Ճաշ երկնաքերի վրա (լուսանկար)
Ճաշ երկնաքերի վրա | |
---|---|
տեսակ | լուսանկար |
տարի | 1932[1] |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
գտնվում է | GE Building |
հավաքածու | Բեթմանի արխիվ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Lunch atop a Skyscraper Վիքիպահեստում |
«Ճաշ երկնաքերի վրա» («Նյու Յորքի աշխատողները ճաշում են լայնակի հեծանի վրա»), լուսանկար, որը ստեղծվել է 1932 թվականին՝ Ռոքֆելլեր կենտրոնի մասը համարվող «RCA Buildings»-ի շինարարության ժամանակ (1986 թվականին վերանվանվել է «GE Building») անհայտ լուսանկարչի կողմից։ 2003 թվականից մոտ տասը տարի նկարի հեղինակային իրավունքը վերագրվել է Չարլզ Էբեթսին[2][3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարում պատկերված է տասնմեկ տղամարդ, որոնք ավելի քան 200 մետր բարձրության վրա՝ նստած 69-րդ հարկի պողպատե հեծանին, ճաշում են։ Լուսանկարը բեմադրված է, բայց աշխատողներն իրական են։ Հրապարակվել է հոկտեմբերի 2-ին «New York Herald Tribune»-ի կիրակնօրյա հավելվածում։
Նախկինում հեղինակային իրավունքը սխալմամբ վերագրվում էր Լյուիս Հայնին, որը 1931 թվականին վարում էր Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարության լուսանկարչական քրոնիկոնը։ 2003 թվականի հոկտեմբերին Բեթմանի արխիվը՝ լուսանկարի հեղինակային իրավունքի սեփականատերը, Էբեթսին ճանաչել է որպես լուսանկարի հեղինակ՝ հիմնվելով մասնավոր հետախուզական ընկերության կողմից անցկացված բազմամսյա փորձաքննության արդյունքների վրա։ Սակայն տասը տարի անց լուսանկարին վերադարձվել է «հեղինակն անհայտ է» կարգավիճակը[4][5][6][7]։
2001 թվականին՝ սեպտեմբերի 11-ի դեպքերից մեկ շաբաթ անց, իտալական ծագումով ամերիկացի քանդակագործ Սերխիո Ֆուրնարին (անգլ.՝ Sergio Furnari) վերարտադրել է լուսանկարը քանդակի տեսքով՝ այն անվանելով «Lunchtime on a Skyscraper - A Tribute to America's Heroes»[8]: Այն ցուցադրվել է որպես ոգեշնչող խորհրդանիշ Համաշխարհային առևտրի կենտրոնի տարածքում փլատակները մաքրող աշխատողների համար։ Ավելի ուշ՝ 2003 թվականին, նա այն տեղադրել է իր բեռնատարի վրա՝ դրանով իսկ այն վերածելով շարժական թանգարանի։ 2007 թվականի հունվարին լուսանկարում պատկերված աջ կողմի աշխատակցի կերպարը գողացել են[9]։ Վեց ամիս անց այն հայտնաբերել են եկեղեցու բակում և վերականգնել[10]։
2011 թվականին Լոնդոնում՝ Heron Tower-ի տանիքում, ստեղծվել է հայտնի լուսանկարի ռիմեյքը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.smithsonianmag.com/history/lunch-atop-a-skyscraper-photograph-the-story-behind-the-famous-shot-43931148/
- ↑ «A photo finished». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Ormond woman, daughter document legacy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Reuters photographer blog, «[1] Արխիվացված 2017-06-21 Wayback Machine», September 20, 2012.
- ↑ Pollak, Michael (2012 թ․ մարտի 9). «Answers to Questions About New York». New York Times.
- ↑ «N. Y. / Region - Image». The New York Times. 2012 թ․ մարտի 11.
- ↑ Robinson, Dean (2011 թ․ սեպտեմբերի 2). «Reaching the Heights». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Artist laments theft of US icon
- ↑ 9,0 9,1 Classic image updated in London
- ↑ Stolen Ironworker Sculpture Turns Up in Queens
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Contrera, Jessica (2019 թ․ սեպտեմբերի 1). «One of the most iconic photos of American workers is not what it seems». Washington Post.