Մակբայ
Մակբայն՝ իբրև խոսքի մաս, բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։
Շատ լեզուներում մակբայը համարվում է չթեքվող խոսքի մաս։ Միայն 2 լեզվում է թեքվում, որտեղ մակբայները կարող են հանդես գալ որպես համաձայնեցնող վերջավորություն։
Հայերենում չթեքվող խոսքի մաս է (մասնակի բացառություններով) և նախադասության մեջ հիմնականում հանդես է գալիս պարագայի շարահյուսական պաշտոնով. երբեմն էլ կարող է լինել նաև որոշիչ և հանդես գալ փոխանվանական կիրառություններով։ Ածականներից կազմված մակբայը անվանվում է ածականակազմ մակբայ[1]։
Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։
Նախադասության մեջ կատարում են պարագաների (տեղի, ժամանակի, չափ ու քանակի, ձևի), որոշչի և ստորոգյալի գործառույթներ։
Որոշ մակբայներ (արագ , դանդաղ, հաճախ, կանուխ, ուշ, հնում, վաղուց, հեռու, մոտ, առաջ, հետ, ներքև, վեր(և) , տնավարի, լրջորեն, սրտանց, ցրիվ, շատ, քիչ, սաստիկ ևն) ածականի պես կարող են ստանալ համեմատոււթյան աստիճաններ ( հատկապես բաղդատական ) ավելի դանդաղ, ամենաարագ, ամենից հաճախ, նվազ հեռու[փա՞ստ]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական մակբայը մակբայի տեսակ է, որն արտահայտում է քանակի, չափի, ժամանակի ընդհանուր իմաստ՝ հանապազ, միշտ, ցանկ, հավերժ, բազում անգամ, շատ անգամ, քանիցս անգամ, որչափ, որքան, այսքան, այսչափ, շատ, փոքր-ինչ, սակաւ մի բառերը[1]։
Տեղի մակբայ - ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։
Ժամանակի մակբայ - ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.՝ Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։ Կան նաև հարաբերական դերանուններ, որոնք ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը՝ առանց դրանք անվանելու։ Դրանք են երբ, երբևէ, երբևիցե հարաբերական դերանունները։
ՁևԻ մակբայ - ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։ Կան հարաբերական դերանուններ՝ (այսպես, այնպես, այդպես, նույնպես, ինչպես), որոնք ցույց են տալիս գործողության կատարման ձևը՝ առանց մատնանշելու։ Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.՝ Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։
Չափ ու քանակի մակբայ - ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։ Կան հարաբերական դերանուններ՝ այսքան, այնքան, այդքան, նույնքան, այսչափ, այնչափ, այդչափ, նույնչափ, ինչքան, որքան, որչափ։ Օր.՝ Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։
Ընդհանրական մակբայ - կան մակբայներ, որոնք հանդես են գալիս բայի մեկից ավելի մակբայի տեսակներով, նաև այլ խոսքի մասերով։ Օր.՝ անընդհատ, անմիջապես, արտաքուստ, իսկույն, հաճախ, հաճախակի և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2, 15։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Եզեկյան // Հայոց լեզու // Երևան 2007
|