Հաագայի քաղաքային թանգարան
Հաագայի քաղաքային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նիդերլանդներ[1] |
Տեղագրություն | Հաագա[1] |
Վայր | Building of the Kunstmuseum Den Haag? |
Կազմված է | էշերի թանգարան, Fotomuseum Den Haag?[2] և KM21? |
Ղեկավարության նստավայր | Building of the Kunstmuseum Den Haag, Հաագա, Նիդերլանդներ |
Հասցե | Stadhouderslaan 41, 2517HV Den Haag[3][4]2517HVՍտադհոուդերսլաան (41)[3] |
Հիմնադրվել է | մայիսի 29, 1866[5] |
Հիմնադիր | Hugo Ferdinand van Zuylen van Nijevelt?[5], Jean Zacharie Mazel?, David Bles?, Louwrens Hanedoes?, Carel Vosmaer?, Henri Camp?, Agnites Vrolik? և Hendrik Enno van Gelder?[6] |
Այցելուներ | 719 000 ± 0 մարդ (2015)[7] |
Տնօրեն | Բեննո Տեմպել[8] և Վիմ վան Կրիմպեն[9] |
Կայք | kunstmuseum.nl |
Հաագայի քաղաքային թանգարան (հոլ.՝ Het Gemeentemuseum Den Haag), ժամանակակից արվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, նորաձևության և երաժշտական գործիքների թանգարան Հաագայում։ Համարվում է Նիդերլանդների առաջատար գեղարվեստական թանգարաններից մեկը։
Թանգարանի մաս են կազմում ժամանակակից արվեստի թանգարանը և Հաագայի լուսանկարչության թանգարանը (Fotomuseum Den Haag). գտնվում են տարբեր շենքերում և ունեն մուտքի տարբեր վճարային արժեքներ[10][11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1906 թվականին քաղաքային արխիվի թանգարանապահ Հենրիկ Էննո վան Հելդերը հանդես է եկել Հաագայի պատմական հավաքածուն նոր շենք տեղափոխելու առաջարկով։ 1912 թվականին նա նշանակվել է Հաագայի քաղաքային թանգարանի տնօրեն և սկսել է զարգացնել այդ ծրագիրը։ Ըստ վան Հելդերի՝ բացի արդեն գոյություն ունեցող պատմական թանգարանը, անհրաժեշտ էր կառուցել դեկորատիվ-կիրառական հնագույն արվեստի թանգարան, ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, նիդեռլանդական ժամանակակից արվեստի թանգարան և համաշխարհային արվեստի ժամանակակից թանգարան։ Ի լրումն այս ամենի, նա ակնկալում էր կառուցել մի մեծ ցուցահանդեսային կենտրոն ընթերցանության և հանդիսավոր արարողությունների կազմակերպման համար։ Բոլոր այդ պլանները սառեցվեցին 1914 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։
1919 թվականին Հաագայի քաղաքապետարանը որոշել է կառուցել թանգարան և տարածք է հատկացրել այն վայրում, որտեղ այժմ գտնվում է թանգարանը։ Շենքի նախագծումը հանձնարարվել է Հենդրիկ Պետրյուս Բեռլագեին, ով մշտապես խորհրդակցել է վան Հելդերի հետ։ Բեռլագեի առաջին նախագիծը մերժվել է շատ թանկ լինելու պատճառով։ Հաստատվել է 1927 թվականի նախագիծը։ Կառույցը Բեռլագեի վերջին խոշորամասշտաբ աշխատանքն է (նա մահացել է 1934 թվականին)։ Թանգարանի շինարարությունը սկսվել է 1931 թվականին և տևել է չորս տարի։ Շինարարությունն ավարտին է հասցրել Բեռլագեի փեսան՝ Էմիլ Էմանյուել Շտրասերը։ Թանգարանի հետնամասում կա տաղավար, որը կառուցվել է Բեռլագեի նախագծով և կոչվում է նրա անունով։ Հանրության համար թանգարանը բացվել է 1935 թվականի մայիսի 29-ին։
1995 և 1998 թվականներին իրականացվել են շենքի վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացրել է Architectenbureau Braaksma en Roos ճարտարապետական բյուրոն։ Միաժամանակ թանգարանը փոքր-ինչ ընդարձակվել է, մասնավորապես բակում կառուցվել է նկուղ։
1963 թվականին ճարտարապետ Շուրդ Շխամհարտի նախագծով կառուցվել է թանգարանի հարավարևելյան թևը, որը թանգարանին է միանում կենտրոնական պատկերասրահով։ Վերականգնման ժամանակ պատկերասրահն ապամոնտաժվել է։ Թանգարանի այդ հատվածում այժմ տեղակայված են լուսանկարչության թանգարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը (GEM Museum voor Actuele Kunst), պաշտոնապես համարվում է թանգարանի բաժին[12]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 19-րդ դարի սկզբի հոլանդացի նկարիչների արվեստի գործեր։ Առանձնակի ուշադրություն է դարձված շարժմանը և ոճին, որոնք այդ շրջանում գերիշխել են հոլանդական կերպարվեստում՝ Հաագայի դպրոց, 20-րդ դարի սկզբի սիմվոլիզմ, De Stijl, էքսպրեսիոնիզմ։ Ի թիվս այլ ստեղծագործողների թանգարանում է գտնվում նաև նիդերլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի աշխատանքների ամենամեծ հավաքածուն։
Բացի հոլանդական նկարիչների կտավները, թանգարանն ունի նաև 19-20-րդ դարերի համաշխարհային արվեստի համեմատաբար փոքր հավաքածու, այդ թվում՝ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Ֆրենսիս Բեկոնի ստեղծագործությունները, ինչպես նաև աշխատանքներ գրաֆիկական բաժնում։
Դեկորատիվ-կիրառական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուն ներառում է խեցեղեն, ապակի, արծաթ, կահույք։ Հավաքածուի մի մասը ներկայացված է 7 սրահներում՝ ըստ ոճերի և դարաշրջանների։
- Ոսկու և կաշվի սրահ (մոտ 1680 թվական)
- Գոբելենի սրահ
- Լյուդովիկ XV (մոտ 1770 թվական)
- Ճապոնական սրահ (1720-1770)
- Լյուդովիկ XVI սրահ (մոտ 1790 թվական)
- Ներքին սրահ
- Դեյսելհոֆի սրահ (1894-1897)
Տպագրական սենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի 19-րդ և 20-րդ դարերի տպագրական աշխատանքների հավաքածու՝ պաստառների, նկարների շուրջ 50.000 նմուշ։ Այն ներառում է հոլանդական նկարիչների՝ Կո Ուեստերիկի, Յան Տորոպի, Ռոդոլֆ Բրեսդինի, Պաուլ Կլեեի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Դոմինիկ Էնգրի, Օդիլոն Ռեդոնի գործերը[13]։
Նորաձևություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաձևության հավաքածուն ներառում է աքսեսուարներ, ոսկերչական իրեր, գծագրեր, տպագրական գործեր, պատմական իրեր, ինչպես նաև ժամանակակից դիզայներներ Կոկո Շանելի, Ֆրանկ Գովեսի, Յոշիկ Հիշինումայի աշխատանքներից։ Նմուշները ցուցադրվում են միայն ժամանակավոր ցուցադրություններում[14]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական հավաքածուն ներառում է մեծ թվով երաժշտական գործիքներ և երաժշտական գրադարան՝ շեշտադրելով եվրոպական երաժշտությունը [15]:
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնօրեն | Նշանակում | |
---|---|---|
Աբրահամ Յակոբուս Սերվաս վան Ռոյեն (Abraham Jacobus Servaas van Rooijen) (1839-1925) | հունվարի1, 1887-1911 | |
Հենդրիկ Օտտո վան Հեդլեր (Hendrik Enno van Gelder)[16] (1876-1960) | մայիսի 4, 1912 - մարտի 27, 1941 | |
Գերհարդուս Կնյուտե (Gerhardus Knuttel Wzn)[17] (1889-1968) | ապրիլի 1, 1941 - մարտի 1, 1948 | |
Վիկտորինե Հեֆտինգ (Victorine Hefting)[18] (1905-1993) | մարտի 1, 1948 - օգոստոսի 19, 1950 | |
Դիրկ Բալֆորտ (Dirk Balfoort)[19] (1886-1964) | օգոստոգսի 19, 1950 - հունիսի 1, 1951 | |
Լուի Վեյսենբեկ (Louis Wijsenbeek) (1912-1985) | հունիսի 1, 1951 - հունիսի 1, 1977 | |
Տեո վան Վելզեն (Theo van Velzen) (1924-1999) | հունիսի 1, 1977 - հունիսի 1, 1986 | |
Հենկ Օվերդեյն (Henk Overduin) (1943-1988) | հունիսի 1, 1986 - նոյեմբեր, 1987 | |
Ռուդի Ֆուկս (Rudi Fuchs) (1942) | նոյեմբեր, 1987 - հունվարի 31, 1993 | |
Հանս Լսեր (Hans Locher) (1938) | փետրվարի 1, 1993 - օգոստոսի 31, 2000 | |
Վիմ վան Կրիմպեն (Wim van Krimpen) (1941) | սեպտեմբերի 1, 2000 - դեկտեմբերի 31,2008 | |
Բեննո Տեմպել (Benno Tempel) (1972) | հունվարի 1, 2009 - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.fotomuseumdenhaag.nl/nl/over-ons
- ↑ 3,0 3,1 https://whichmuseum.nl/museum/kunstmuseum-den-haag-77
- ↑ https://www.kunstmuseum.nl/nl/bezoek#
- ↑ 5,0 5,1 https://www.vriendengemeentemuseum.nl/Ontstaansgeschiedenis.pdf
- ↑ https://www.kunstmuseum.nl/en/museum/about-us/museum-building
- ↑ Jaarverslag 2016 — Kunstmuseum Den Haag.
- ↑ Doornbusch E. Gemeentemuseum Den Haag // hedendaagsesieraden.nl — 2017.
- ↑ https://www.trouw.nl/nieuws/nieuwe-directeur-haags-museum~b9772a4f/
- ↑ «GEM Museum voor actuele kunst».
- ↑ «Fotomuseum Den Haag».
- ↑ «Jaarverslag 2012, Gemeentemuseum Den Haag» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Gemeentemuseum: Print Room».
- ↑ «Gemeentemuseum: Fashion». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Gemeentemuseum: Music».
- ↑ «Van Gelder in Dictionary Of Arthistorians». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Knuttel in Dictionary Of Arthistorians». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Hefting in Dictionary Of Arthistorians». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Balfoort op Huygens ING
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-08-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաագայի քաղաքային թանգարան» հոդվածին։ |
|