Մակակոփում
Արտաքին տեսք
Մակակոփում, մետաղական նյութի կառուցվածքի և հատկությունների փոփոխում, որն առաջանում է պլաստիկ դեֆորմացիայի հետևանքով։ Մակակոփումը փոքրացնում է նյութի պլաստիկությունն ու հարվածային ճլությունը, մեծացնում համեմատաբանության և հոսունության սահմաններն ու կարծրությունը։ Մակերևութային մակակոփման դեպքում նյութի մեջ մնացորդային լարվածային վիճակը փոփոխվում է, մեծանում նրա հոգնածային ամրությունը։ Մակակոփում առաջանում է կտրումով մշակման, հոլովակներով, գրտնակներով շրջագլման և կոտորուքներով հատուկ մշակման ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 169)։ |