Ճապոնիայի բանկի փողի թանգարան
Ճապոնիայի բանկի փողի թանգարան | |
---|---|
Տեսակ | դրամի թանգարան և բանկի թանգարան |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Nihonbashi-Hongokuchō? |
Հասցե | 東京都中央区日本橋本石町1-3-1[1]103-0021 |
Հիմնադրվել է | նոյեմբեր 1985 |
Կայք | imes.boj.or.jp/cm/(ճապոներեն) |
Ճապոնիայի բանկի փողի թանգարան (ճապ.՝ 日本銀行金融研究所貨幣博物館 Nihonginkō-kin'yū-kenkyūjo-kahei-hakubutsukan), դրամագիտական թանգարան, որը պատմում է Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության մասին։ Թանգարանը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական բանկի շենքում (Տոկիո)։ Թանգարանի լրիվ անունն է` «Ճապոնիայի բանկի դրամա-կրեդիտային և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի թանգարան»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Ճապոնիայի բանկը նշում էր իր 100-ամյակը։ Ի նշանավորումն այդ իրադարձության թանգարան ստեղծելու որոշում ընդունվեց։ Հասարակության համար թանգարանի դռները բացվեցին 1985 թվականի նոյեմբերին։
Էքսպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն իր տրամադրության տակ ունի Արևելյան Ասիայի երկրների դրամագիտական լայն հավաքածուներ։ Դա ավելի քան 200000 տեսակի թղթադրամներ և մետաղադրամներ են, որոնք պատմում են Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության, դրանց արտադրության տեխնոլոգիաների և օգտագործման մշակույթի մասին։ Մի առանձին ստենդ նվիրված է կեղծ փողերի տեխնիկային։
Բացի Ճապոնիայի փողերի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից, թանգարանում կան նաև արտասահմանյան դրամական միավորների հավաքածուներ, մասնավորապես Չինաստանի և Նոր Զելանդիայի դրամներ։
2002 թվականին Ճապոնիայի բանկը իր հնագույն ոսկե և արծաթե մետաղադրամները տեղափոխեց թանգարանային ֆոնդին։
2010 թվականին թանգարանում բացվեց այսպես կոչված «Էդոյի շրջանի» (1603-1867) և «Մեյդզի շրջանի» (1868-1912) դրամապանակների մշտական էքսպոզիցիան։
Տեղեկություն այցելուների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքի ժամերը` 9:30 - 16:30 (16:00-ից հետո մուտքը փակ է)[2]։
- Փակ է երկուշաբթի օրերին, երբեմն այլ օրերի[3]։
- Մուտքն անվճար է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- История музея
- Музей денег Японии при Центральном банке Японии Արխիվացված 2016-06-04 Wayback Machine
- Музеи денег: Что посмотреть в банках Азии и Океании
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի բանկի փողի թանգարան» հոդվածին։ |