Jump to content

Կոտարո Սուձումուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտարո Սուձումուրա
ճապ.՝ 鈴村興太郎
Ծնվել էհունվարի 7, 1944(1944-01-07)
Տոկոնամե, Այչի, Ճապոնիա
Մահացել էհունվարի 15, 2020(2020-01-15) (76 տարեկան)
Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Kochi University of Technology?, Վասադա համալսարան, Hitotsubashi University Institute of Innovation Research? և Հիտոցուբասի համալսարան
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[1]
Ալմա մատերՀիտոցուբասի համալսարան
Տիրապետում է լեզուներինճապոներեն[2]
Եղել է գիտական ղեկավարNaoki Yoshihara? և Kōichi Suga?
Պարգևներ
 Kōtarō Suzumura Վիքիպահեստում

Կոտարո Սուձումուրա (ճապ.՝ 鈴村 興太郎, Suzumura Kōtarō, հունվարի 7, 1944(1944-01-07), Տոկոնամե, Այչի, Ճապոնիա - հունվարի 15, 2020(2020-01-15), Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի տնտեսագետ, Հիտոցուբասի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտարոն ծնվել է 1944 թվականի հունվարի 7-ին ճապոնական Այտի պրեֆեկտուրայի Տոկոնամե քաղաքում։ Ուսում է ստացել Հիտոցուբասի համալսարանում, որտեղ 1966 թվականին ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1968 թվականին՝ մագիստրոսի կոչում, արդեն 1971 թվականին էլ ՝ Հիտոցուբասի համալսարանի բարձրագույն դպրոցի դոկտորական աստիճան[3]։

Դասավանդման գործունեությունը սկսել է Հիտոցուբասի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում դասախոսի կարգավիճակում 1971-1973 թվականներին։ Եվ շարունակել է Կիոտոյի համալսարանի Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես դոցենտ 1973-1982 թվականներին։ Ինչից հետո վերադարձել է Հիտոցուբասի համալսարան դոցենտի կարգավիճակով 1982-1984 թվականներին, իսկ սկսած 1984 թվականից՝ նշանակվել է համալսարանին կից տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր։

Նույն ժամանակահատվածում՝ 1973-1974 թվականներին, դասախոսություններ է կարդացել Քեմբրիջի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում։

Իսկ 1974-1976 թվականներին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի Տնտեսագիտության ամբիոնում։

1979-1980 թվականներին Կոտարոն Սուձումարան եղել է Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ։

1986 թվականին դասախոսություններ է կարդացել Ավստրալիայի ազգային համալսարանի Տնտեսագիտության և կոմերցիայի ամբիոնում, 1987 թվականին՝ Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում և 1988 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի բոլոր հոգիների քոլեջի տնտեսագիտության ամբիոնում, 1993 թվականին՝ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում[3]։

Գիտական աշխատանքն սկսել է 1984 թվականին որպես Social Choice and Welfare ամսագրի խմբագիր, երկու տարի շարունակ՝ 1984-1986 թվականներին, եղել է The Japanese Economic Review ամսագրի խմբագիր։ 1986-1991 թվականներին եղել է Journal of the Japanese and International Economies ամսագրի խմբագիր, իսկ սկսած 1986 թվականից մինչ օրս՝ Journal of Industrial Economics ամսագրի խմբագրի օգնականն է[3]։

1990-1992 թվականներին աշխատել է Տոկիոյի տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի գլխավոր խմբագիր։

1990 թվականից սկսած՝ եղել է Էկոնոմետրիկական համայնքի անդամ։

1999-2000 թվականներին եղել է Ճապոնական տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ, ապա՝ 2000-2001 թվականներին, նշանակվել է Հասարակական ընտրության և բարեկեցության համայնքի նախագահ։ 2006-2011 թվականներին զբաղեցրել է Ճապոնիայի Գիտական խորհրդի փոխնախագահի պաշտոնը, 2010-2011 թվականներին եղել է Տնտեսության և իրավունքի ասոցիացիայի նախագահը[3]։

Հիմնական գաղափարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտարոն, հետազոտելով բարեկեցության տնտեսագիտոթյունը և հասարակական ընտրության տեսությունը, առաջադրել է «Սուձումուրայի կոնսիստենցիա» հասակցությունը[4], որը հետագայում սկսել է ակտիվորեն օգտագործվել և լրացվել[5]։

Իր աշխատանքներում նա նշում է, որ.

  • ռացիոնալ ընտրության աքսիոմատիկ բնութագրությունը նպատակաուղղված գործողություն է,
  • արդարության և արդյունավետության միջև գոյություն ունի տրամաբանական կոնֆլիկտ՝ կապելով արդարության տեսությունը և հասարակական ընտրության տեսությունը,
  • ընտրություն կատարելու հնարավորության և ընտրության ձևերի մակարդակն ընկած է կոնսեկվենցիալիզմից դուրս[6]։

Բազմաթիվ աշխատանքների համար Կոտարոն մեկ անգամ չէ, որ մրցանակների է արժանացել[7].

  • 1984՝ Նիքեյ մրցանակ տնտեսագիտական գրքերի համար։
  • 1988՝ Նիքեյ մրցանակ տնտեսագիտության վերաբերյալ գրքերի համար։
  • 2004՝ Պատվավոր շքանշան՝ կարմիր ժապավենով։
  • 2006՝ Ճապոնիայի Գիտությունների ակադեմիայի մրցանակ։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Suzumura K. Rational choice, collective decisions, and social welfare. Cambridge Cambridgeshire New York: Cambridge University Press. 1983 ISBN 9780521122559.
  • Suzumura K. Competition, commitment, and welfare. Oxford New York: Clarendon Press. 1995 ISBN 9780198289142.
  • Suzumura K., Basu K., Pattanaik P. Choice, welfare, and development: a festschrift in honour of Amartya K. Sen. Oxford New York: Clarendon Press Oxford University Press. 1995 ISBN 9780198287896.
  • Suzumura K., Sen A., Arrow K. J. Social choice re-examined: proceedings of the IEA conference held at Schloss Hernstein, Berndorf, near Vienna, Austria 2 (1st ed.). New York, N.Y: St. Martin’s Press. 1996 ISBN 9780312127398.
  • Suzumura K., Sen A., Arrow K. J. Handbook of social choice and welfare. Amsterdam Boston: Elsevier. 2002 ISBN 9780444829146.
  • Suzumura K., Bossert W., Sprumont Y. Maximal-Element Rationalizability Cahier de recherche 2002-16
  • Suzumura K., Bossert W., Sprumont Y. The Possibility of Ordering Infinite Utility Streams Cahier de recherche, 2004-09
  • Suzumura K., Bossert W. Rational choice on general domains // Arguments for a better world: essays in honor of Amartya Sen | Volume I: Ethics, welfare, and measurement. Oxford New York: Oxford University Press, 2009 pp. 103–135 ISBN 9780199239115.
  • Suzumura K., Bossert W. Consistency, Choice and Rationality // PIE/CIS Discussion Paper 428, Hitotsubashi University. 2009.
  • Suzumura K., Pattanaik P.K. Individual rights and social evaluation: a conceptual framework. Oxford Economic Papers (Oxford University Press) April 1996 48 (2)։ 194—212.
  • Suzumura K. Welfare Economics and the Welfare State . Review of Population and Social Policy, No. 8, 1999, 119—138.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Резюме Котаро Судзумура Сайт университета Хитоцубаси.
  4. Bossert W., Fleurbaey M. An Interview with Kotaro Suzumura // CIS Discussion paper series 628, Hitotsubashi University. — 2014.
  5. Bradley R. A Note on Incompleteness, Transitivity and Suzumura Consistency. — 2015.
  6. Blaug M., Howard R.V. Who’s Who in Economics. — 2003. — С. 813-814. — ISBN 1 84064 992 5.
  7. Kotaro Suzumura A place to create encounters where researchers of diverse fields stimulate each other // Waseda Institute for Advanced Study's public relations magazine. — 2012. Архивировано из первоисточника 19 Նոյեմբերի 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտարո Սուձումուրա» հոդվածին։