Jump to content

Ջլմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաքյարիից)
Քաղաք
Հաքքյարի
թուրքերեն՝ Hakkâri
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՀաքյարիի մարզ
ՀամայնքՀաքյարիի մարզ
Այլ անվանումներColemerik, Hakari, Hakâri, Julamerk, Khakkari, Çölemerik
Մակերես2 237 կմ²
ԲԾՄ1720 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն, քրդերեն, հայերեն
Բնակչություն60 098 մարդ (2022)
Ագլոմերացիա83 423
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ438
Փոստային ինդեքս30000
Ավտոմոբիլային կոդ30
Պաշտոնական կայքhakkari.bel.tr
Ջլմար (Թուրքիա)##
Ջլմար (Թուրքիա)

Ջլմար, Ջղմար, Ջայլամար, ներկայումս հայտնի է որպես Հաքքյարի (թուրքերեն՝ Hakkâri), քաղաք Թուրքիայի հարավարևելյան մասում, Հաքյարիի մարզկենտրոն։ Բնակչությունը՝ 60 098 մարդ (2022)։ Քաղաքում հիմնականում բնակվում են քրդեր։ Քաղաքը գտնվում է Իրաքի սահմանից 32 կիլոմետր հեռավորության վրա։ Ի սկզբանե եղել է բերդ Մեծ Հայքի Կորճայք նահանգի Ճահուկ գավառում, Մեծ Զավ գետի աջ ափին։

Քաղաքի տարածքը բնակելի է եղել դեռևս քարի դարից։ Տարբեր ժամանակներում քաղաքի տարածքը եղել է Ուրարտուի, Ասորեստանի ապա՝ Մեծ Հայքի կազմում։

Ըստ Թովմա Արծրունու բերած ավանդական պատմության, մ.թ.ա. 2-րդ դարի առաջին կեսին հիմնել է Կորդվաց իշխանուհի Ջայլամարը։ Վաչե Արծրունու որդի Սահակը, ամուսնանալով Ջայլամարի դուստր Անույշի հետ, դարձել է Ջլմարի տերը։ Սահակ Արծրունու որդի Աշոտի անակնկալ մահից հետո Ջլմար անցել է Արշավիր Արծրունու որդի Համամին։ Այնուհետև մինչև 11-րդ դարը Ջլմարը եղել է Վասպուրականի Արծրունիների ռազմական կարևոր հենակետ։

9-րդ դարի կեսին արաբ զորավար Բուղան հազարավոր զոհերի գնով գրավել է Ջլմարը։ Շուտով Աշոտ Բ Արծրունու եղբայր Գուրգենը ոչնչացրել է Ջլմարի արաբական կայազորը և ազատագրել այն։ 1021 թվականին Արծրունիների արտագաղթից և թուրք-թաթարական նվաճումներից հետո Ջլմարում հաստատվել ու աստիճանաբար գերակշռություն են ստացել քրդական ցեղերը։

Ուշ միջնադարում Ջլմարը քրդական և թուրքական աղավաղմամբ կոչվել է Ջուլամերկ կամ Ջուլամերիկ։ 19-րդ դարում Ջլմարը Վանի վիլայեթի Հեքյարիի գավառի Ջուլամերկ կազայի կենտրոնն էր։

Հաքքյարիում 1915 թվականին երիտթուրքերի հրամանով քրդերի կողմից ոչնչացվել է շուրջ 30 000 ասորիներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջլմար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 518