Jump to content

Հիքսոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիքսոսներ (երբեմն՝ հյուքսոսներ), Առաջավոր Ասիայից սերող մի ցեղը, որը մ.թ.ա. 17-րդ դարում գրավել են Ներքին Եգիպտոսը և հետագայում՝ մ.թ.ա. 16-րդ դարում հիմնել են XV և XVI դինաստիաները։

Եգիպտերեն « Հիքսոս» անունը, որն սկզբնապես նշանակել է «օտար թագավորներ» («հովիվների կառավարիչներ», նաև «հովիվներ»), հետագայում տրվել է այդ ցեղերի ամբողջ խմբին։ Հիքսոսների էթնիկական բուն անունը հայտնի չէ։ Դատելով հիքսոսների մոտ նկատվող սեմական և խուռիական անուններից, նրանց էթնիկական կազմը խայտաբղետ էր։ Մ.թ.ա. մոտ 1700-ին Առաջավոր Ասիայից ներխուժել են Եգիպտոս, հաստատվել Ստորին Եգիպտոսում, հիմնել XV և XVI դինաստիաները և Ավարիս մայրաքաղաքը։ Հին Եգիպտոսում ամենամեծ հզորության հասել են Հիան թագավորի ժամանակ (մ.թ.ա. XVII դ.)։ Նրանք առաջին անգամ Եգիպտոս ներմուծել են ձի և անվավոր փոխադրամիջոց, պարզեցրել եգիպտական գիրը՝ ստեղծելով զուտ այբբենական գիր։ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է եգիպտացիների ազատագրական շարժումն ընդդեմ հիքսոսների։ Այդ պայքարն ավարտել է փարավոն Յահմոս I (մ.թ.ա. 1584—1559), որը գրավել է Ավարիսը։ Հիքսոսների մնացորդները նահանջել են Պաղեստին, և նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ հիշատակություն չկա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 458