Jump to content

Հոլոթուրիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային վարունգ (a — շոշափուկներ, b —անալ անցք, c — շարժունակ ոտիկները, d — մեջքի փշերը)

Հոլոթուրիաներ, փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս մյուս անվանումը՝ ծովային վարունգ։

Մարմինը որդանման է, մեկ ծայրում գտնվում է շոշափուկներով պատված բերանը, մյուսում՝ անալ անցքը։ Խոշոր տեսակների երկարությունը հասնում է մինչև 2 մ-ի։ Լավ արտահայտված է հինգ ճառագայթների համաչափությունը։ Զարգանում է ձևափոխությամբ, ձվից դուրս է գալիս լողացող թրթուրը։ Հայտնի մոտ 1100 տեսակներն ապրում են ծովերի հատակին, դանդաղաշարժ են, սողացող։ Սնվում են տիղմով, մանր պլանկտոնով։ Չինաստանում չորացրած վիճակում հոլոթուրիաները օգտագործվում են սննդի մեջ։ ՍՍՀՄ-ում, Հեռավոր Արևելքում ևս հոլոթուրիաներ ունեն արդյունագործական որոշ նշանակություն, նաև մարդիկ հոլութորիաները օգտագործում են որպես սնունդ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոթուրիաներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոթուրիաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 513