Հովանոցասունկ կարմրող
Հովանոցասունկ կարմրող | |
Հովանոցասունկ կարմրող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Agaricales |
Ընտանիք | Agaricaceae |
Ցեղ | Chlorophyllum |
Տեսակ | Հովանոցասունկ կարմրող (C. rhacodes) |
Միջազգային անվանում | |
Chlorophyllum rhacodes |
Հովանոցասունկ կարմրող (լատին․՝ Macrolepiota rhacodes), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտելի պտղամարմիններով սունկ է, որի 10-18 սմ տրամագծով մոխրագորշավուն գլխարկը մեջտեղում շագանակագույն է և գնդաձև, հետո կիսագնդաձև է, ճաքճքվող, խոշոր և նոսր թեփուկներով ծածկված։ Սպիտակ պտղամիսը կտրվածքի դեպքում կարմրում է։ Ազատ, նշտարաձև և կոլարիումով թիթեղները սկզբում սպիտակ են, հետո՝ կարմրող։ Բաց շագանակագույն ոտիկը 10-25 × 1,5-2 սմ է, հիմքի մոտ՝ պալարաձև հաստացած։ Օղակը սպիտակ է, հետո՝ գորշավուն և թեփուկներով։ Սպորափոշին սպիտակ է, իսկ յուղի 1-2 կաթիլներով սպորները՝ 13,5-15 × 6-8 մկմ, էլիպսաձև, հարթ և ծլման ծակոտիներով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան և Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում («Դիլիջան» ազգային պարկ, Վանաձորի շրջակայք) և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սոսու պուրակ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հունիս և հոկտեմբեր ամիսներին, 1150-1700 մ բարձրությունների վրա, հողի վրա, լայնատերև անտառներում և ջերմոցներում։ Հումուսային սապրոտրոֆ է[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի և «Սոսու պուրակ» արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովանոցասունկ կարմրող» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովանոցասունկ կարմրող» հոդվածին։ |
|