Կուրիլյան կղզիներ
'
| ||
Կոորդինատներ | 46°18′ հս․. լ. 151°18′ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Ռուսաստան Ճապոնիա[1] | |
Տեղագրություն | Օխոտի ծով, Խաղաղ օվկիանոս | |
Կղզիների քանակը | 56 | |
Ամենամեծ կղզին | Իտուրուպ | |
Ընդհանուր մակերեսը | 10 500 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 2339 մ | |
Բնակչություն (2010) | 19 245 մարդ | |
Բնակչության խտությունը | 1,833 մարդ/կմ2 | |
Կուրիլյան կղզիների արբանյակային լուսանկար
| ||
Վիքիպահեստում |
Կուրիլյան կղզիներ, կղզեխումբ Օխոտի ծովի և Խաղաղ օվկիանոսի սահմանագծում։ Գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև։ Կազմված է 30 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից։ Տարածությունը 15, 6 հազար կմ2 է։ Բաժանվում է Կուրիլյան Մեծ (1200 կմ) և Կուրիլյան Փոքր (120 կմ) շղթաների։ Կրուզենշտեռնի և Բուսոլ նեղուցներր կղզիների Մեծ շղթան բաժանում են 3 խմբի՝ հյուսիսային, միջին, հարավային։ Յուրաքանչյուր կղզի հրաբուխ է կամ հրաբուխների շղթա։ Օգտակար հանածոներից կան ծծումբ, ոսկի, սնդիկ, պղինձ, անագ։ Ռելիեֆը լեռնային է՝ 500-1000 մ, առավելագույնը՝ 2339 մ բարձրությամբ։ Ափերը զառիթափ են կամ դարավանդավոր։ Կլիման չափավոր ցուրտ է, մուսսոնային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը -6 °C -ից -7 °C է, նվազագույնը՝ մինչև -25 °C, օգոստոսինը 10-17 °C է, տարեկան տեղումները՝ 600-1000 մմ խոշոր կղզիները կտրտված են բազմաթիվ գետերով ու գետակներով։ Շատ կան լճեր։ Հողերը գերազանցապես ճմային են, մարգագետնային, անտառներում՝ թույլ պոդզուային։ Բուսածածկույթը բաղկացած է ծառատեսակներից, թփուտներից և խոտաբույսերից։ Կենդանիներից կան աղվես, արջ, կնգում, շերտավոր սկյուռ։ Շատ են թռչունները, ձկներն ու ծովային գազանները։ Բնակչությունն զբաղվում է ձկնորությամբ և անտառատնտեսությամբ։ Կա ձկնարդյունաբերություն։ Քաղաքներն են՝ Կուրիլսկը, Սևերո-Կուրիլսկը։
Շիկոտան կղզու կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ամբողջական ցուցակ — Ռուսաստանի կղզիների ցանկ#Կուրիլյան կղզիներ
Կղզիների ցանկը, որը գտնվում է հյուսիսից հարավային ուղղությամբ, ավելի քան 1 կմ² տարածքով։
Անվանում | Տարածք, կմ² |
Մաքսիմալ բարձրություն մ |
Լայնություն | Երկարություն | Տարեկան միջին ջերմաստիճան | Ակտիվ ջերմաստիճաններ |
---|---|---|---|---|---|---|
Խոշոր կղզիների շարք | ||||||
Հյուսիսային խումբ | ||||||
Ատլասովի կղզի | 150 | 2339 | 50°52' | 155°34' | — | — |
Շումշու | 388 | 189 | 50°45' | 156°21' | — | — |
Պարամուշիր | 2053 | 1816 | 50°23' | 155°41' | 1,5 | — |
Անցիֆերովայի կղզի | 7 | 747 | 50°12' | 154°59' | — | — |
մականրուշի | 49 | 1169 | 49°46' | 154°26' | — | — |
Օնեկոտան | 425 | 1324 | 49°27' | 154°46' | — | — |
Խարիմկոտան | 68 | 1157 | 49°07' | 154°32' | — | — |
Չիրինկոտան | 6 | 724 | 48°59' | 153°29' | — | — |
Էկարմա | 30 | 1170 | 48°57' | 153°57' | — | — |
Շիաշկոտան | 122 | 934 | 48°49' | 154°06' | — | — |
Միջին խումբ | ||||||
Ռայկոկե | 4,6 | 551 | 48°17' | 153°15' | — | — |
Մատուա | 52 | 1446 | 48°05' | 153°13' | — | 406[2] |
Ռասշուա | 67 | 948 | 47°45' | 153°01' | — | — |
Ուշիշիր կղզիներ | 5 | 388 | — | — | — | — |
Ռիպոնկիչա | 1,3 | 121 | 47°32' | 152°50' | — | — |
Յանկիչա | 3,7 | 388 | 47°31' | 152°49' | — | — |
Կետոյ | 73 | 1166 | 47°20' | 152°31' | — | — |
Սիմուշիր | 353 | 1539 | 46°58' | 152°00' | — | 518[3] |
Բորոուտոնի կղզի | 7 | 800 | 46°43' | 150°44' | — | — |
Սև եղբայրներ կղզի | 37 | 749 | — | — | — | — |
Չիրպոյ | 21 | 691 | 46°30' | 150°55' | — | — |
Չիրպոեվ եղբայրներ | 16 | 749 | 46°28' | 150°50' | — | — |
Հարավային խումբ | ||||||
Ուրուպ կղզի | 1450 | 1426 | 45°54' | 149°59' | 2,2 | 700—540[4] |
Իտուրուպ | 3318,8 | 1634 | 45°00' | 147°53' | 4,3 | 1 350 |
Կունաշիր | 1495,24 | 1819 | 44°05' | 145°59' | 4,7 | 1 700 |
Կուրիլյան կղզյակներ | ||||||
Շիկոտան | 264,13 | 412 | 43°48' | 146°45' | 5,0 | 1650 |
Պոլոնսկու կղզի | 11,57 | 16 | 43°38' | 146°19' | — | — |
Օսկոլկի կղզիներ | 0,2 | 38 | 43°35' | 146°25' | — | — |
Կանաչ կղզի | 58,72 | 24 | 43°30' | 146°08' | — | — |
Տանֆիլևի կղզի | 12,92 | 15 | 43°26' | 145°55' | — | — |
Յուրի կղզի | 10,32 | 44 | 43°25' | 146°04' | — | — |
Դյոմինա կղզիներ | 0,7 | 34 | 43°25' | 146°10' | — | — |
Անուչինա կղզի | 2,35 | 33 | 43°22' | 146°00' | — | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիճելի տարածք է Ճապոնիայի և Ռուսաստանի միջև։
- ↑ http://cyberleninka.ru/article/n/nahodka-kedrovogo-stlanika-na-ostrove-matua-kurilskie-ostrova
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Экология. Биологическая составляющая охраны природы и рационального природопользования на Дальнем Востоке: ВВЕДЕНИЕ "». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրիլյան կղզիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 30)։ |