Jump to content

Համեստ նորաձևություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան ուղղափառ կինը Ուկրաինայում՝ հագին զգեստ և քրիստոնեական գլխաշոր

Համեստ նորաձևություն կամ համեստ հագուկապ տերմինը վերաբերում է կանանց նորաձևության միտումին, երբ նրանք կրում են հագուստ, որը գրեթե թաքցնում է մաշկը՝ բավարարելով նրանց հոգևոր և ոճական պահանջները՝ ելնելով հավատքի, կրոնական կամ անձնական նախասիրություններից[1]։ «Համեստ» բառի ճշգրիտ մեկնաբանությունը տարբեր մշակույթների և երկրների միջև տարբերվում է։ Չկա միանշանակ մեկնաբանություն, քանի որ դրա վրա ազդում են յուրաքանչյուր երկրի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները[2]։ Ի թիվս տարբեր մեկնաբանությունների, մեծամասնությունը համակարծիք է, որ համեստ նորաձևություն նշանակում է ազատ հագուստ, հարմարավետ հագնվել և մարմինը ծածկել՝ ըստ անձի հարմարավետության։

«Համեստ» տերմինը կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ կրոնական սահմաններից դուրս և նույնիսկ դրանց ներսում։ Կարող են լինել նաև ընդհանրություններ. օրինակ՝ շատ քրիստոնյա, հրեա և մուսուլման կանայք իրենց գլուխը ծածկում են քողով՝ քրիստոնյա կանայք գլխաշորով, հրեա կանայք՝ թիշելով, մուսուլման կանայք՝ հիջաբով[1][3][4]։

2015 թվականի հուլիսի 28-ին Թուրինում տեղի է ունեցել համաշխարհային պանելային քննարկում, որի նպատակն էր սահմանել համեստ նորաձևության ուղեցույցներ[5][6]։

Այս աճող երևույթն ուսումնասիրել են այնպիսի գիտնականներ, ինչպիսին է բրիտանացի պրոֆեսոր Ռեյնա Լյուիսը Լոնդոնի նորաձևության քոլեջից։ Թեմայի շուրջ նրա աշխատություններից կարելի է նշել «Համեստ նորաձևություն. ոճավորող մարմիններ, միջնորդ հավատք» (2013) և «Մուսուլմանական նորաձևություն. ժամանակակից ոճերի մշակույթներ» (2015)[1][7]։

2018 թվականի վերջին համեստ նորաձևությունը համարվել է 250 միլիարդ դոլար արժողությամբ արդյունաբերություն[7]։

Երևույթի ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլման և հրեա մարդիկ կրում են համեստ հագուստ՝ հետևելով կրոնական ուղեցույցներին։ Եվ այնուամենայնիվ սա գործում է որպես հզորացման ձև[8]։ Ըստ ուղղափառ հրեա, նորաձևության լրագրող և Նյու Յորքի համալսարանի նորաձևության ամսվա «Meeting Through Modesty» նորաձևության սիմպոզիումի հիմնական բանախոս Միշել Հոնիգի դեռևս կա «ընդհանուր սխալ պատկերացում, որ համեստ հագուստն իր էությամբ ճնշող է»։ «Բայց եթե կանայք, այսպես կոչվող «ազատագրված երկրներում» դեռ ընտրում են ծածկել իրենց մարմինները, ապա դա նրանց ընտրությունն է»[4]։

Այնուամենայնիվ, որոշ ֆեմինիստներ քննադատել են համեստ նորաձևությունը՝ այն համարելով «ցինիկ» հասկացություն[8]։ 2019 թվականին, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպված համեստ նորաձևության ցուցահանդեսից հետո, Terre des Femmes խմբից Ինգե Բելը հայտարարել է, որ դա «ապտակ է ամբողջ աշխարհում այն աղջիկների և կանանց, ովքեր չեն ցանկանում գլխաշոր կրել»։ «Էմմա» ամսագրին ակտիվիստի կողմից ուղարկված նամակում ցուցահանդեսն անվանվել է հարձակում ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա կանանց իրավունքների ակտիվիստների վրա՝ նաև ընդգծելով, որ «ամեն տարի Իրանում հազարավոր կանայք պատժվում են այս հագուստի կոդը խախտելու համար»[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Adewunmi, Bim (2011 թ․ հունիսի 16). «Women Faith-based fashion takes off online». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  2. Ben, Hannes (2019 թ․ ապրիլի 19). «Modest fashion, major opportunity». Locaria. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  3. Hunt, Margaret (2014 թ․ հունիսի 11). Women in Eighteenth Century Europe (English). Taylor & Francis. էջ 58. ISBN 9781317883876.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Bauck, Whitney (2016 թ․ նոյեմբերի 1). «What Does Modest Fashion Mean?». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  5. «DIEDC spotlights modest fashion in Italy». Gulftoday.ae. 2015 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «La storia di Wiwid: l'islamic fashion - Ti veste Liz! - MOOB Magazine». Moobmag.com (իտալերեն). 2015 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 Adewunmi, Bim (2018 թ․ նոյեմբերի 5). «Why The Modest Fashion Trend Isn't Going Anywhere». Buzz Feed News. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 Binder, Antje; Grenier, Elizabeth (2019 թ․ ապրիլի 3). «Muslim fashion for women exhibition stirs controversy in Germany». DW. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]