Կոտորած Իզբիցայում
Կոտորած Իզբիցայում | |
---|---|
Սպանության ձև | սպանդ և զանգվածային սպանություն |
Մասն է | Կոսովոյի պատերազմ |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | մարտի 28, 1999 |
Սպանվածներ | 93 մարդ[1] |
Կոտորած Իզբիցայում (ալբ․՝ Masakra e Izbicës; սերբ.՝ Pokolj u Izbici), Կոսովոյի պատերազմի խոշորագույն զանգվածային սպանություններից մեկը[2][3]։ Պատերազմից հետո Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը (ՆՀՄՔՏ) պարզել է, որ կոտորածի արդյունքում մահացել է շուրջ 93 Կոսովոյի ալբանացի, հիմնականում` 60-ից 70 տարեկան քաղաքացիական տղամարդիկ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոյի պատերազմի ժամանակ Իզբիցան անվտանգ վայր էր համարվում հարևան շրջաններից Կոսովոյի ալբանացիների թաքնվելու համար, մասամբ` Կոսովոյի Ազատագրության Բանակի ներկայության պատճառով[2]։ Մարտի 27-ին Կոսովոյի հազարավոր ալբանացիներ Դրենիայից հավաքվել էին Իզբիցայում։ Քաղաքացիների մեծ մասը եկել էր ՆԱՏՕ-յի ռմբակոծությունից հետո, երբ Հարավսլավական կառավարական զորքերը սկսել էին գնդակոծել շրջակայքը[2]։
Սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզբիցա գյուղի հրետակոծությունը սկսվել է մարտի 27-ի գիշերը, երբ առնվազն հիսուն հարավսլավացի զինվորներից, ոստիկաններից և ռազմականացված կազմավորումների ծառայողներից բաղկացած խումբը մտել է գյուղ։ Նրանք քողարկված էին (մուգ կապույտ կամ սև համազգեստներ) և մեծ դանակներ ունեին[2]։ Ոմանք բալակլավա էին կրում, իսկ մյուսների դեմքերը սևացված էին տոնային քսուքով[2]։
Մարտի 28-ին գրեթե բոլոր չափահաս տղամարդիկ գնացել են լեռները` գյուղում թողնելով հիմնականում կանանց, երեխաներին և ծերերին։ Այդ օրը Իզբիցայում հազարավոր մարդիկ կային, գրեթե բոլորը կանայք, երեխաներ ու ծերեր, ընդհանուր առմամբ` մոտ 150 մարդ[2]։ Ազգային անվտանգության ուժերը սպառնացել են սպանել գյուղի բնակիչներին և գումար են պահանջել[2]։ Գումար ստանալուց հետո զինյալները առանձնացրել են տղամարդկանց, կանանց և երեխաների։ Կանայք և երեխաները ուղարկվել են Ալբանիա։ Տղամարդիկ գնդակահարվել են[2]։ Որոշ կանայք և ծերեր նույնպես մահապատժի են ենթարկվել[2]։
Ռազմական հանցագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանությունը Իզբիցայում հիշատակվել է Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի (ՆՀՄՔՏ) հետաքննություններում` Սլոբոդան Միլոշևիչի և մյուս ամբաստանյալներին մեղադրանքների մեջ։
1999 թվականի մարտի 27-ին ՀԴՀ-ի և Սերբիայի Հանրապետության ուժերը հարձակվել են Իզբիցա գյուղի վրա։ Գյուղի մի քանի հազար բնակիչներ թաքնվել են գյուղի սահմաններից դուրս գտնվող մարգագետնում։ 1999 թվականի մարտի 28-ին ՀԴՀ-ի և Սերբիայի ուժերը շրջապատել են գյուղի բնակիչներին, իսկ հետո մոտեցել են նրանց՝ պահանջելով գումար։ Այն բանից հետո, երբ բոլոր արժեքավոր իրերը գողացվել են զինվորների և ոստիկանների կողմից, տղամարդիկ առանձնացվել են կանանցից և փոքր երեխաներից։ Այնուհետև տղամարդկանց բաժանել են երկու խմբի, որոնցից մեկն ուղարկվել է մոտակա բլուր, իսկ մյուսը ուղարկվել է մոտակա առու։ Այնուհետև երկու խումբ տղամարդիկ գնդակահարվել են։ Կոսովոյի շուրջ 130 ալբանացի տղամարդ է սպանվել[4]։ |
Ըստ ԿԱԲկ-ի մարտիկ Սադիկ Ձհեմայլիի տեղեկատվության, որը գրի է առել զոհերի անունները, 142 կոսովցի ալբանացիներ սպանվել են 1999 թվականի մարտի 28-ից մինչև մայիսի 10-ը[5]։ 2009 թվականին ՆՀՄՔՏ-ն խոստովանել է, որ շուրջ 93 մարդ է սպանվել մարտի 28-ին, հիմնականում արական սեռի 60-ից մինչև 70 տարեկան քաղաքացիական անձինք[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.icty.org/x/cases/milutinovic/tjug/en/jud090226-e2of4.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Human Rights Watch: Drenica Region
- ↑ CNN: Massacre video matches mass grave evidence
- ↑ "The Prosecutor of the Tribunal against Slobodan Milosevic, Milan Milutinovic, Nikola Sainovic, Dragoljub Ojdanic, Vlajko Stojiljkovic" para 98a. International Criminal Tribunal for the Former Yugoslavia, 22 May 1999
- ↑ Adam Jones; Adam Jones Gender Inclusive: Essays on Violence, Men, and Feminist International Relations. — London: Routledge, 2008. — С. 111, note 24. — ISBN 978-1-13597-400-8
- ↑ «Judgement: Prosecutor vs. Milan Milutinović, Nikola Šainović, Dragoljub Ojdanić, Nebojša Pavković, Vladimir Lazarević and Sreten Lukić» (PDF). ICTY. 2009 թ․ փետրվարի 26. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.