Կրծքով կերակրում և հոգեկան առողջություն
Թեմայով վերաբերում է | Կրծքով կերակրում |
---|
Կրծքով կերակրում և հոգեկան առողջություն, կրծքով կերակրման կապ մոր և երեխայի հոգեկան առողջության միջև։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը կարող է դրական ազդեցություն ունենալ մոր և երեխայի հոգեկան առողջության վրա, թեև կան հակասական ուսումնասիրություններ, որոնք կասկածի տակ են դնում կրծքով կերակրման և մոր հոգեկան առողջության փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքը[1][2]։ Հնարավոր օգուտներ են մոր տրամադրության և սթրեսի մակարդակի բարելավումը, հետծննդաբերական դեպրեսիայի ռիսկի նվազեցում, երեխայի սոցիալ-հուզական զարգացման բարելավում, մոր և երեխայի միջև ավելի ամուր կապ և այլն։ Հաշվի առնելով կրծքով կերակրման առավելությունները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Հանրային առողջության եվրոպական հանձնաժողովը (ՀԱԵՀ) և Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան (ՄԱԱ) խորհուրդ են տալիս բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին վեց ամիսներին[2]։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մայրերի 70%-ը երեխային կրծքով են կերակրում ծնվելուց հետո, իսկ Միացյալ Նահանգներում նորածինների 13,5%-ը բացառապես կրծքով է սնվում[3]։ Կրծքով կերակրման խթանումը և աջակցելը այն մայրերին, ովքեր դժվարանում են կրծքով կերակրել կամ վաղաժամ դադարեցնում են կրծքով կերակրումը, համարվում է հանրային առողջության առաջնահերթություն[2]։
Կրծքով կերակրման և հոգեկան առողջության որոշ ասպեկտների միջև կապի ճշգրիտ բնույթը դեռևս պարզ չէ գիտնականների համար[2][4][5]։ Պատճառահետեւանքային կապը անհասկանալի է՝ կապված ուսումնասիրությունների ընթացքում կրծքով կերակրման և դրա հետևանքների չափման տարբերությունների հետ[4][5]։ Բազմաթիվ հոգեբանական, սոցիոմշակութային և կենսաքիմիական գործոնների միջև առկա են բարդ փոխազդեցություններ, որոնք դեռ լիովին չեն հասկացվել[4]։
Կրծքով կերակրելը և մոր հոգեկան առողջությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը դրական ազդեցություն է ունենում մոր հոգեկան և հուզական բարեկեցության վրա[3][4][5][6]։ Այն բարելավում է տրամադրությունն ու սթրեսի մակարդակը և կոչվում է սթրեսի դիմադրիչ հետծննդաբերական շրջանում[3]։ Սակայն այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը կարող է բացասաբար ազդել մոր հոգեկան առողջության վրա, հատկապես երբ այն ներկայացվում է որպես երեխային կերակրելու լավագույն տարբերակ[1]։ Կրծքով կերակրելը նպաստում է հոգեբանական ավելի հանգիստ վիճակի և նվազեցնում անհանգստության, բացասական զգացմունքների և սթրեսի զգացումները[5][7]։ Սա արտացոլվում է նաև ֆիզիոլոգիական վիճակի վրա՝ մոր սրտի վագալ տոնուսը բարելավվում է, արյան ճնշումը և սրտի զարկերի հաճախականությունը նվազում է[2][5]։ Կրծքով կերակրման ժամանակ արտադրվում են օքսիտոցին և պրոլակտին հորմոնները[3]։ Կերակրող մայրերն ունեն ավելի որակյալ և երկար քուն։ Այն դրական ազդեցություն է ունենում սոցիալական իրավիճակներին մայրերի արձագանքի վրա, ինչը նպաստում է հարաբերությունների բարելավմանը[5][5]։ Մայրերն ունեն ավելի բարձր ինքնագնահատական, քանի որ վստահ են որ օգնում են իրենց երեխային նրանց կրծքով կերակրելով[4][5]։
Հետծննդաբերական դեպրեսիա
Հետծննդաբերական դեպրեսիան հոգեկան վիճակ է, որը կարող է սկսվել կնոջ հղիության ընթացքում կամ առաջանալ երեխայի ծնվելուց հետո։ Վիճակագրությունը հայտնում է, որ կանանց մոտավորապես 13-ից 19 տոկոսը տառապում է դրանից։ Այդ շրջանում մայրերն ընկճված են և ունեն թերարժեքության զգացում։ Հետծննդաբերական դեպրեսիան կարող է լինել կարճատև, կարող է նաև տևել մինչև երկու տարի։ Հետծննդաբերական դեպրեսիան կարող է առաջացնել մտավոր խանգարումներ, ինչպիսիք են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կամ տագնապը։ Շատ կարևոր է զուգընյերոջ ուշադրությունը և հոգատարությունը այդ շրջանում[8]։
Հետծննդաբերական դեպրեսիայի ազդեցությունը կրծքով կերակրման վրա
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետծննդաբերական դեպրեսիա ունեցող մայրերը իրենց երեխաներին կրծքով կերակրում են ավելի ցածր հաճախականությամբ[3]։ Հետծննդաբերական դեպրեսիվ անհանգստությունը կարող է նվազեցնել մոր կաթի արտադրությունը[3]։ Մայրերին, ովքեր որոշակի հակադեպրեսանտներ են ընդունում իրենց դեպրեսիան բուժելու համար, խորհուրդ չի տրվում երեխային կրծքով կերակրել։ Դեղամիջոցի բաղադրիչները կարող են փոխանցվել երեխային կրծքի կաթի միջոցով, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ երեխայի զարգացման վրա[3]։ Հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշ ունեցող մայրերը սովորաբար ունեն կրծքով կերակրման ավելի շատ դժվարություններ և կրծքով կերակրման արդյունավետության ցածր մակարդակ և շատ հաճախ բացասաբար են ընկալում կրծքով կերակրելը[2][4][7]։
Կրծքով կերակրման ազդեցությունը հետծննդաբերական դեպրեսիայի վրա
Կրծքով կերակրումը կարող է պաշտպանել հետծննդաբերական դեպրեսիայից կամ նվազեցնել դրա որոշ ախտանիշները, և ենթադրվում է, որ կրծքով կերակրման առավելությունները կարող են գերազանցել հակադեպրեսանտների օգուտներին[2][3][4][5]։ Կրծքով կերակրելուց խուսափելը կամ կրծքով կերակրումը նվազեցնելը կարող է մեծացնել մոր այս հոգեկան խանգարման զարգացման հավանականությունը։ Կրծքով կերակրման ընթացքում արտազատվող օքսիտոցինը և պրոլակտինը կարող են բարելավել մոր տրամադրությունը և նվազեցնել դեպրեսիայի վտանգը[3]։ Կրծքով կերակրող կանանց մոտ հետծննդաբերական դեպրեսիայի ավելի ցածր ցուցանիշներ են նկատվում՝ համեմատած այն կանանց, ովքեր կերակրում են արհեստական կերակրմամբ[3]։ Բարելավված քնի ռեժիմը, մայր-երեխա կապի բարելավումը և կրծքով կերակրման արդյունքում ինքնավստահության զգացումը նույնպես նվազեցնում են դեպրեսիայի վտանգը[2]։
Կրծքով կերակրման դժվարություններ և հետծննդաբերական դեպրեսիա
Կրծքով կերակրման հետ կապված դժվարությունները և ընդհատումները հանգեցնում են մոր տրամադրության վատթարացմանը և ավելացնում հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման ռիսկը[2][5]։ 2011 թվականին Նիլսոնի և նրա գործընկերների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր չեն կարողացել կրծքով կերակրել, 2-4 անգամ ավելի հաճախ են ունենում դեպրեսիայի ախտանիշներ երեխայի ծնվելուց 16 շաբաթ անց[4][5][9]։ Կրծքով կերակրել չկարողանալու պատճառներն են՝ խուլ ցավը, երեխայի խառնվածքի խնդիրները, կաթի պակասը, կրծքի վիրահատությունը և մաստիտը[2][5][10]։ Հետծննդաբերական շրջանում մասնագետների կողմից խրախուսումն ու ուղղորդումը նպաստում է ինքնագործունեության բարձրացմանը և օգնում մայրերին և թեթևացնում է սթրեսսը[2][11][12]։
Կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև կապի բնույթը
Կա հստակ կապ կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև[2][4][5]։ Այնուամենայնիվ, գիտնականների համար անհասկանալի է կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև կապի ճշգրիտ բնույթը։ Սա պայմանավորված է մի քանի պատճառներով՝
- Բազմաթիվ ֆիզիոլոգիական, սոցիոմշակութային և հոգեբանական գործոնների բարդ փոխազդեցություններ, որոնք դեռևս լիովին չեն հասկացվել[4]։
- Այս հարաբերություններն ուսումնասիրելու համար գիտնականների կողմից ընդունված տարբեր մեթոդները կարող են տարբեր արդյունքների բերել[2][4]։
- Հակասական գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կա՛մ կապ չկա կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև, կա՛մ կրծքով կերակրումը հանգեցնում է դեպրեսիայի զարգացման ռիսկի բարձրացման[2][4][5]։
Վերջին զեկույցները ցույց են տալիս, որ փոխադարձ կամ երկկողմանի հարաբերություն կա կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև։ Այսինքն՝ հետծննդաբերական դեպրեսիան հանգեցնում է կրծքով կերակրման ակտիվության նվազմանը և վաղաժամ դադարեցմանը, իսկ կրծքով կերակրելուց հրաժարվելը կամ դրա իրականացման անկանոնությունը մեծացնում է հետծննդյան դեպրեսիայի զարգացման ռիսկը։
Գործողության մեխանիզմներ
Կրծքով կերակրման և մոր հոգեկան առողջության միջև կապը կարող է պայմանավորված լինել այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝
- Մեղքի զգացում, ամոթ կամ հիասթափություն։ Մայրերն, ովքեր դժվարություններ են ունենում կրծքով կերակրման ընթացքում կամ չեն կարողանում կրծքով կերակրել, կարծում են, որ չեն կարող երեխային ապահովել իրենց պահանջներով։ Սա կարող է հանգեցնել հետծննդյան դեպրեսիայի ախտանիշների[10][13]։
- Բացասական պատկերացումներ կրծքով կերակրման վերաբերյալ։ Մոր ընկալումը կրծքով կերակրելու մասին կարող է ազդել նրա տրամադրության վրա։ Հետծննդյան դեպրեսիայի ախտանիշ ունեցող մայրերը համարում են, որ կրծքով կերակրումը սահմանափակող և մասնավոր է։ Դեպրեսիայի մեջ գտնվող մայրերը կրծքով կերակրելիս ունեն անբավարարվածության զգացում։ Մայրերը, ովքեր անհանգստանում են կրծքով կերակրելու համար, հավանական է, որ ունենան հետծննդյան դեպրեսիա[4]։
- Բարելավված մայր-երեխա կապ։ Կրծքով կերակրումը կարող է նաև ուժեղացնել մոր և երեխայի միջև կապը։ Սա նպաստում է մտավոր առողջության բարելավմանը[4][5]։
Ֆիզիոլոգիական մեխանիզմներ
Մայրիկի հոգեկան առողջության վրա կրծքով կերակրման օգուտների հիմքում ընկած ֆիզիոլոգիական բացատրությունը վերագրվում է նեյրոէնդոկրին գործընթացներին[2][4][5]։ Կրծքի կաթը պարունակում է լակտոգեն հորմոններ՝ օքսիտոցին և պրոլակտին, որոնք ունեն հակադեպրեսանտ ազդեցություն և նվազեցնում են անհանգստությունը։ Պրոլակտինը կաթի արտադրության համար հիմնական պատասխանատու հորմոնն է և դրա մակարդակը համաչափ է կրծքով կերակրման հաճախականությանը և երեխայի կաթի պահանջներին։ Պրոլակտինը հեշտացնում է մոր վարքագիծը, գործում է որպես անալգետիկ և նվազեցնում սթրեսի արձագանքը։ Այս հորմոնի մակարդակն ավելի բարձր է կրծքով կերակրող կանանց մոտ, քան կրծքով չկերակրող կանանց մոտ։ Օքսիտոցինը նվազեցնում է սթրեսը[3][4][14]։ Կրծքով կերակրելուց առաջ օքսիտոցինը արտազատվում է արյան մեջ և նպաստում կաթի արտազատմանը։ Օքսիտոցինը և պրոլակտինը նույնպես արտազատվում են խուլերի խթանման ժամանակ, երբ երեխան ծծում է։ Ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսի ենթարկվելիս կրծքով կերակրող մայրերը կորտիզոլի արձագանքի նվազում են ունենում՝ սթրեսի հորմոնների արտադրության նվազման և քնի բարելավման պատճառով[2][5]։ Այս գործունեության ընթացքում ֆիզիկական շփումը թուլացնում է կորտիզոլի արձագանքը։ Հետծննդաբերական դեպրեսիան և կրծքով կերակրման ձախողումը նույնպես վերագրվում են նեյրոէնդոկրին մեխանիզմներին[4]։
Հետծննդաբերական դեպրեսիան սերտորեն կապված է նաև հետծննդաբերական ցավի կամ քնի պակասի հետևանքով առաջացած բորբոքման հետ։ Կրծքով կերակրումը նվազեցնում է այս բորբոքային արձագանքը, որն օգտակար է մոր հոգեկան առողջության համար[2][3][4][5]։
Կրծքով կերակրելը և երեխայի հոգեկան առողջությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական և հուզական առողջություն և զարգացում
Կրծքով կերակրումը սերտ կապ ունի երեխայի սոցիալական և հուզական առողջության և զարգացման բարելավման հետ[2]։ Կրծքով կերակրումը նորածնի համար հանդիսանում է հանգստացնող և ցավազրկող։ Այս գործունեության ընթացքում նրանց սրտի և նյութափոխանակության արագությունը նվազում է, իսկ ցավի նկատմամբ զգայունությունը նվազում է[14]։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի քան 3 կամ 4 ամիս կերակրվող նորածինների մոտ ավելի քիչ են նկատվում վարքի խանգարումներ[15]։ Կրծքով կերակրումը կարող է նաև նպաստել նորածինների ագրեսիայի և հակասոցիալական հակումների նվազմանը, ենթադրվում է նաև, որ այս ազդեցությունը շարունակվում է հասուն տարիքում[5]։ Մերջոնենի և գործընկերների կողմից անցկացված երկայնական հետազոտության մեջ (2011) պարզվել է, որ մեծահասակները, ովքեր մանկության տարիներին կրծքով չեն կերակրվել, ցուցաբերել են թշնամանքի և ագրեսիայի ավելի բարձր մակարդակ[16]։ Կրծքով սնվող նորածիններն ավելի եռանդուն են քան արհեստական կերակրվող երեխաները[5][10]։
Գործողության մեխանիզմներ
Հանգստացնող, անալգետիկ ազդեցությունը և ցավի նկատմամբ զգայունության նվազումը պայմանավորված են մի քանի գործոններով[14]՝
- Պտուկը ծծելը խթանում է երեխայի օրոֆարինքսը։ Սա կենտրոնացնում է երեխայի ուշադրությունը այդ հատվածի վրա և նվազեցնում է ուշադրությունը այլ ազդեցությունների վրա։
- Ճարպի ծծումը և աղիքային կլանումը բարձրացնում են խոլեցիստոկինին հորմոնի մակարդակը, որն ուժեղացնում է թուլացումը և ցավազրկումը։
- Կրծքի կաթը քաղցր է, և դա խթանում է օփիոիդների արտազատումը, որոնք նվազեցնում են երեխայի զգայունությունը ցավի նկատմամբ[5]։
- Ֆիզիկական շփումը կայունացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը, նպաստում է նյարդային վարքագծի ինքնակարգավորմանը և նվազեցնում սթրեսի հորմոնների և արյան ճնշման արտազատումը։
- Սոցիալական փոխազդեցությունը և ֆիզիկական շփումը նպաստում են օքսիտոցինի արտազատմանը։
Հակասոցիալական վարքագծի և ագրեսիայի նվազումը վերագրվում է նորածնի մեջ օքսիտոցինի մակարդակի բարձրացմանը կրծքով կերակրման ժամանակ։ Կնոջ կրծքի կաթը պարունակում է օքսիտոցին, և այս հորմոնը նույնպես արտազատվում է երեխայի մոտ կրծքով կերակրման ժամանակ ֆիզիկական շփման և ջերմության պատճառով[5]։ Օքսիտոցինի մակարդակի բարձրացումը նպաստում է սոցիալական և հուզական զարգացմանը, որն օգնում է նվազեցնել ագրեսիան և այլ հակասոցիալական վարքագիծը[5]։
Աուտիզմի սպեկտրի խանգարում (ԱՍԽ)
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը կարող է պաշտպանել երեխաներին աուտիզմի սպեկտրի խանգարումից (ԱՍԽ),ովքեր ուշ են կերակրվում կամ կարճ ժամանակով են կերակրվում, ունեն ԱՍԽ-ի ախտորոշման ավելի բարձր ռիսկ[5][17]։ Այս կապի ճշգրիտ ֆիզիոլոգիական մեխանիզմը դեռևս պարզ չէ, բայց կարող է պայմանավորված լինել կոլոստրումի բացակայությամբ, որը պարունակում է կարևոր հակամարմիններ, սպիտակուցներ և իմունային բջիջներ, որոնք անհրաժեշտ են սոցիալական-հուզական նորմալ զարգացման և առողջության համար։
Այնուամենայնիվ, գիտնականները շեշտել են, որ պետք է խուսափել կրծքով կերակրմանը պատճառական դեր տալ ԱՍԽ-ի զարգացման մեջ։ Հնարավոր է, որ երեխաները, ովքեր հետագայում ախտորոշվում են ԱՍԽ-ով, արդեն ունեն վարքային հատկանիշներ, որոնք խանգարում են կրծքով կերակրման նորմալ ընթացքին։ ԱՍԽ-ով երեխաները ունեն ցածր վերահսկողություն, նվազված սոցիալական փոխհարաբերություններ կամ համագործակցության պակաս, և սա կարող է հանգեցնել անկանոն կրծքով կերակրման։ Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք ցույց չեն տալիս կապ կրծքով կերակրման և ԱՍԽ-ի զարգացման միջև[5][17]։ Օրինակ, Հասկը և Քեյմը (2015) անցկացրել են լայնածավալ հետազոտություն 2-ից 5 տարեկան երեխաների ծնողների շրջանում և չեն գտել զգալի կապ ԱՍԽ-ի զարգացման և կրծքով կերակրման առկայության/բացակայության կամ կրծքով կերակրման տևողության միջև[18]։ Ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ կրծքով կերակրման և ԱՍԽ-ի կապը և դրա հիմքում ընկած ֆիզիոլոգիական մեխանիզմները ավելի լավ հասկանալու համար[5][17]։
Կրծքով կերակրելը և մայր-երեխա կապը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքով կերակրումը ամրապնդում է մոր և երեխայի միջև հուզական և սոցիալական կապը, այս կապը շատ կարևոր է նրանց հոգեկան առողջության համար[2][4][5][10][14]։ Այս կապը մեծացնում է մոր և երեխայի իրենց զգացմունքները կառավարելու ունակությունը, նվազեցնում է սթրեսի արձագանքը և խթանում է երեխայի առողջ սոցիալական զարգացումը[19]։ Կրծքով կերակրման ժամանակ ֆիզիկական շփումը բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը մոր և երեխայի մոտ, ինչը բարելավում է մայր-երեխա կապը[20]։ Կրծքով կերակրվող երեխաները ավելի կախված են իրենց մայրերից և զարգացնում են խոր սոցիալական և հուզական կապ։ Կրծքով կերակրումը նպաստում է մայրերի հուզական կապի ամրապնդմանը իրենց երեխայի հետ, և այդպիսով մայրերը սովորաբար ավելի ջերմություն և զգայունություն են դրսևորում[10]։
Կրծքով կերակրող մայր-երեխա զույգերում՝
- Մայրերը ավելի արձագանքող և զգայուն են իրենց երեխայի կարիքներին[5]։
- Մայրերը ավելի շատ ժամանակ և ուշադրություն են հատկացնում իրենց երեխային[4][14]։
- Մայրերը սովորաբար ավելի շատ են շփվում և խոսում իրենց երեխայի հետ[10]։
- Երեխաները ունենում են անվտանգության զգացում[5][10][14]։
- Երեխաները ավելի երկար են ծծում իրենց մոր կուրծքը, քան շշով[4]։
- Մայրերը և երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում միմյանց նայելով[5]։
- Մայրերը ավելի դրական են և ավելի շատ են ժպտում իրենց երեխային[19]։
Ուղեղի պատկերի հետազոտությունը ցույց է տալիս, որ կրծքով կերակրող մայրերը, ովքեր լսում են իրենց երեխայի լացը, ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում ուղեղի լիմբիկ շրջաններում[5]։
Գոյություն ունեն ուսումնասիրություններ, որոնք ցույց չեն տալիս էական կապ կրծքով կերակրման և մայր-մանուկ կապի միջև[21]։ Օրինակ, Բրիթոնը և նրա գործընկերները (2006 թ.) չեն գտել էական կապ կրծքով կերակրման և մայր-մանուկ կապի միջև, սակայն պարզել են, որ զգայուն մայրերը ավելի հավանական է կերակրեն կրծքով, քան շշով։ Սա ենթադրում է, որ մոր զգայունությունը կարող է ավելի անմիջական ազդեցություն ունենալ մայր-երեխա կապի վրա[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rivi, Veronica; և այլք: (2020 թ․ սեպտեմբերի 15). «Mind the Mother When Considering Breastfeeding». Frontiers in Global Women's Health. 1 (3): 3. doi:10.3389/fgwh.2020.00003. PMC 8593947. PMID 34816148.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Figueiredo, Bárbara; Dias, Cláudia C.; Brandão, Sónia; Canário, Catarina; Nunes-Costa, Rui (2013). «Breastfeeding and postpartum depression: state of the art review». Jornal de Pediatria. 89 (4): 332–338. doi:10.1016/j.jped.2012.12.002. hdl:10216/102955. ISSN 1678-4782. PMID 23791236.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Hahn-Holbrook, Jennifer; Schetter, Christine; Haselton, Michael (2013). «Breastfeeding and Maternal Mental and Physical Health». Women's Health Psychology. New Jersey: Wiley. էջեր 414–439. ISBN 978-0-470-89066-0.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Pope, Carley J.; Mazmanian, Dwight (2016). «Breastfeeding and Postpartum Depression: An Overview and Methodological Recommendations for Future Research». Depression Research and Treatment (անգլերեն). 2016: 4765310. doi:10.1155/2016/4765310. PMC 4842365. PMID 27148457.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 Krol, Kathleen M.; Grossmann, Tobias (2018). «Psychological effects of breastfeeding on children and mothers». Bundesgesundheitsblatt - Gesundheitsforschung - Gesundheitsschutz. 61 (8): 977–985. doi:10.1007/s00103-018-2769-0. ISSN 1437-1588. PMC 6096620. PMID 29934681.
- ↑ Heinrichs, Markus; Neumann, Inga; Ehlert, Ulrike (2002 թ․ հոկտեմբերի 1). «Lactation and Stress: Protective Effects of Breast-feeding in Humans». Stress. 5 (3): 195–203. doi:10.1080/1025389021000010530. PMID 12186682. S2CID 9898420.
- ↑ 7,0 7,1 Fallon, Victoria; Groves, Rachael; Halford, Jason Christian Grovenor; Bennett, Kate Mary; Harrold, Joanne Allison (2016). «Postpartum Anxiety and Infant-Feeding Outcomes». Journal of Human Lactation. 32 (4): 740–758. doi:10.1177/0890334416662241. ISSN 1552-5732. PMID 27565200. S2CID 29230249.
- ↑ Pope, Carley; Mazmanian, Dwight (2016). «Breastfeeding and Postpartum Depression: An Overview and Methodological Recommendations for Future Research». Depression Research and Treatment. PubMed Central. 2016: 1–9. doi:10.1155/2016/4765310. PMC 4842365. PMID 27148457.
- ↑ Nielsen Forman, D.; Videbech, P.; Hedegaard, M.; Dalby Salvig, J.; Secher, N. J. (2000). «Postpartum depression: identification of women at risk». BJOG: An International Journal of Obstetrics and Gynaecology. 107 (10): 1210–1217. doi:10.1111/j.1471-0528.2000.tb11609.x. ISSN 1470-0328. PMID 11028570. S2CID 23118990.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Peñacoba, Cecilia; Catala, Patricia (2019). «Associations Between Breastfeeding and Mother-Infant Relationships: A Systematic Review». Breastfeeding Medicine. 14 (9): 616–629. doi:10.1089/bfm.2019.0106. ISSN 1556-8342. PMID 31424264. S2CID 201064074.
- ↑ Hannula, Leena; Kaunonen, Marja; Tarkka, Marja-Terttu (2008). «A systematic review of professional support interventions for breastfeeding». Journal of Clinical Nursing. 17 (9): 1132–1143. doi:10.1111/j.1365-2702.2007.02239.x. ISSN 1365-2702. PMID 18416790.
- ↑ Kielbratowska, Bogumila; Kazmierczak, Maria; Michalek, Justyna; Preis, Krzysztof (2015). «Temperament and the Mother–Infant Dyad: Associations with Breastfeeding and Formula Feeding with a Bottle». Infant Mental Health Journal (իսպաներեն). 36 (3): 243–250. doi:10.1002/imhj.21508. ISSN 1097-0355. PMID 25973840.
- ↑ Labbok, Miriam (2008). «Exploration of guilt among mothers who do not breastfeed: the physician's role». Journal of Human Lactation. 24 (1): 80–84. doi:10.1177/0890334407312002. ISSN 0890-3344. PMID 18281360. S2CID 21948240.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Gribble, Karleen D. (2006 թ․ մարտի 9). «Mental health, attachment and breastfeeding: implications for adopted children and their mothers». International Breastfeeding Journal. 1 (1): 5. doi:10.1186/1746-4358-1-5. ISSN 1746-4358. PMC 1459116. PMID 16722597.
- ↑ Poton, Wanêssa Lacerda; Soares, Ana Luiza Gonçalves; de Oliveira, Elizabete Regina Araújo; Gonçalves, Helen (2018 թ․ հունվարի 29). «Breastfeeding and behavior disorders among children and adolescents: a systematic review». Revista de Saúde Pública. 52: 9. doi:10.11606/S1518-8787.2018052000439. ISSN 0034-8910. PMC 5802715. PMID 29412376.
- ↑ Merjonen, Päivi; Jokela, Markus; Pulkki-Råback, Laura; Hintsanen, Mirka; Raitakari, Olli T.; Viikari, Jorma; Keltikangas-Järvinen, Liisa (2011). «Breastfeeding and offspring hostility in adulthood». Psychotherapy and Psychosomatics. 80 (6): 371–373. doi:10.1159/000324748. ISSN 1423-0348. PMID 21968478. S2CID 27157944.
- ↑ 17,0 17,1 17,2 Tseng, Ping-Tao; Chen, Yen-Wen; Stubbs, Brendon; Carvalho, Andre F.; Whiteley, Paul; Tang, Chia-Hung; Yang, Wei-Cheng; Chen, Tien-Yu; Li, Dian-Jeng; Chu, Che-Sheng; Yang, Wei-Chieh (2019). «Maternal breastfeeding and autism spectrum disorder in children: A systematic review and meta-analysis». Nutritional Neuroscience. 22 (5): 354–362. doi:10.1080/1028415X.2017.1388598. ISSN 1476-8305. PMID 29046132. S2CID 38443329.
- ↑ Husk, J; Keim, S (2015). «Breastfeeding and autism spectrum disorder in the National Survey of Children's Health». Epidemiology. 26 (4): 451–457. doi:10.1097/EDE.0000000000000290. PMID 25872161. S2CID 45327682.
- ↑ 19,0 19,1 Olza Fernandez, Ibone; Gabriel, Miguel; Gil-Sanchez, Alfonso; Garcia-Segura, Luis; Arevalo, Maria (2014 թ․ ապրիլի 2). «Neuroendocrinology of childbirth and mother–child attachment: The basis of an etiopathogenic model of perinatal neurobiological disorders». Frontiers in Neuroendocrinology. 35 (4): 459–472. doi:10.1016/j.yfrne.2014.03.007. hdl:10261/150417. PMID 24704390. S2CID 33928174.
- ↑ Weaver, Jennifer (2017 թ․ հոկտեմբերի 30). «Bonding Benefits of Breastfeeding Extend Years Beyond Infancy». www.apa.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Britton, John R.; Britton, Helen L.; Gronwaldt, Virginia (2006 թ․ նոյեմբերի 1). «Breastfeeding, Sensitivity, and Attachment». Pediatrics (անգլերեն). 118 (5): e1436–e1443. doi:10.1542/peds.2005-2916. ISSN 0031-4005. PMID 17079544. S2CID 10044918.