Jump to content

Կորբուլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորբուլոն
լատին․՝ Cn. Domitius Corbulo
Դիմանկար
Ծնվել էմոտ 7
ԾննդավայրPeltuinum, Պրատա դ’Անսիդոնիա, Լ'Աքվիլա, Աբրուցցո, Իտալիա
Մահացել է67
Մահվան վայրԿորինթոս, Պելոպոնես, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինCassia Longina?
Ծնողներհայր՝ Gnaeus Domitius Corbulo?, մայր՝ Vistilia?
Զբաղեցրած պաշտոններռոմանական կառավարիչ, կոնսուլ և հինհռոմեացի սենատոր
ԵրեխաներDomitia Longina? և Domitia Corbula?
 Gnaeus Domitius Corbulo Վիքիպահեստում

Գնեոս Դոմիտիուս Կորբուլոն (լատիներեն՝ Gnaeus Domitius Corbulo, մոտ 7, Peltuinum, Պրատա դ’Անսիդոնիա, Լ'Աքվիլա, Աբրուցցո, Իտալիա - 67, Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան), հռոմեացի նշանավոր զորավար, կոնսուլ (39 թ), Ներոն կայսեր օրոք Հռոմի կողմից Արևելքում Հայաստանի համար Պարթևաստանի հետ վարած պատերազմում հռոմեական բանակի հրամանատար։

47 թվականին պատերազմել է գերմանական ցեղերի դեմ։ Հռոմի և Պարթևաստանի ու Հայաստանի միջև տասնամյա պատերազմի ժամանակ (54-63) նշանակվել է Կապադովկիայի կուսակալ։ 58 թվականի գարնանը ներխուժել է Հայաստան, գրավել Արտաշատը, 59 թվականի գարնանը հիմնովին ավերել այն, ինչպես նաև Գառնին, 59 թվականի վերջին գրավել Տիգրանակերտը, մտել Ծոփք։ Տիգրանակերտում Հայոց արքա է հռչակել հռոմեական դրածո Տիգրան Զ-ին։

61 թվականին կնքել է համաձայնություն, որով Հայաստանից դուրս են բերվել հռոմեական և պարթևական զորքերը, Տրդատ Ա ճանաչվել է Հայոց թագավոր։

62 թ. գարնանը պարթևները փորձում են վերանվաճել Տիգրանակերտը, և Կորբուլոնը նոր զորքերի բացակայության պայմաններում ստիպված է լինում զինադադար կնքել Պարթևաստանի արքա Վաղարշ Ա-ի հետ։ Ամռանը Հայաստան է ժամանում նոր զորքերով Լուցիոս Ցեզենիուս Պետոսը, ինչը հնարավորություն է տալիս Կորբուլոնին մտնել Միջագետք։ Այնտեղ սակայն նա լուր է ստանում, որ Պետոսը Հռանդեայի մոտ շրջափակման մեջ է ընկել։ Փորձում է հասնել օգնության, սակայն ուշանում է՝ Պետոսը զորքով անձնատուր է լինում։ 63 թ. գարնանը նորից արշավում է Հայաստան, սակայն ուժերի հավասարության պայմաններում Հռանդեայում պարթևների հետ կնքում է պայմանագիր, համաձայն որի Տրդատ Արշակունին դառնում է Հայոց արքա, սակայն իր թագը պետք է ստանար Հռոմում՝ կայսրի ձեռքից։ Պարթևական արշավանքների համար Ներոնից ստանում է պարգևներ։ Սակայն 67 թ. մտահոգվելով Կորբուլոնի աճող հեղինակությունից և ժողովրդայնությունից կայսրը հրամայում է նրան սպանել։ Երբ Կորբուլոնն իմանում է այդ հրամանի մասին նա թրով իր կուրծքը խոցելու միջոցով ինքնասպան է լինում՝ բացականչելով՝ Արժանի եմ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորբուլոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643