Jump to content

Մագդալենա Մալեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագդալենա Մալեևա
ՍեռԻգական
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Բնակվելու վայրՍոֆիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 1975 (49 տարեկան)
ԾննդավայրԲուլղարիա Բուլղարիա
Հասակ168 սմ
Քաշ59 կգ
Կարիերայի սկիզբ1989
Կարիերայի ավարտ2005 թվականի օգոստոս
Աշխատող ձեռքձախ (բայց կյանքում աջլիկ է)
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՅուլիա Բերբերյան
Պարգևավճար, USD4 398 582
Մենախաղ
Խաղեր Հ/Պ439–290[1]
Ամենաբարձր վարկանիշ4 (հունվարի 29 1996)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ փուլ, (1991, 1993, 1994, 2002)
Ֆրանսիա4-րդ փուլ (1993, 1996, 2003, 2004)
Ուիմբլդոն4-րդ փուլ (2001, 2002, 2004, 2005)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1992)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ121–133[1]
Ամենաբարձր վարկանիշ13 (փետրվարի 2 2004)
Ավարտել է կարիերան

Մագդալենա Գեորգիի Մալեևա (ապրիլի 1, 1975(1975-04-01)[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի, նախկին 4-րդ ռակետ։ Մալեևա երեք քույրերից ամենակրտսերը։

Մարզական կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թենիսով սկսել է զբաղվել 8 տարեկանից, իր մոր՝ Յուլիա Բերբերյանի ղեկավարությամբ։

13 տարեկան 4 ամսականում հաղթել է Բուլղարիայի առաջնությունը, դառնալով թենիսի պատմության մեջ առաջին ամենաերիտասարդ թենիսիստուհին, ով նվաճել է այդ տիտղոսը։ 1989 թվականին, 14 տարեկանում, սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ մրցաշարերում։


Նույն տարվա ապրիլին Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Բարի, (Իտալիա), քաղաքում կազմակերպված մրցաշարում հասել է եզրափակիչ փուլ։ 1990 թվականին ԱՄՆ-ի Բաց առաջնության աղջիկների մենախաղի եզրափակիչում հաղթել է Նոել վան Լոտումին։

1991 թվականին Մագդալենա Մալեևան հասել է Ավստրալիայի Բաց առաջնության 4-րդ փուլ, որտեղ պարտվել է ավագ քրոջը՝ Կատերինա Մալեևաին։ Նույն թվականին Հարավսլավիայում նա առաջին անգամ հասել է WTA-ում ընդգրկված մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել։ Սակայն նույն մրցաշարում նա մասնակցել է նաև զուգախաղերի մրցաշարին և նվաճել իր առաջին զուգախաղի տիտղոսը։ Ֆեդերացիայի Գավաթի մրցաշարում Բուլղարիայի հավաքականի կազմում Հունգարիայի հավաքականի դեմ պայքարում մասնակցել է չորս խաղերի, որտեղ և՛ մենախաղերում, և՛ զուգախաղում հաղթանակ է տոնել, սակայն ԱՄՆ-ի հավաքականի դեմ պայքարում երկու անգամ պարտություն է կրել։

Հաջորդ տարի Սան Մարինոյի մրցաշարի մենախաղերում նա նվաճել է իր առաջին WTA տիտղոսը, իսկ ԱՄՆ Բաց առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ, 2-րդ փուլում հաղթելով ամերիկուհի Մարտինա Նավրատիլովային։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակցուհին էր մեծ քույրը՝ Մանուելա Մալեևան, սակայն այստեղ Մագդալենան վնասվածքի պատճառով ստիպված է լինում հրաժարվել պայքարից։ Բարսելոնայի Օլիմպիադայի 3-րդ փուլում նա պարտվում է գործող տիտղոսակիր գերմանուհի Շտեֆի Գրաֆին, իսկ զուգախաղերում Կատերինայի հետ միասին հենց առաջին փուլում զիջում են ապագա բրոնզե մեդալակիրներին՝ Նատաշա Զվերևա-Լեյլա Մեսխի զույգին։

1993 թվականին հասել է Մեծ սաղավարտի երրորդ՝ Ուիմբլդոնի մրցաշարի 4-րդ փուլ։ Նույն տարվա մայիսին առաջին անգամ ընդգրկվել է WTA ուժեղագույն թենիսիստուհների տասնյակում, ինչի շնորհիվ տարեվերջին իրավունք է ստացել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին։ Այնուհետև տարեվերջյան ամփոփիչ արդյունքներով հաղթել է WTA-ի հայտարարած «Տարվա առաջընթաց» անվանակարգում։
Հաջորդ տարի հաղթանակ է տարել երկու մրցաշարերում, այդ թվում նաև I մակարդակի մրցաշարում՝ Ցյուրիխում։ Այս հաղթանակների շնորհիվ կրկին իրավունք է ստանում մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, բայց հրաժարվում է մասնակցել կողոսկրի կոտրվածքի պատճառով։ Այնուհետև Բուլղարիայի հավաքականի կազմում մասնակցում է Ֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը՝ քառորդ եզրափակիչում հաղթանակ տանելով Ֆրանսիայի հավաքականի ներկայացուցիչ Մարի Պիրսի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, բուլղարուհիները զիչում են Ֆրանսիայի հավաքականին 1-2 հաշվով։
1995 թվականը ամենահաջողն էր Մագդալենայի կարիերայում։ Նա հաղթել է երեք մրցաշարերում և ևս երեք անգամ խաղացել է եզրափակիչներում։ Արդյունքում, ևս մեկ անգամ հնարավորություն է ստանում մասնակցելու Ամփոփիչ մրցաշարին, սակայն պարտություն է կրում 2-րդ փուլում։
Ֆեդերացիայի Գավաթի մրցաշարում, Իսպանիայի հավաքականի դեմ պայքարում, երկրորդ անգամ անընդմեջ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ երեքից երկու հանդիպումներում հաղթանակ է տոնել, այդ թվում նաև հաղթել է Արանչա Սանչես-Վիկարիոյին, բայց, ի վերջո, Բուլղարիայի հավաքականը 2-3 հաշվով զիջել է իսպանացիներին։

1996 թվականի սկզբին Մագդալենան առաջին անգամ հասել է իր կարիերայի ամենաբարձր վարկանիշին՝ WTA աղյուսակում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ատլանտայի Օլիմպիադայի մենախաղերում, որտեղ նա իրավունք էր ստացել հանդես գալ տասներորդ համարով, հասել է մինչև 3-րդ փուլ և պարտվել ութերորդ համարով հանդես եկող ճապոնուհի Կիմիկո Դատեին, ինչպես նախորդ մրցաշարում, այստեղ նույնպես զուգախաղերում Կատերինայի հետ դուրս է մնում հենց առաջին փուլից։

1999—2005 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հունիսին Մագդալենանլ ուսի վիրահատության է ենթարկվել, որը նրան շարքից հանել է մոտ մեկ տարի։ Վերադառնալով 1999 թվականին զրոյական վարկանիշով, նա մրցաշարջանի ավարտել է 89-րդ հորիզոնականում և Թաիլանդի Պատայաի մրցաշարի տիտղոսով։ 2000 թվականին երկու անգամ հաղթանակ տանելով վարկանիշային առաջին տասնյակի թանիսիտուհիների նկատմամբ, հաջորդ տարի Մագդալենան անձամբ վերադարձել է ուժեղագույնների քսանյակ և վեց տարպջա ընթացքում առաջին անգամ իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, սակայն կրկին պարտվել է առաջին շրջանում, համաշխարհային դասակարգման առաջին ռակետ Ջենիֆեր Կապրիատիին։ Այդ տարվանից նա կրկին սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել զուգախաղերով ելույթներին։

2002 թվականին Մալեևան հաղթում է կարիերայում երկրորդ I մակարդակի մրցաշարում։ Մոսկվայում նա հաղթում է երեք դասակարգված մրցակցուհիների՝ Վենուս Ուիլյամսին, Ամելի Մորեսմոյին և Լինդսեյ Դևենպորտին։ Նա նաև շահում է կարիերայում երկրորդ զուգախաղային մրցաշարը։ 2003 թվականը նրա համար նշանավորվում է զուգախաղում նոր հաջողություններով։ Լիզել Հուբերի (ՀԱՀ)հետ նա շահել է ևս երեք մրցաշարերի տիտղոսներ և ևս երկու անգամ խաղացել է եզրափակիչում, ինչպես նաև դուրս է գալիս կարիերայում երկրորդ քառորդ եզրափակիչ Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում։ Այդ նույն թվականին նա շահում է իր վերջին WTA մրցաշարը մենախաղում։ Մրցաշրջանի ընթացքում երկու անգամ նա բաց է թողնում հնարավորությունը վերադառնալու մենախաղի թենիսիտուհիների լավագույն տասնյակ, իսկ 2004 թվականի սկզբին, զույգով Հուբերի հետ հերթական եզրափակիչից հետո, բարձրանում է զուգախաղի կարիերայում բարձրագույն հորիզոնական՝ վարկանիշային 13-րդ հորիզոնական։

Աթենքի Օլիմպիական խաղերում Մալեևան երրորդ անգամ ներկայացնում է Բուլղարիան, այժմ միայն մենախաղում և այս անգամ պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում։ Նույն թվականի փետրվարին, հանդիսանալով աշխարհի 31-րդ ռակետ, նա I մակարդակի Ճապոնիայի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Աի Սուգիյամաին, եզրափակիչում նրան պարտության է մատնել Լինդսեյ Դևենպորտը՝ աշխարհի 6-րդ ռակետը։ Այդ նույն մրցաշարում նա, Ելենա Լիխովցևայի հետ զույգով, նյունպես հասնում է եզրափակիչ։ 2005 թվականի սկզբին Մալեևան, կրկին Լիխովցևայի հետ, շահել է զուգախաղի իր վերջին մրցաշարը։ Պրոֆեսիոնալ թենիսում 16 տարվանից հետո նա դադարեցրել է մրցաշարերին մասնակցությունները 2005 թվականի հոկտեմբերին։ Մրցաշարերում վերջին մասնակցությունը կայացել է Ցյուրիխում, որտեղ նա Պատի Շնայդերին զիջել է իր պրոֆեսիոնալ թենիսիստուհու կարիերայի 729-րդ խաղում։

2010 թվականի սեպտեմբերի վերջին Մալեևան մտել է Բուլղարիայի ազգային առաջնության մասնակիցների ցանկի մեջ։ Մագդալենան շահել է այդ մրցաշարը (հարկ է նշել, որ մրցաշարում մասնակցություն չի ունեցել Բուլղարիայի այդ տարիների միակ մրցունակ թենիսիստուհին՝ Ցվետանա Պիրոնկովան)[3]։

WTA մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն
Մեծ Սաղավարտ
WTA Ամփոփիչ մրցաշար
I մակարդակ
II մակարդակ
III մակարդակ
IV և V մակարդակներ

Հաղթանակներ (10)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 հուլիսի 26 Սան Մարինոյի բաց առաջնություն Գրունտ Իտալիա Ֆեդերիկա Բոնսինիորի 7–63, 6–4
2. 1994 սեպտեմբերի 25 Moscow Ladies Open,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Իտալիա Սանդրա Չեկինի 7–5, 6–1
3. 1994 հոկտեմբերի 9 Barilla Indoors,
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ Բելառուս Նատաշա Զվերևա 7–5, 3–6, 6–4
4. 1995 փետրվարի 12 Չիկագո, ԱՄՆ Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լիզա Ռեյմոնդ 7–5, 7–6
5. 1995 սեպտեմբերի 24 Moscow Ladies Open (2)
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Ռուսաստան Ելենա Մակարովա 6–4, 6–2
6 1995 նոյեմբերի 5 Bank of the West Classic,
Օքլենդ, ԱՄՆ
Գորգ Ճապոնիա Աի Սուգիյամա 6–3, 6–4
7. 1999 նոյեմբերի 21 Volvo Women’s Open,
Պատայա, Թաիլանդ
Հարդ Լյուքսեմբուրգ Աննա Կրեմեր 4–6, 6–1, 6–2
8. 2001 ապրիլի 22 Colortex Budapest Grand Prix,
Հունգարիա
Գրունտ Լյուքսեմբուրգ Աննա Կրեմեր 3–6, 6–2, 6–4
9. 2002 հոկտեմբերի 6 Կրեմլի գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսեյ Դևենպորտ 5–7, 6–3, 7–6
10. 2003 հունիսի 15 DFS Classic, Бирмингем, Великобритания‏‎ Խոտածածկ Ճապոնիա Սինոբու Ասագոե 6–1, 6–4

Պարտություններ (11)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1991 ապրիլի 22 Խորվաթիայի բաց առաջնություն,
Բոլ, Խորվաթիա
Գրունտ Իտալիա Սանդրա Չեկինի 4–6, 6–3, 5–7
2. 1993 հունվարի 4 Բրիսբեն, Ավստրալիա Հարդ Իսպանիա Կոչիտա Մարտինես 3–6, 4–6
3. 1995 մարտի 27 Հիլթոն Հեդ Այլենդ, ԱՄՆ Գրունտ Իսպանիա Կոչիտա Մարտինես 1–6, 1–6
4. 1995 մայիսի 15 Գերմանիայի բաց առաջնություն,
Բերլին
Գրունտ Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո 4–6, 1–6
5. 1995 սեպտեմբերի 25 Լայպցիգի գավաթ
Լայպցիգ, Գերմանիա
Գորգ Գերմանիա Անկե Հուբեր առանց խաղի
6. 1996 մայիսի 20 Իսպանիայի բաց առաջնություն,
Մադրիդ, Իսպանիա
Գրունտ Չեխիա Յանա Նովոտնա 6–4, 4–6, 3–6
7. 200 սեպտեմբերի 25 SEAT Open,
Լյուքսեմբուրգ
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջենիֆեր Կապրիատի 6–4, 1–6, 4–6
8. 2001 փետրվարի 12 Նիս, Ֆրանսիա Գորգ Ֆրանսիա Ամելի Մորեսմո 2–6, 0–6
9. 2001 սեպտեմբերի 24 Sparkassen Cup,
Լայպցիգ, Գերմանիա(2)
Գորգ(i) Բելգիա Կիմ Կլեյստերս 1–6, 1–6
10. 2002 հոկտեմբերի 21 SEAT Open,
Լյուքսեմբուրգ (2)
Հարդ (I) Բելգիա Կիմ Կլեյստերս 1–6, 2–6
11. 2004 փետրվարի 3 Toray Pan Pacific Open,
Տոկիո, Ճապոնիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսեյ Դևենպորտ 4–6, 1–6

Կանանց զուգախաղ (10)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակ — Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (1–1)
Մակարդակ II (2–1)
Մակարդակ III (1–3)
Մակարդակ IV (0–0)
Մակարդակ V (1–0)

Հաղթանակներ (5)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1991 ապրիլի 22 Խորվաթիայի բաց առաջնություն,
Բոլ, Խորվաթիա
Գրունտ Իտալիա Լաուրա Գոլարսա Իտալիա Լաուրա Գարոնե
Իտալիա Սանդրա Չեկինի
առանց խաղի
2. 2002 փետրվարի 11 Proximus Diamond Games,
Անտվերպեն, Բելգիա
Գորգ Շվեյցարիա Պատի Շնայդեր Ֆրանսիա Նատալի Դեշի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեյլեն Տու
6–3, 6–73, 6–3
3. 2003 մարտի 19 NASDAQ-100 Open,
Մայամի, ԱՄՆ
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Լիզել Հուբեր Ճապոնիա Սինոբու Ասագոե
Ճապոնիա Նանա Սմիթ
6–4, 3–6, 7–5
4. 2003 ապրիլի 28 J&S Cup,
Վարշավա, Լեհաստան
Գրունտ Հարավաֆրիկյան Հանրապետություն Լիզել Հուբեր Հունաստան Ելենի Դանիլիդու
Իտալիա Ֆրանչեսկա Սկիավոնե
3–6, 6–4, 6–2
5. 2005 հունվարի 2 Գոլդ Կոստ, Քվինսլենդ, Ավստրալիա Հարդ Ռուսաստան Ելենա Լիխովցևա Իտալիա Մարիա Ելենա Կամերին
Իտալիա Սիլվիա Ֆարինա Էլիա
6–3, 5–7, 6–1

Պարտություններ (5)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1993 փետրվարի 8 Ասիայի բաց առաջնություն,
Օսակա, Ճապոնիա
Գորգ Շվեյցարիա Մանուելա Մալեևա Լատվիա Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Չեխիա Յանա Նովոտնա
1–6, 3–6
2. 1993 ապրիլի 19 Իսպանիայի բաց առաջնություն,
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Շվեյցարիա Մանուելա Մալեևա Իսպանիա Կոնչիտա Մարտինես
Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո
6–4, 1–6, 0–6
3. 2002 հունիսի 17 Ordina Open,
Հերտոգենբոս, Նիդերլանդներ
Խոտածածկ Գերմանիա Բյանկա Լամադե Ավստրալիա Քեթրին Բարկլայ Ռեյց
Գերմանիա Մարտինա Մյուլեր
4–6, 5–7
4. 2004 հունվարի 4 Uncle Tobys Հարդcourts,
Գոլդ Կոստ, Քվինսլենդ, Ավստրալիա
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Լիզել Հուբեր Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա
Ռուսաստան Ելենա Լիխովցևա
3–6, 4–6
5. 2004 փետրվարի 3 Toray Pan Pacific Open,
Տոկիո, Ճապոնիա
Գորգ Ռուսաստան Ելենա Լիխովցևա Զիմբաբվե Կառա Բլեք
Ավստրալիա Ռենե Ստաբս
0–6, 1–6

ITF մրցաշարերի եզրափակիչներ 3 (2–1)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 2 (1–1)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$15,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամբաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 1989 ապրիլի 9 Բարի, Իտալիա Գրունտ Գերմանիա Եվա Մարիա Շուրհոֆ 6–2, 1–6, 6–7(5–7)
Հաղթանակ 1. 1999 դեկտեմբերի 5 Կերգի Պոնտոյս, Ֆրանսիա Հարդ (I) Նիդերլանդներ Սեդա Նուրլանդեր 6–1, 6–4

Զուգախաղ 1 (1–0)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$15,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 1990 մարտի 25 Մուլեն, Ֆրանսիա Գորգ(I) Չեխոսլովակիա Անդրեա Ստրնադովա Ֆրանսիա Վալերի Լեդրոֆ
Ֆրանսիա Պասկալ Պարադիս
3–6, 6–1, 6–1

Ֆեդերացիայի գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալենա Մալեևան Բուլղարիայի հավախականի կազմում Ֆեդերացիայի գավաթում նորամուտել է 1991 թվականին։ Այդ պահից ի վեր նա ունի հաղթանակների և պարտությունների մենախաղի 18-8 և զուգախաղի 9-9 հարաբերակցություն (ընդհանուր առմամբ՝ 27-17)։

Մենախաղ (18–8)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Փուլ Ամսաթիվ Մրցակից Ծածկույթ Հակառակորդ Հ/Պ Հաշիվ
1991 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1991 հուլիսի 22 Հունգարիա Հարդ Հունգարիա Պետրա Շմիդտ Հ 6–1, 6–2
ՇՓ2 1991 հուլիսի 24 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջենիֆեր Կապրիատի Պ 5–7, 2–6
1992 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1992 հուլիսի 14 Ավստրալիա Գրունտ Ավստրալիա Ռեյչել ՄակԿվիլան Հ 7–6(7–4), 6–2
ՍԱՓ 1992 հուլիսի 16 Ռումինիա Ռումինիա Ռուքսանդրա Դրագոմիր Հ 6–0, 6–1
1993 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1993 հուլիսի 19 Հարավային Կորեա Գրունտ Հարավային Կորեա Պարկ Սուն Հի Հ 6–0, 6–4
ՇՓ2 1993 հուլիսի 21 Արգենտինա Արգենտինա Ֆլորենսիա Լաբաթ Հ 6–4, 5–7, 6–3
1994 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1994 հուլիսի 19 Խորվաթիա Գրունտ Խորվաթիա Իվա Մաջոլի Պ 6–3, 4–6, 4–6
ՇՓ2 1994 հուլիսի 21 Ինդոնեզիա Ինդոնեզիա Յայուկ Բասուկի Հ 6–3, 6–3
1/4 1994 հուլիսի 22 Ֆրանսիա Ֆրանսիա Մարի Պիրս Հ 6–7(6–8), 6–4, 6–4
1995 Համաշխարհային I խումբ 1/4 1995 ապրիլի 22 Իսպանիա Գորգ(I) Իսպանիա Կոնչիտա Մարտինես Պ 2–6, 4–6
1995 ապրիլի 23 Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո Հ 6–3, 6–3
1998 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 1998 ապրիլի 14 Ռումինիա Գրունտ Ռումինիա Ռալուկա Սանդու Պ 1–6, 3–6
1998 ապրիլի 15 Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Մարիան դե Սուորդ Պ 1–6, 5–7
1998 ապրիլի 16 Լատվիա Լատվիա Ելենա Կրուտկո Պ 6–7(2–7), 6–1, 1–6
2002 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2002 ապրիլի 24 Պորտուգալիա Գրունտ Պորտուգալիա Անջելա Կարդոսո Հ 6–0, 6–0
2002 ապրիլի 25 Վրաստան Վրաստան Սալոմե Դևիձե Հ 6–1, 6–3
2002 ապրիլի 26 Էստոնիա Էստոնիա Կայա Կանեպի Հ 6–4, 6–2
ՎԱՓ 2002 ապրիլի 27 Ուկրաինա Ուկրաինա Յուլիա Բեյգելզիմեր Պ 3–6, 4–6
2003 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2003 ապրիլի 21 Վրաստան Գրունտ Վրաստան Մարգալիտա Չակնաշվիլի Հ 6–3, 6–1
2003 ապրիլի 23 Սերբիա Սերբիա Ելենա Յանկովիչ Հ 6–2, 3–6, 6–2
2003 ապրիլի 24 Իսրայել Իսրայել Աննա Սմաշնովա Հ 7–5, 6–4
2005 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2005 ապրիլի 20 Հարավաֆրիկյան Հանրապետություն Գրունտ Հարավաֆրիկյան Հանրապետություն Նատալի Գրանդին Հ 6–4, 6–3
2005 ապրիլի 21 Հունգարիա Հունգարիա Ժոֆիա Գուբաչի Հ 7–6(7–4), 6–2
ՎԱՓ 2005 ապրիլի 23 Նիդերլանդներ Նիդերլանդներ Միխաելա Կրայչեկ Հ 4–6, 6–3, 6–2
2005 Համաշխարհային II խումբ փլեյ-օֆֆ ՓՕ 2005 հուլիսի 9 Ճապոնիա Հարդ (I) Ճապոնիա Աիկո Նակամուրա Հ 3–6, 6–4, 6–3
2005 հուլիսի 10 Ճապոնիա Ակիկո Մորիգամի Պ 6–7(3–7), 3–6

Զուգախաղ (9–9)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Փուլ Ամսաթիվ Խաղընկեր Մրցակից Ծածկույթ Հակառակորդներ Հ/Պ Հաշիվ
1991 Համաշխարհային I խումբ Ո1 1991 հուլիսի 22 Բուլղարիա Կատերինա Մալեևա Հունգարիա Հարդ Հունգարիա Վիրագ Կսուրգո
Հունգարիա Ագնեշ Գի
Հ 6–1, 6–2
Ո2 1991 հուլիսի 24 Բուլղարիա Կատերինա Մալեևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիջի Ֆերնանդես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Զինա Գարիսոն
Պ 2–6, 1–6
1992 Համաշխարհային I խումբ Ո1 1992 հուլիսի 14 Բուլղարիա Կատերինա Մալեևա Ավստրալիա Հարդ Ավստրալիա Նիկոլ Բրադկե
Ավստրալիա Ռենե Ստաբս
Պ 2–6, 1–6
ՍԱՓ 1992 հուլիսի 16 Բուլղարիա Ելենա Պամպուլովա Ռումինիա Ռումինիա Ռուքսանդրա Դրագոմիր
Ռումինիա Իրինա Սպիրլեա
Պ 6–7(5–7), 2–6
1993 Համաշխարհային I խումբ Ո2 1993 հուլիսի 21 Բուլղարիա Կատերինա Մալեևա Արգենտինա Գրունտ Արգենտինա Ինես Գորոչատեգու
Արգենտինա Պատրիսիա Տարաբինի
Պ 7–5, 4–6, 2–6
1994 Համաշխարհային I խումբ Ո1 1994 հուլիսի 19 Բուլղարիա Կատերինա Մալեևա Խորվաթիա Գրունտ Խորվաթիա Իվա Մաջոլի
Խորվաթիա Մայա Մուրիչ
Հ 6–2, 6–3
1/4 22 July 1994 Բուլղարիա Կատերինա Մալեևա Ֆրանսիա Ֆրանսիա Ժյուլի Ալար
Ֆրանսիա Նատալի Տոզիա
Պ 2–6, 6–3, 2–6
1995 Համաշխարհային I խումբ 1/4 1995 ապրիլի 23 Բուլղարիա Կատերինա Մալեևա Իսպանիա Գորգ(I) Իսպանիա Նեուս Ավիլա Բոնաստր
Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Հ 6–0, 6–1
2002 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2002 ապրիլի 24 Բուլղարիա Դեսիսլավա Տոպալովա Պորտուգալիա Գրունտ Պորտուգալիա Անժելա Կարդոսո
Պորտուգալիա Անա Կատարինա Նոգուերա
Հ 6–2, 7–5
ՎԱՓ 2002 ապրիլի 27 Բուլղարիա Դեսիսլավա Տոպալովա Ուկրաինա Ուկրաինա Յուլիա Բեյգելզիմեր
Ուկրաինա Ալյոնա Բոնդարենկո
Պ 4–6, 0–6
2003 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՈՓ 2003 ապրիլի 21 Բուլղարիա Դեսիսլավա Տոպալովա Վրաստան Գրունտ Վրաստան Մարգալիտա Չակնաշվիլի
Վրաստան Թինատին Կավլաշվիլի
Հ 6–1, 6–2
2003 ապրիլի 23 Բուլղարիա Դեսիսլավա Տոպալովա Սերբիա Սերբիա Կատարինա Միսիչ
Սերբիա Դրագանա Զարիչ
Պ 3–6, 6–3, 0–6
2003 ապրիլի 24 Բուլղարիա Դեսիսիլավա Տոպալովա Իսրայել Իսրայել Ցիպորա Օբզիլեր
Իսրայել Աննա Սմաշնովա
Պ 7–6(7–3), 3–6, 3–6
2005 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՈՓ 2005 ապրիլի 20 Բուլղարիա Սեսիլ Կարատանչևա Հարավաֆրիկյան Հանրապետություն Գրունտ Հարավաֆրիկյան Հանրապետություն Լիզան Դու Պլեսիս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ալիսիա Պիլայ
Հ 6–3, 6–2
2005 ապրիլի 21 Բուլղարիա Սեսիլ Կարատանչևա Հունգարիա Հունգարիա Վիրագ Նեմեթ
Հունգարիա Ագնեշ Սզավայ
Պ 6–4, 3–6, 1–6
2011 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՈՓ 2011 փետրվարի 2 Բուլղարիա Ցվետանա Պիրոնկովա Լեհաստան Հարդ Լեհաստան Կլաուդիա Յանս Իգնաշիկ
Լեհաստան Ալիսիա Ռոսոլսկա
Հ 6–1, 6–3
2011 փետրվարի 3 Բուլղարիա Ցվետանա Պիրոնկովա Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Աննա Կրեմեր
Լյուքսեմբուրգ Կլաուդին Շաուլ
Հ 6–2, 7–5
2011 փետրվարի 4 Բուլղարիա Դիա Եվտիմովա Իսրայել Իսրայել Վալերիա Պատյուկ
Իսրայել Կերեն Շլոմո
Հ 6–3, 6–4
  • ՇՓ = Շրջանային փուլ
  • ՎԱՓ = Վերին անցումային փլեյ-օֆֆ
  • ՍԱՓ = Ստորին անցումային փլեյ-օֆֆ

Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 ՀՄ Հ-Պ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ Ո2 4 շրջան 1 շրջան 4 շրջան 4 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան 4 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 0 / 12 17–12
Ֆրանսիայի բաց առաջնություն Ո1 3 շրջան 1 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 0 / 15 20–15
Ուիմբլդոն ՉՄ 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան 4 շրջան 0 / 13 21–13
ԱՄՆ բաց առաջնություն Ո1 1 շրջան 2 շրջան 1/4 4 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 0 / 14 20–14
ՀՄ 0 / 0 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 1 0 / 1 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 54 78–54
Տարվա վերջի վարկանիշ 216 73 38 20 16 11 6 19 36 115 89 22 16 14 30 25 52

Արդյունքները այլ թենիսիտուհիների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ Մագդալենա Մալեևայի արդյունքները այլ թենիսիստուհիների հետ, ովքեր եղել են Թոփ 10-ում[4]։ Թենիսիտուհիները, ովքեր եղել են աշխարհի թիվ 1 ռակետներ, նշված են թավատառ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հուլիսին Մագդալենա Մալեևան ամուսնացել է վաղեմի ընկեր Լյուբոմիր Նոկովի հետ։ Ունի երկու զավակ՝ Յուլիան ծնվել է 2007 թվականի հունիսին, իսկ Մարկոն՝ 2008 թվականի դեկտեմբերին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 թվականի ապրիլի 30-ին, Համբուրգի մրցաշարում, Մալեևան քառորդ եզրափակիչում հանդիպում էր առաջին ռակետ Մոնիկա Սելեշի հետ, երբ վերջինս դանակի հարված է ստանում Շտեֆի Գրաֆի խելագար երկրպագուի կողմից։ Դրանից հետո Մալեևան կիսաեզրափակիչում զիջում է աշխարհի 3-րդ ռակետ Արանչա Սանչես-Վիկարիոյին։
  • Մալեևաների ընտանիքին են պատկանում մի շարք նվաճումներ, կապված նրա անդամների միաժամանակյա մասնակցությանը թենիսային մրցաշարերում։
    • 1989 թվականին Ֆեդերացիայի գավաթում Բուլղարիան ներկայացնում էին բոլոր երեք Մալեևա քույրերը[5]։
    • 1990 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, առաջին անգամ պատմության մեջ, երեք քույրերը միաժամանակ ներկայացված էին Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում, իսկ 1993 թվականին, առաջին անգամ պատմության մեջ, բոլոր երեք քույրերը Մեծ Սաղավարտի մրցաշարում դասակարգվածների թվում էին[6]
    • Նույն թվականի հունիսին Մալեևա քույրերը WTA դասակարգման վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էին 11-ից մինչև 13-րդ հորիզոնականները[6]։
    • Ընդհանուր առմամբ, Մալեևա քույրերը հաղթել են ինն նախկին առաջին ռակետների[5]։
    • Բուլղարիան յոթերորդ տեղում է երկրների շրջանում, ովքեր առավել քանակի ներկայացուցիչներ են ունեցել կանանց թենիսի առաջին տասնյակում, WTA վարկանիշի ամբողջ պատմության ընթացքում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 698. — ISBN 978-0-942257-70-0
  3. Магдалена Малеева вернулась в теннис, выиграв национальный чемпионат(չաշխատող հղում), gotennis.ru, 2 октября 2010
  4. «Player Profiles». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 Интересные факты Արխիվացված 2008-09-24 Wayback Machine на сайте спортклуба сестёр Малеевых (անգլ.)
  6. 6,0 6,1 ։Պրոֆիլը WTA կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Մալեևա» հոդվածին։