեղծողների և դերասանների հետ։ Ֆիլմը կթողարկվի «Blu-ray»-ով 2008 թվականին։

DVD տարբերակը պարունակում էր այլընտրանքային սցենար, որը մերժվեց «New World Pictures»-ի կողմից՝ որպես անպատշաճ սցենար երիտասարդ հանդիսատեսի համար։ Այս տարբերակում Ջեյսոնը մահանում է կաթսայատան մեջ, իսկ Վերոնիկան քայլում է դպրոցի միջանցքով և ցուցադրվում է միայն հետևից՝ տեղադրված ռումբի ժամանակի մեխանիզմի դեռևս գործող կադրերով։ Երբ Վերոնիկան հասնում է դպրոցի դռներին, նա դառնում է դեպի հեռուստադիտողը և պարզ է դառնում, որ ռումբը (այս տարբերակում այն ավելի հսկա և կառուցվածքով ավելի բարդ էր) կապված է նրա մարմնին։ Երբ ժամաչափը ցույց է տալիս 0 վայրկյան, էկրանը մթնում է, և Վերոնիկան ասում է՝ «Բում»։ Այնուհետև լսվում է ձայնը, որն ասում է «Ի՜նչ կորուստ է ողջ մարդկության համար» (այս արտահայտությունը ֆիլմի ընթացքում արտասանվում է մի քանի հերոսների կողմից՝ Չենդլերի, Ռամի և Կուրտի մահը բնութագրելիս)։ Ապա ցուցադրվում է այգու տեսարան, որտեղ դպրոցի բոլոր աշակերտները պարում և զվարճանում են, որոնց թվում հայտնվում են նախկինում մահացած կերպարներ (այդ թվում՝ Ջեյսոն Դինը)։ Վերջին կադրում ժպտացող Վերոնիկան է։ Տեսարանը ենթադրում էր, որ դպրոցը պայթել էր, և այնտեղ գտնվող բոլոր մարդիկ մահացել էին և այժմ գտնվում էին ինչ-որ դրախտում, ինչը հստակ արտացոլում էին Ջեյսոնի խոսքերը վերջին տեսարանում, որ դրախտը միակ վայրն է, որտեղ սոցիալապես հակադրվող անհատականությունները կարող են ապրել միմյանց հետ։

Չնայած կատարված փոփոխություններին՝ ֆիլմը ձախողվեց՝ հավաքելով ընդամենը 1,1 միլիոն դոլար։ «Swatch Dogs and Diet Cokeheads» վավերագրական ֆիլմը տոմսարկղերի ձախողումը վերագրում էր վատ մարքեթինգային ռազմավարությանը՝ ստուդիայի ֆինանսական խնդիրների պատճառով։

  • Վայնոնա Ռայդեր -Վերոնիկա Սոյեր
  • Քրիստիան Սլեյթեր - Ջեյսոն Դին
  • Շենեն Դոհերթի - Դյուկ
  • Քիմ Ուոլկեր - Չանդլեր
  • Լիզան Ֆոլկ - Մակնամանա
  • Պենելոպա Միլֆորդ - Փոլին Ֆլեմինգ
  • Գլեն Շեդիկս - Հայր Րիփեր
  • Լենս Ֆենթոն - Կուրտ Կելի
  • Փաթրիկ Լաբորտո - Ռեմ Սուինի
  • Ջերեմի Էփլգեյթ - Փիթեր Դոուսոն
  • Ռենե Էստեվես - Բեթի Ֆին
  • Ջենիֆեր Ռոուդս - Միսիս Սոյեր

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսին «Entertainment Weekly» ամսագիրը, վկայակոչելով Վայնոնա Ռայդերին, հայտարարեց, որ պատրաստում է թողարկման շարունակություն, որտեղ նույն Ռայդերը և Սլեյթերը կխաղան գլխավոր դերերը (իր հերոսուհու հետ կապված՝ Ռայդերը, հայտարարել է, որ նա նման կլինի Օբի-Ուանի Քենոբիին)։ Մայքլ Լեմանը հերքել է դա։

2009 թվականի օգոստոսին «Sony Pictures Television»-ը հայտարարեց, որ պատրաստում է տելեադապտացիա «Fox»-ի եթերում, որն իրենից ներկայացնելու է ռիմեյք։ Այս ծրագրերն այդպես էլ չիրականացան։ Այնուհետև 2012-ի սեպտեմբերին «Bravo» հեռուստաալիքը հայտարարեց, որ կպատրաստի շարունակություն՝ որպես հեռուստասերիալ, որի իրադարձությունները տեղի կունենան 20 տարի անց, երբ Վերոնիկան վերադառնում է տուն իր դեռահաս դստեր հետ։ Վերոնիկայի դուստրը տեղի դպրոցում հանդիպում է «» «Էշլիի» ժամանակակից համարժեքին՝ յի և Դյուկի դուստրերին։ Ռայդերը և Սլեյթերը որևէ ներգրավվածություն չունեին նախագծում։ 2013 թվականի օգոստոսին «Bravo»-ն դադարեցրեց ֆիլմի թողարկումը։

  • 1990 թ․ —«Էդգար» մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]