Jump to content

Ճարպապոչավոր ոչխարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճարպապոչավոր ոչխարներ, ցեղեր, որոնք պոչի հատվածում ունեն ճարպի կուտակում։ Ըստ պոչի երկարության ու ձևի տարբերվում են կարճ ճարպապոչավոր (բուրյաթական և մոնղոլական ոչխարները) և երկար ճարպապոչավոր խմբեր։ Վերջինը բաժանվում է 4 (А, В, C, D) ենթախմբի։ A ենթախմբի ոչխարներն ունեն երկար և ուղիղ ճարպապոչ (վոլոշյան, մալիչ, իմերեթինյան ցեղերը), B-ինը՝ Տ տառի նման ծռված, երկար, ծայրը բարակ ճարպապոչ (կարակուլյան, կարաչաևյան, օսեթական ևն), С-ինը՝ Տ տառի ձևով ծռված երկար ճարպապոչ, ճարպը կուտակվում է պոչի ամբողջ երկարությամբ և առաջացնում ճարպային երկու բարձիկ (մազեխի, բալբասի մոտ և այլն), D-ինը՝ միջին երկարության ճարպապոչ, որը միջնամասում ծռված է դեպի վերև, իսկ հաջորդող հատվածում՝ դեպի ներքև, պոչի ծայրը չճարպակալած է և բարակ (թուշինյան, լեզգինյան, Բոզախ, Ղարաբաղի, ավարական և այլն)։ Ճարպապոչը տնտեսության օգտակար հատկանիշ է, ժառանգաբար փոխանցվում է և հաշվի է առնվում սելեկցիայի ժամանակ, քանի որ կերային անբարենպաստ պայմաններում այն ոչխարի համար սննդի պահեստի աղբյուր է։ Ճարպապոչավոր ոչխարները բարելավվում են նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 89