Ստորև բերված ցուցակում ընդգրկված են այն հռոմեացի կանայք, ովքեր հանրահայտ են դարձել իրենց ընտանեկան կապերի, որդիների կամ ամուսինների, կամ էլ իրենց անհատական գործունեության շնորհիվ։ Վաղ ժամանակաշրջանում կանայք գրավել են պատմաբանների ուշադրությունը որպես իրենց ամուսիններին թունավորողներ (հազվադեպ դեպքեր), կամ որպես հանրահայտ տղամարդկանց մայրեր, կանայք ու դուստրեր։ Ավելի ուշ ժամանակաշրջանում կանայք գործադրել կամ փորձել են գործադրել քաղաքական իշխանություն իրենց ամուսինների միջոցով (ինչպես օրինակ՝ Ֆուլվիան ու Լիվիա Դրուզիլան), քաղաքական խարդավանքներ իրականացնել (ինչպես օրինակ՝ Կլոդիան ու Սերվիլիան), կամ ուղղակի գործել (ինչպես օրինակ՝ Ագրիպինա Կրտսերը և հետագայի հռոմեացի կայսրուհիները)։ Նույնիսկ Սևերոսների տոհմը սկզբից մինչև վերջ ամբողջովին ղեկավարել են չորս հզոր և հաշվարկող կանայք։
Սա դինամիկ ցուցակ է և երբեք չի կարող բավարարել ամբողջականության որոշակի չափանիշների։ Դուք կարող եք օգնել՝ ավելացնելով բացակայող անունները վստահելի աղբյուրներով։
Հռոմեացի հրամանատար Սպուրիոս Տարպեյոսի դուստրը։ Վեստալուհի էր, որը դավաճանել է Հռոմը՝ անցնելով սաբինացիների կողմը վերջիններիս կանանց առևանգման ժամանակ։
Թագավոր Սերվիոս Տուլլիոսի երկրորդ դուստրը։ Սպանել է իր ամուսնուն, քրոջը և հորն ու դարձել Հռոմի վերջին թագուհին։ Նա և իր ընտանիքը աքսորվել են Լուկրեցիայի ինքնասպանությունից և միապետության տապալումից հետո։
Վալերիա, անուն, որը տրվել է Վալերյանների տոհմի կանանց։
Վալերիա, Ֆորտունայի առաջին քրմուհի մ․թ․ա․ 488 թվականին[1]։
Էմիլիա Տերցիա (մ․թ․ա․ մոտ․ 230 – 163 կամ 162 թվականներ), Սկիպիոն Աֆրիկացի Ավագի կինը և Կոռնելիայի մայրը։ Հայտնի էր ամուսնու տված անսովոր ազատությամբ, շքեղության վայելքով և Երկրորդ Պունիկյան պատերազմից հետո ազնվազարմ հռոմեացի կանանց համար որպես առաջատար իր ազդեցությամբ։ Ծննդյան, ամուսնության ու մահվան տարեթվերն անհայտ են։ Նրա ամուսնու ծննդյան ու մահվան տարեթվերը նույնպես անհայտ են, սակայն մոտարկվում են։
Կոռնելիա (մ․թ․ա․ մոտ․ 190-ականներից – 115 թվական), հռոմեացի կանանց կողմից փաստացի աստվածացվել է որպես կանացի առաքինությունների և ստոիցիզմի մոդել, բայց երբեք պաշտոնապես չի աստվածացվել։ Առաջին հռոմեացի կինը, որի ծննդյան մոտավոր տարին և մահվան տարեթիվը հայտնի է իր ընդունած օրենքի շնորհիվ, որով թույլ էր տրվում իր թոռնուհուն ժառանգություն ստանալ։
Պուբլիլիա (մ․թ․ա․ 1 դար), Պուբլիլիացիների տոհմին պատկանած կին, որը սպանվել է մ․թ․ա․ 154 թվականին՝ իր հյուպատոս ամուսնուն թունավորելու համար։
Անտոնիա Կրտսեր (մ․թ․ա․ 1-ին դար – մ․թ․ 1-ին դար), Կլավդիոս կայսեր ու Գերմանիկոսի մայրը, Օկտավիանոս Օգոստոսի սիրելի զարմուհին, Հռոմեական կայսրությունում օրինակ էր համարվում կանանց համար այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նորից ամուսնանալ և իր կյանքի մնացած մասն անցկացրել է երեխաներին ու թոռներին մեծացնելով։
Աթիա, Օկտավիանոս Օգոստոսի և Օկտավիա Կրտսերի մայրը։
Հռոմեական Հրեաստան նահանգի հինգերորդ կառավարիչ Պիղատոս Պոնտացու կինը․ Պիղատոսը նախագահում էր Հիսուսի դատավարությունը և հետագայում հրամայել է խաչել Հիսուսին։
Պոմպոնիա Գրեցինա
մահացել է մ․թ․ մոտ․ 83 թվականին
Հռոմեացիների կողմից Բրիտանիայի նվաճումը գլխավորած գեներալ Ավլոս Պլավտիոսի կինը․ համարվել է առաջին քրիստոնյաներից ու կաթոլիկ եկեղեցու սուրբ է։
Էլագաբալոս կայսեր մայրը, որը եղել է իր որդու ռեգենտը։ Պրետորական գվարդիայի գլխավորած ապստամբությունից հետո մտել է ճամբար՝ պաշտպանելու իր որդուն, բայց Էլագաբալոսի հետ սպանվել է պրետորական գվարդիայի կողմից 222 թվականին։
Հռոմի կայսր Ալեքսանդրոս Սևերոսի մայրը, որը վերջինիս գահակալության ընթացքում եղել է նրա գլխավոր խորհրդատուներից մեկը։ Որդու հետ սպանվել է 235 թվականին՝ ապստամբ զինվորների կողմից։
Հռոմի կայսր Ավրելիանոսի կինը։ Ամուսնու մահից հետո կարճ ժամանակով ղեկավարել է հռոմեական կայսրությունը, մինչև նոր կայսր Մարկոս Կլավդիոս Տակիտոսի՝ Սենատի կողմից ընտրվելը։
Հռոմի կայսր Թեոդոսիոս Ա Մեծի դուստրը, Վալենտինիանոս III-ի մայրը։ Դարձել է վեստգոթերի թագավոր Աթաուլֆի թագուհին 414 թվականից մինչև 415 թվականին վերջինիս մահը, և կարճ ժամանակով 421 թվականին դարձել է Կոստանդիոս III-ի կայսրուհին։