Հանրություն
Ենթակատեգորիա | • ֆիզիկական օբյեկտների խումբ • կենդանի էակների խումբ • մարդկանց խումբ | |
---|---|---|
Հակառակը | անհատ |
Հանրային կապերի և հաղորդակցության գիտության մեջ հանրույթները առանձին մարդկանց խմբեր են, և հանրությունը (այսպես կոչված՝ լայն հանրությունը) այդպիսի խմբավորումների ամբողջությունն է։[1] Սա տարբերվում է Öffentlichkeit-ի կամ հանրային ոլորտի սոցիոլոգիական հասկացութունից։[1][2] Հանրություն հասկացությունը սահմանվել է նաև քաղաքագիտության, հոգեբանության, մարքեթինգի և գովազդի ոլորտներում։ Հանրային կապերի և հաղորդակցության գիտության մեջ այն ոլորտի առավել երկիմաստ հասկացություններից մեկն է։[3]Թեև այն ունի ոլորտի տեսության սահմանումներ, որոնք ձևակերպվել են 20-րդ դարի սկզբից ի վեր,վերջին տարիներին այս հասկացությունը դարձել է առավել անորոշ հանրության գաղափարական այն շփոթմունքի հետևանքով, որը կապված է լսարանի, շուկայի ինչ որ հատվածի հասկացությունների, համայնքի, ընտրատարածքի և շահակիցների հետ:[4]
Ստուգաբանություն և սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հանրություն» անվանումը ծագել է լատիներեն publicus (նաև poplicus), populus-ից մինչև անգլերեն «populace» բառը և, ընդհանուր առմամբ, նշանակում է զանգվածային բնակչություն («ժողովուրդ»)՝ կապված ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի հետ։ Այսպիսով՝ քաղաքագիտության և պատմության մեջ հանրությունը անհատների բնակչություն է, որոնք առնչվում են քաղաքացիական գործերին, գրասենյակներին կամ պետական գործերին։ Սոցիալական հոգեբանության, մարքեթինգի և հանրային կապերի մեջ հանրությունն ունի ավելի իրավիճակային սահմանում:[5] Ջոն Դյուին (Dewey 1927) հանրությունը սահմանեց որպես մարդկանց մի խումբ, ովքեր, հանդիպելով նմանատիպ խնդրի, ճանաչում են այն և միտված են այն լուծելուն։ Այսպիսով՝ հանրության Դյուիի սահմանումը իրավիճակային է. մարդիկ կազմակերպվում են ըստ իրավիճակի։ Հանրության այս իրավիճակային սահմանման վրա հիմնված է Ջեյմս Է. Գրունիգի (Grunig 1983) հանրության իրավիճակային տեսությունը, որը խոսում է ոչ հանրության մասին (որոնք խնդիր չունեն), թաքնված հանրության մասին (ովքեր խնդիր ունեն), իրազեկ հանրության մասին (ովքեր գիտակցում են որ խնդիր ունեն) և ակտիվ հանրության մասին (ովքեր ինչ-որ բան են անում իրենց խնդրի լուծման ուղղությամբ):[6][7]
Հանրային կապերի և հաղորդակցության տեսության մեջ հանրությունը տարբերվում է շահակիցներից կամ շուկայից։ Հանրությունը կազմակերպության շահակիցների խմբի ենթաբազմություն է, որը ներառում է կոնկրետ հարցով մտահոգված մարդկանց։
Մինչդեռ շուկան փոխանակման հարաբերություններ ունի կազմակերպության հետ և սովորաբար պասիվ սուբյեկտ է, որը ստեղծվում է կազմակերպության կողմից, հանրությունը պարտադիր չէ, որ փոխանակման հարաբերություններ ունենա, այն և՛ ինքնաստեղծող, և՛ ինքնակազմակերպվող է:[8] Հանրությունը գտնվում է հանրային կապերի ջանքերի թիրախում։ Այս դեպքում թիրախային հանրությունն այն հանրությունն է, ում ներգրավվածությունն անհրաժեշտ է կազմակերպության նպատակներին հասնելու համար։ Միջամտող հանրությունները կարծիք ձևավորողներ և միջնորդներ են, որոնք տեղեկատվություն են փոխանցում թիրախային հանրությանը., իսկազդեցիկ անձինք այն հանրություններն են, որոնց թիրախային հանրությունը դիմում է խորհրդակցության համար, որոնց արժեքային դատողությունները ազդեցիկ են այն հարցում, թե ինչպես է թիրախային հանրությունը գնահատելու հանրային կապերի ցանկացած նյութ:[6] Հանրությունը հաճախ թիրախավորվում է հատկապես քաղաքական օրակարգերի առնչությամբ, քանի որ նրանց քվեն անհրաժեշտ է գործին առաջընթաց տալու համար։ Ինչպես երևաց Մասաչուսեթսում 2003-ից 2004 թվականներին, անհրաժեշտ էր «շահել նահանգների կարևորագույն զանգվածի և հանրային կարևորագույն զանգվածի աջակցությունը», որպեսզի միասեռ ամուսնությունները հաստատվեն Համագործակցության երկրներում[9]։
Հանրային կապերի տեսության տեսակետները հանրության վերաբերյալ իրավիճակային են՝ ըստ Դյուիի և Գրունիգի. զանգված, որտեղ հանրությունը պարզապես դիտվում է որպես անհատների բնակչություն, օրակարգի ձևավորում, որտեղ հանրությունը դիտվում է որպես քաղաքական ներգրավվածության պայման, որը անցողիկ չէ, և «homo narrans», որտեղ հանրությունը (ըստ Հյուսթոնի համալսարանի հաղորդակցության դպրոցի ասիստենտ պրոֆեսոր Գաբրիել Մ. Վասկեսի ) «անհատների հավաքածու է, որոնք զարգացնում են խմբային գիտակցությունը խնդրահարույց իրավիճակի շուրջ և գործում են՝ լուծելու խնդրահարույց իրավիճակները» (Vasquez 1993, էջ 209):[5][4] Հանրային դպրոցները հաճախ վիճում են իրենց «օրակարգի կառուցման» համար, հատկապես՝ կրոնական, թե աշխարհիկ ուսումնական ծրագիր դասավանդելու վերաբերյալ բանավեճերում[10] Օրակարգի առաջմղումը սովորական բան է, երբ մարդ գտնվում է հանրային միջավայրում, սակայն դպրոցներն այդ առումով բացառիկ ուժ ունեն։
Հանրության ոչ իրավիճակային հայեցակարգ է առաջարկել Կոլորադոյի պետական համալսարանի պրոֆեսոր Քըրք Հալահանը, ով հանրությունը սահմանում է որպես «մարդկանց մի խումբ, ովքեր առնչվում են կազմակերպությանը, ցուցաբերում են տարբեր աստիճանի ակտիվություն-պասիվություն, և ովքեր կարող են (կամ հնարավոր է չեն կարող) շփվել այլոց հետ՝ պայմանավորված կազմակերպության հետ իրենց հարաբերություններով»:[4]
Սամուել Մատեուսի 2011թ. «Հանրությունը որպես սոցիալական փորձ» աշխատությունը [անտեղի քաշ? – քննարկել] համարում է,որ հայեցակարգը պետք է դիտվի այլ տեսանկյունից. հանրությունը «ո՛չ պարզ լսարան է, որը կազմված է լրատվամիջոցների սպառողների կողմից, ո՛չ էլ պարզապես հանրային ոլորտի ռացիոնալ-քննադատական գործակալություն»։ Նա պնդում էր, որ «հայեցակարգը պետք է դիտարկել նաև հրապարակայնության սկզբունքի ներքո՝ քննադատական և մտաշահարկային հրապարակայնությունից դուրս (...): Համապատասխանաբար, հանրությունը կարող է դիտվել որպես սոցիալական գործունեության արդյունք, որն իրականացվում է անհատների կողմից, որոնք հրապարակավ կիսում են խորհրդանշական ներկայացումները և ընդհանուր հույզերը։ Փոքրատառով գրվող այս հասկացութունը սուբյեկտիվությունների մի ամբողջություն է, որոնք հրապարակայնորեն փնտրում են պատկանելության զգացում։ Այսպիսով՝ այս տեսանկյունից հանրությունը դեռևս սոցիալական կյանքի հիմնարար հասկացություն է, թեև տարբերվում է 18-րդ դարի հանրային ոլորտի հանրությունից։ Նա նկատի ունի առաջին հերթին սոցիալական հյուսվածքներն ուդասավորությունները, որտեղ կառուցված են սոցիալական փորձի հաջորդական շերտեր[11]։
Սոցիալական հանրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական հանրությունները մարդկանց խմբեր են, որոնք միավորված են ընդհանուր գաղափարներով, գաղափարախոսությամբ կամ նախասիրություններով։ Ցանցային հանրությունները սոցիալական հանրություններ են, որոնք սոցիալականորեն վերակազմավորվել են տեխնոլոգիաների ցանցի միջոցով։ Որպես այդպիսին, դրանք միաժամանակ և՛ (1) ցանցային տեխնոլոգիաների միջոցով կառուցված տարածությունն են, և՛ (2) երևակայական կոլեկտիվ, որը, հետևաբար, առաջանում է մարդկանց, ընդհանուր տեխնոլոգիաների և նրանց գործելակերպի հատման արդյունքում[12]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heath, Robert Lawrence, ed. (2005). «Public sphere (Öffentlichkeit)». Encyclopedia of public relations. Vol. 2. SAGE. ISBN 978-0-7619-2733-4.
- Jahanzsoozi, Julia (2006). «Relationships, Transparency, and Evaluation: The Implications for Public Relations». In L'Etang, Jacquie; Pieczka, Magda (eds.). Public relations: critical debates and contemporary practice. Routledge. ISBN 978-0-8058-4618-8.
- Rawlins, Brad L.; Bowen, Shannon A. (2005). «Publics». In Heath, Robert Lawrence (ed.). Encyclopedia of public relations. Vol. 2. SAGE. ISBN 978-0-7619-2733-4.
- Toth, Elizabeth L. (2006). «Building Public Affairs Theory». In Botan, Carl H.; Hazleton, Vincent (eds.). Public relations theory II. LEA's communication series. Routledge. ISBN 978-0-8058-3384-3.
- Vasquez, Gabriel M.; Taylor, Maureen (2001). «Research perspectives on "the Public"». In Heath, Robert Lawrence; Vasquez, Gabriel M. (eds.). Handbook of public relations. SAGE. ISBN 978-0-7619-1286-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dewey, John (1927). The Public and Its Problems. Chicago: Swallow Press.
- Grunig, James E. (1983). Communications behaviours and attitudes of environmental publics: Two studies. Journalism Monographs. Vol. 81. Association for Education in Journalism and Mass Communication Publications.
- Vasquez, Gabriel M. (1993). «A Homo Narrans Paradigm for Public Relations: Combining Bormann's Symbolic Convergence Theory and Grunig's Situational Theory of Publics». Journal of Public Relations Research. 5 (3): 201–216. doi:10.1207/s1532754xjprr0503_03.
- Hannay, Alastair (2005) On the Public Routledge 0-415-32792-X
- Kierkegaard, Søren (2002) A Literary Review; Alastair Hannay (trans.) London: Penguin 0-14-044801-2
- Lippmann, Walter. The Phantom Public (Library of Conservative Thought), Transaction Publishers; Reprint edition, January 1, 1993, 1-56000-677-3.
- Mayhew, Leon H. The New Public: Professional Communication and the Means of Social Influence, (Cambridge Cultural Social Studies), Cambridge University Press, September 28, 1997, 0-521-48493-6.
- Sennett, Richard. The Fall of Public Man. W. W. Norton & Company; Reissue edition, June 1992, 0-393-30879-0.
- Schrape, Jan-Felix (2021). Platformization, Pluralization, Synthetization: Public Communication in the Digital Age (PDF). Research Contributions to Organizational Sociology and Innovation Studies. Vol. 21–02. ISSN 2191-4990.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rawlins, Bowen, էջեր 718
- ↑ Heath, 2005, էջեր 707
- ↑ Vasquez, Taylor, էջեր 139
- ↑ 4,0 4,1 4,2 Jahanzsoozi, 2006, էջեր 65
- ↑ 5,0 5,1 Vasquez, Taylor, էջեր 140
- ↑ 6,0 6,1 Rawlins, Bowen, էջեր 720–721
- ↑ Toth, 2006, էջեր 506–507
- ↑ Rawlins, Bowen, էջեր 721
- ↑ Denise Lavote (2013 թ․ նոյեմբերի 16). «A Decade After Massachusetts' Landmark Gay Marriage Ruling, The Gains Are Clear». Huff Post Politics. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Shorto, Russell (2010 թ․ փետրվարի 11). «How Christian Were the Founders?». The New York Times Magazine. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին – via NYTimes.com.
- ↑ Mateus, Samuel (2011). «The Public as Social Experience». Comunicação e Sociedade. 19: 275–286. doi:10.17231/comsoc.19(2011).911. hdl:10400.13/2917.
- ↑ Varnelis, Kazys (2008 թ․ հոկտեմբերի 31). «Networked Publics». MIT Press. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրություն» հոդվածին։ |
|