Jump to content

Հունգարիան Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀունգարիա
Ընտրված կատարողԶոլի Ադոկ
Ընտրված երգDance with Me
Երգի լեզուանգլերեն
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
15-րդ տեղ, 16 միավոր
Hungary in the Eurovision Song Contest 2008? Հունգարիան Եվրատեսիլ երգի մրցույթում Hungary in the Eurovision Song Contest 2011?

Հունգարիան մասնակցել է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթին, որը կայացել է 2009 թվականի մայիս 12-ից մինչև 16Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Հունգարիայում մրցույթը հեռարձակող MTV հեռուստաընկերությունը իր մասնակցությունը հաստատել է 2008 թվականի նոյեմբերին։

# Արտիստ Երգ Նշում
1 Մարկ Զենտաի «If You Wanna Party» Որակազրկվում է
2 Կատյա Տոմպոշ «Magányos csónak» Հրաժարվում է
3 Զոլի Ադոկ «Dance with Me» Եզրափակչի մասնակից

2009 թվականի հունվարին Հունգարիայում մրցույթը հեռարձակող MTV հեռուստաընկերությունը հայտարարեց որ տեղի է ունենալու ներքին ընտրություն՝ որոշելու Հունգարիայի ներկայացուցչին և երգը։ Երգերի հայտերի ուղարկման վերջնաժամկետը եղել է փետրվարի 2-ը։

Փետրվարի 3-ին MTV-ն հայտարարեց որ ստացել է 105 երգ և մրցույթում Հունգարիան պետք է ներկայացնի Մարկ Զենտաին «If You Wanna Party» երգով։ Այդ հայտարարությունից ժամեր հետո պարզ դարձավ որ երգը գողացվել է 2004 թվականին թողարկված «We Became Friends» շվեդական երգից։ Մարկ Զենտաին որակազրկվեց և MTV-ն ձեռնամուխ եղավ գտնելու նոր երգ մրցույթում ներկայացնելու համար։

Փետրվարի 4-ին MTV-ն հայտարարեց որ դերասանուհի Կատյա Տոմպոշը իր «Magányos csónak» երգով կարող է փոխարիներ Մարկ Զենտաին՝ որպես Հունգարիայի ներկայացուցիչ, սակայն մի շարք հայտնի հունգարացի երգահաններ բողոքեցին որ եթե ժյուրին երկար որոշում կայացնելուց հետո ընտրեց մի մասնակցի ում երգը գրագողության արդյունք էր և այժմ դժգոհությամբ փորձում է ընտրել այլ մասնակցի, ապա դրա փոխարեն կարելի է կազմակերպել ազգային ընտրություն որտեղ հեռուստադիտողը հնարավորություն կունենա քվեարկելու իր նախընտրած երգի օգտին։ MTV-ն սակայն չփոխեց իր որոշումը և հաստատեց Կատյա Տոմպոշին Հունգարիայի ներկայացուցիչ։

Փետրվարի 10-ին Կատյա Տոմպոշը հայտարարեց որ նա չի կարող ներկայացնել իր երկիրը մրցույթում, քանի որ ցանկանում է կենտրոնանալ իր թատերական կարիերայի վրա և մրցույթին պատշաճ պատրաստվելու ժամանակ չի ունենա։ MTV-ի ժյուրին ևս մեկ անգամ անցկացրեց քննարկում՝ որպեսզի ընտրի իր մասնակցին և փետրվարի 23-ին հայտարարեց մամլո ասուլիս։ Մամլո ասուլիսում հայտարարվեց որ ի սկզբանե ժյուրին ընտրել էր 3 երգ և այժմ պետք է ներկայացվի 3-րդ երգը, որը ամբողջությամբ համապատասխանում է պահանջներին։ Այնուհետև հայտարարեցին որ մրցույթում Հունգարիայի պաշտոնական ներկայացուցիչ է ընտրվել Զոլի Ադոկը իր «Dance with Me» երգով։

Եվրատեսիլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի ներկայացուցիչը իր առաջին փորձը մրցույթի բեմի վրա կատարել է մայիսի 6-ին, իսկ մայիսի 9-ին երկրորդ փորձը։

Ելույթը կիսաեզրափակչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 30-ին կայացած վիճակահանության ժամանակ հայտնի դարձավ որ Հունգարիան հանդես կգա մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում։

Հունգարիայի ներկայացուցիչ Զոլի Ադոկը իր երգը կատարեց 11-րդ համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում նա զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը 16 միավորով և հնարավորություն չստացավ անցնելու եզրափակիչ փուլ։

Հունգարիայի տված միավորները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
12 միավոր Ադրբեջան Ադրբեջան
10 միավոր Նորվեգիա Նորվեգիա
8 միավոր Ուկրաինա Ուկրաինա
7 միավոր Էստոնիա Էստոնիա
6 միավոր Հունաստան Հունաստան
5 միավոր Մոլդովա Մոլդովա
4 միավոր Ալբանիա Ալբանիա
3 միավոր Դանիա Դանիա
2 միավոր Սերբիա Սերբիա
1 միավոր Խորվաթիա Խորվաթիա
12 միավոր Նորվեգիա Նորվեգիա
10 միավոր Ադրբեջան Ադրբեջան
8 միավոր Ուկրաինա Ուկրաինա
7 միավոր Իսլանդիա Իսլանդիա
6 միավոր Էստոնիա Էստոնիա
5 միավոր Թուրքիա Թուրքիա
4 միավոր Հունաստան Հունաստան
3 միավոր Դանիա Դանիա
2 միավոր Ալբանիա Ալբանիա
1 միավոր Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա

Հունգարիայի ստացած միավորները (կիսաեզրափակիչ)
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր

Բարբարա Դեքսի մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի ավարտից հետո eurovisionhouse.nl կայքում անցկացված քվեարկության արդյունքում Զոլի Ադոկը ճանաչվեց Բարբարա Դեքսի անվան մրցանակի հաղթող։ Այդ մրցանակը տրվում է ամենավատ հանգված մասնակցին՝ սկսած 1997 թվականից։ Հունգարիայի ներկայացուցիչը ստացավ այդ մրցանակը իր կանաչ շալվարի և փայլուն շապիկի համար։