Հոու Յիֆան
Հոու Յիֆան | |
---|---|
չինարեն՝ 侯逸凡 | |
Հոու Յիֆանը 2012 թվականին | |
Պետություն(ներ) | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1994[1][2][3] (30 տարեկան) |
Ծննդավայր | Նանկին, Չինաստան |
Կոչում | Գրոսմայստեր (2009) |
Առավելագույն վարկանիշ | 2639 (2012-ի մարտ) |
Ներկայիս վարկանիշ | 2633 |
ՖԻԴԵ համար | 8602980 |
365chess | Yifan_Hou |
Chesstempo համար | 88995 |
ICCF համար | 88995 |
Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2010, Կանանց շախմատային օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[4] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016 |
Պարգևներ և մրցանակներ | |
Hou Yifan Վիքիպահեստում |
Հոու Յիֆան (չինարեն՝ 侯逸凡, փետրվարի 27, 1994, Նանկին, Ցզյանսու)[6][7], չինացի շախմատիստուհի, շախմատի աշխարհի կանանց չեմպիոն (2010—2012, 2013—2015, 2016 թվականից), Չինաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության եռակի չեմպիոն (2007, 2009, 2011)։ Աշխարհի այն երեք չեմպիոնուհիներից է (Ելիզավետա Բիկովա, Սե Ցզյուն և Հոու Յիֆան), որոնք կարողացել են ընդմիջումից հետո հետ բերել շախմատային գահը, ընդ որում՝ դա արել է երկու անգամ (2013, 2016)։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոու Յիֆանն իր շախմատային կարիերան սկսել է 6 տարեկանում։ Յիֆանը 10 տարեկանում գնացել է Պեկին, որտեղ շախմատով զբաղվել է Չինաստանի շախմատի կենտրոնում։ Նրա մարզիչը եղել է գրոսմայստեր Ե Ցզյանչուանը։
2003 թվականին Հոու Յիֆանը մասնակցել է և հաղթել աշխարհի աղջիկների մինչև 10 տարեկանների առաջնությունում[8]։ Առաջնությունը անցկացվել է Հունաստանում։ Յիֆանը 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր։ 2004 թվականին մասնակցել է տղաների մինչև 10 տարեկանների առաջնությանը և գրավել 3-րդ հորիզոնականը[9]։
2005 թվականին, մասնակցելով Չինաստանի շախմատի առաջնությանը, լրացրել է կանանց գրոսմայստերի առաջին նորմը[10]։ 2006 թվականի մայիս-հունիս ամիսներին Յիֆանը Չինաստանի հավաքականի կազմում մասնակցել է Թուրինում անցկացվող օլիմպիադային[11], որտեղ նա 13 հնարավորից վաստակեց 11 միավոր[12], որից հետո լրացրեց կանանց գրոսմայստերի երկրորդ նորմը։ Այդ ժամանակ Յիֆանը 12 տարեկան և 3 ամսական էր[13], և դարձավ աշխարհի ամենաերիտասարդ կին գրոսմայստերը։ Պաշտոնապես կանանց գրոսմայստերի կոչմանն արժանացավ 2007 թվականի հունվարին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում (Անթալիա, Թուրքիա)[14][15]։
2007 թվականին Յիֆանը 13 տարեկան հասակում, Չինաստանի շախմատի առաջնությունում հաղթելով՝ դարձավ ամենաերիտասարդ շախմատիստուհին պատմության մեջ, որը հաղթել էր այդ առաջնությունում[16][17][18]։
«Աերոֆլոտ օփեն 2007» մրցաշարում, որն անցկացվում էր Մոսկվայում[19], Յիֆանը 9 հնարավորից վաստակեց 3,5 միավոր[20]։
2007 թվականին Յիֆանը մասնակցեց Վեյկ ան Զեյի մրցաշարին[21][22]։ C մրցաշարում նա զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
2008 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Վեյկ ան Զեյի մրցաշարում 13 հնարավորից վաստակել է 6 միավոր (+3-4=6, վարկանիշը՝ 2598)[23] և B խմբում կիսել 7-10 հորիզոնականները։
2008 թվականին Յիֆանը մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» մրցաշարին։ Նա 9 հնարավորից վաստակել է 4,5 միավոր (վարկանիշը՝ 2605), գրավել 31-րդ հորիզոնականը և առաջին անգամ լրացրել տղամարդկանց գրոսմայստերի նորմը։
2008 թվականի մարտի 10-20-ին Ստամբուլում մասնակցել է կանանց Bank Atatürk International Women Masters մրցաշարին և դարձել հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր (+5-0=4, վարկանիշը՝ 2674)[24]:
2008 թվականի հունիսին 2-րդ անգամ է հաղթել Չինաստանի կանանց առաջնությունում։
Նույն թվականի օգոստոսին Հոու Յիֆանը մասնակցել է մինչև 20 տարեկան տղաների աշխարհի առաջնությանը (Այնթապ)։ 13 հնարավորից վաստակելով 9 միավոր (վարկանիշը՝ 2661)[25] և բաժանելով 3-7-րդ տեղերը՝ նա 2-րդ անգամ լրացրել է տղամարդկանց գրոսմայստերի նորմը։
2008 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 28-ը Հոու Յիֆանը Նալչիկում մասնակցել է կանանց աշխարհի առաջնությանը[26] որն անցկացվել է գավաթային մրցակարգով։ Առաջին փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթել է եգիպտուհի Մոնու Հալեդին։ Երկրորդ փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթել է մոնղոլուհի Բաթ Մոնգոնթուլին։ Երրորդ փուլում Յիֆանը մրցում էր Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինայի հետ։ Դասական ժամակարգով պարտիաների արդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ արագ շախմատի երկու լրացուցիչ պարտիաներում էլ հաղթեց Յիֆանը։ Ընդհանուր հաշիվը դարձավ 3:1 հօգուտ Յիֆանի։ Չորրորդ փուլում Յիֆանը մրցում էր հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի հետ։ Չինուհին հաղթեց 1½:½ հաշվով։ Հինգերորդ փուլում Յիֆանը խաղում էր հնդիկ շախմատիստուհի Համփի Կոներուի հետ։ Կոներուի վարկանիշը առաջնության մասնակիցների մեջ ամենաբարձրն էր՝ 2622։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով և շախմատիստուհիները խաղացին լրացուցիչ պարտիաներ, որոնք ևս ավարտվեցին 1:1 հաշվով։ Շախմատիստուհիները խաղացին կայծակնային շախմատի երկու պարտիա, որոնցում հաղթեց Հոուն[27] և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում Յիֆանի մրցակիցը ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկն էր։ Եզրափակչում շախմատիստուհիները խաղացին 4 պարտիա. Հոու Յիֆանը պարտվեց 1½-2½ հաշվով (+0-1=3)[28]:
2008 թվականի նոյեմբերի 12-25-ին Դրեզդենում (Գերմանիա) անցկացվում էր շախմատի համաշխարհային օլիմպիադա[29]։ Հոու Յիֆանը խաղում էր Չինաստանի հավաքականի առաջին խաղատախտակի վրա։ Նա 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր (+5-1=5) (վարկանիշ՝ 2563)[30]: Յիֆանն իր խաղատախտակի վրա զբաղեցրեց 3-րդ տեղը՝ հետ մնալով վրացի Մայա Չիբուրդանիձեից և կոլումբիացի Մարտա Բակերոյից[31]։ Չինաստանի կանանց հավաքականը գրավեց 7-րդ հորիզոնականը։
Օլիմպիադային զուգահեռ Դրեզդենում կայացավ ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որը Հոու Յիֆանին պաշտոնապես շնորհեց գրոսմայստերի կոչում։ Հոու Յիֆանը շախմատի ողջ պատմության մեջ դարձավ ամենաերիտասարդ շախմատիստուհին (14 տարեկան 6 ամսական), որ արժանացավ տղամարդկանց գրոսմայստերի կոչմանը[32]։ Կոչումը շնորհելու պահին (2008 թվականի նոյեմբեր) Յիֆանը ամենաերիտասարդ գրոսմայստերն էր ինչպես կանանց, այնպես տղամարդկանց շրջանում։
2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Վեյկ Ան Զեյի մրցաշարում 13 հնարավորից Յիֆանը վաստակեց 6 միավոր (+3-4=6, վարկանիշ՝ 2619)` B խմբում բաժանելով 9-10-րդ հորիզոնականները[33]։
2009 թվականի մարտի 5-20-ին Ստամբուլում անցկացվեց ՖԻԴԵ կանանց Գրան Պրիի առաջին մրցաշարը։ Հոու Յիֆանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր (+6-1=4) 2-3-րդ հորիզոնականները բաժանեց հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ։
2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերի 2-25-ին Հոու Յիֆանը մասնակցել է աշխարհի կանանց առաջնությանը[34]։ Առաջնությունն անցկացվում էր Թուրքիայում, գավաթային մրցակարգով։
Առաջին փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթեց Էկվադորը ներկայացնող Կառլա Սեռանոյին։ Երկրորդ փուլում Յիֆանը 1½:½ հաշվով հաղթեց ռուս շախմատիստուհի Մարինա Ռոմանկոյին։ Երրորդ փուլում իրար հետ պետք է մրցեին չին շախմատիստուհիները` Յիֆանը և Կատարը ներկայացնող Չժու Չենը[35]։ Հիմնական պարտիաներն ավարտվեցին 1:1 հաշվով, և հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիաներում։ Հոու Յիֆանը արագ շախմատում սպիտակներով հաղթեց, իսկ սևերով ոչ-ոքի խաղաց։ Ընդհանուր հաշիվը՝ 2½:1½[36]: Չորրորդ փուլում Հոու Յիֆանը 1½:½ հաշվով հաղթեց ուկրաինացի շախմատիստուհի Եկատերինա Լագնոյին։ Հինգերորդ փուլում Յիֆանը խաղաց առաջնությունում ամենաբարձր վարկանիշը (2600) ունեցող հնդիկ Համփի Կոներուի հետ։ Յիֆանը և՛ սպիտակ, և՛ սև խաղաքարերով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ[37]։
Եզրափակչում Յիֆանը հանդիպեց իր հայրենակից Ժուան Լուֆեյի հետ, որը երրորդ փուլում առաջնությունից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին։ Չորս պարտիայից հետո գրանցվեց 2:2 հաշիվը։ Արագ շախմատի լրացուցիչ պարտիաներից հետո գրանցեց ընդհանուր 5:3 հաշիվ, և Հոու Յիֆանը դարձավ աշխարհի չեմպիոն։ 16-ամյա Հոու Յիֆանը դարձավ շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնուհին[38]։ Մինչ այդ ամենաերիտասարդ չեմպիոնուհին վրացի շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն էր, որը 1978 թվականին չեմպիոն էր հռչակվել 17 տարեկանում։
Հոու Յիֆանի վարկանիշը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակ | Վարկանիշ | Ծանոթագրություն |
---|---|---|
01.01.2008 | 2527 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 5-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.04.2008 | 2549 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 4-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.07.2008 | 2557 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 4-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.10.2008 | 2578 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.01.2009 | 2571 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.04.2009 | 2590 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.07.2009 | 2582 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.09.2009 | 2585 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.11.2009 | 2588 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.01.2010 | 2590 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.03.2010 | 2570 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.05.2010 | 2589 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.07.2010 | 2577 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.09.2010 | 2578 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.11.2010 | 2591 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
01.01.2011 | 2602 | 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004 | 2168 | 2168 | 2153 | 2153 | 2168 | 2153 | ||||||||
2005 | 2144 | 2158 | 2158 | 2220 | 2220 | 2144 | ||||||||
2006 | 2269 | 2298 | 2488 | 2481 | 2488 | 2269 | ||||||||
2007 | 2509 | 2513 | 2523 | 2502 | 2523 | 2502 | ||||||||
2008 | 2527 | 2549 | 2557 | 2578 | 2578 | 2527 | ||||||||
2009 | 2571 | 2590 | 2584 | 2585 | 2588 | 2590 | 2571 | |||||||
2010 | 2590 | 2570 | 2589 | 2577 | 2578 | 2591 | 2591 | 2570 | ||||||
2011 | 2602 | 2602 | 2612 | 2575 | 2578 | 2578 | 2612 | 2575 | ||||||
2012 | 2605 | 2639 | 2623 | 2617 | 2599 | 2599 | 2605 | 2606 | 2606 | 2639 | 2599 | |||
2013 | 2603 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2595 | 2600 | 2609 | 2609 | 2621 | 2629 | 2629 | 2629 | 2595 |
2014 | 2629 | 2629 | 2629 | 2618 | 2629 | 2629 | 2629 | 2661 | 2663 | 2673 | 2673 | 2673 | 2673 | 2618 |
2015 | 2673 | 2672 | 2686 | 2686 | 2686 | 2676 | 2676 | 2671 | 2671 | 2671 | 2683 | 2683 | 2686 | 2671 |
2016 | 2673 | 2673 | 2667 | 2663 | 2663 | 2663 | 2653 | 2658 | 2658 | 2649 | 2635 | 2651 | 2673 | 2635 |
2017 | 2651 | 2651 | 2649 | 2649 | 2652 | 2666 | 2666 | 2652 | 2670 | 2678 | 2680 | 2680 | 2680 | 2649 |
2018 | 2680 | 2654 | 2654 | 2657 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2662 | 2680 | 2654 |
2019 | 2662 | 2662 | 2662 | 2662 | 2662 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2664 | 2664 | 2659 |
2020 | 2664 | 2664 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2664 | 2658 |
2021 | 2658 | 2658 | 2658 | 2658 | 2658 | |||||||||
2022 | 2658 | 2650 | 2638 | 2658 | 2638 | |||||||||
2023 | 2628 | 2632 | 2632 | 2628 | ||||||||||
2024 | 2633 | 2632 | 2633 | 2633 | 2632 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.esportsearnings.com/players/female-players
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 OlimpBase
- ↑ Rhodes Scholar Database
- ↑ Profile Արխիվացված 2009-01-04 Wayback Machine, China Chess League
- ↑ «chesspawn.net». chesspawn.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ CHN Women Team Ch.2004 – Tournament details
- ↑ CHN Women Team Ch.2004 – CHN, Tournament report; accessed 25 April 2014.
- ↑ World Ladies Tournament in Jinan, chessbase.com; accessed 24 March 2006.
- ↑ ChessBase news article on the Women's World Championship 2006, round two, accessed 24 March 2006.
- ↑ «Women's World Chess Championship 2006». Chessbase.com. 2006 թ․ մարտի 27. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Hou Beats Former European Champion». China.org.cn. 2006 թ․ մարտի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Womens World Championship». Chessbase.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ World Chess Championship (Women) 2006 FIDE Knockout Matches. Ekaterinburg, Russia, III, 2006.
- ↑ Corus Grandmaster Group C Final Standings Արխիվացված 2007-09-28 Wayback Machine; accessed 15 February 2007.
- ↑ «Wijk aan Zee 2007». Chessbase.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Corus, Wijk aan Zee 2007. Round 13 28th January 2007». Chesscenter.com. 2007 թ․ հունվարի 28. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Aeroflot Open C – Tournament details
- ↑ Aeroflot Open C – RUS – Tournament report
- ↑ 8. RUS Team Women's Chmp. – Fide.com
- ↑ «Tomsk leads in the Russian Team Championships». Chessbase.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Wijk R13: Aronian, Carlsen win Wijk aan Zee 2008; accessed 29 January 2008.
- ↑ Bank Atatürk International Women Masters.
- ↑ World junior chess championship.
- ↑ WWCC – Nalchik 2008 – and now there are just four!, fide.com, 9 September 2008
- ↑ WWCC – Nalchik 2008 – and now there are just four!
- ↑ «Чемпионат мира по шахматам среди женщин 2008». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Titles awarded at the 79th FIDE Congress in Dresden, Germany (16–26 November 2008)
- ↑ «Grandmaster GM norms application». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ From the Tournament-Database of Chess-Results Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, Olympiad Dresden 2008 Women; accessed 25 April 2014.
- ↑ «Olympiad in Dresden: Closing ceremony and prize giving». Chessbase.com. 2008 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Wijk R13: Sergey Karjakin wins Wijk aan Zee 2009». Chess News. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «GM Hou Yifan wins Third Kuala Lumpur Open». ChessBase.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Mark Crowther (2010 թ․ օգոստոսի 11). «5th FIDE Women Grand Prix Ulaanbaatar 2010». Chess.co.uk. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com». Chess-results.com. 2010 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Results of the 15th European Club Cup for Women 2010».
- ↑ «The Official Website of the 16th Asian Games». Gz2010.cn. 2010 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոու Յիֆան» հոդվածին։ |
|