Jump to content

Հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնադրամ, քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպություն, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ։

Հիմնադիրների՝ հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է։ Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով։

Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին։ Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը՝ իր հիմնադիրների պարտավորությունների համար։ Հիմնադրամի կառավարման և նրա մարմինների ձևավորման կարգը սահմանվում է հիմնադիրների հաստատած կանոնադրությամբ։

Հայաստանում հիմնադրամների գործունեությունը կարգավորվում է հիմնադրամների մասին ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին[1]։ Օրենքը տասնյակ լրացումների եւ փոփոխությունների է ենթարկվել, վերջին անգամ՝ 2024թ․ մայիսի 22-ին։

  1. www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1340. Վերցված է 2024-08-13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)