Կոուլ Հաուզեր
Կոուլ Հաուզեր | |
---|---|
Հաուզերը «TCA 2010»-ում | |
Ծնվել է | մարտի 22, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Կոուլ Քեննեթ Հաուզեր Cole Kenneth Hauser |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1992 թվական - այժմ |
Ընտրանի | «Կրկնակի ֆորսաժ», «Քարանձավ» |
Ծնողներ | հայր՝ Ուինգս Հաուսեր, մայր՝ Քաս Ուորներ |
Ամուսին(ներ) | Սինթիա Դենիել |
Երեխա(ներ) | Ռայլոնդ Հաուզեր (2004 թվական), Կոլտ Դենիել Հաուզեր (2008 թվական) |
Կոուլ Հաուզեր՝ Վիքիպահեստ | |
Կոուլ Քեննեթ Հաուզեր (անգլ.՝ Cole Kenneth Hauser, մարտի 22, 1975[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաուզերը ծնվել է Սանտա Բարբարայում, Կալիֆորնիա նահանգ, «Warner Sisters» կինոարտադրության ընկերության ստեղծող Կեսս Ուորների[2] և դերասան Ուինգզ Հաուզերի որդին[3][4]։ Հայրական կողմից պապը եղել է սցենարիստ Դուայթ Հուազերը, «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Մայրական կողմից Հաուզերի նախապապը եղել է Հարրի Ուորները, կինոարտադրության հայտնի մագնատ, «Warner bros.» կինոընկերության համահիմնադիր, իսկ մայրական կողմից պապը եղել է Միլթոն Սպերլինգը, հոլիվուդյան սցենարիստ և անկախ պրոդյուսեր։ Մայրական կողմից տատիկը՝ Բեթի Մեյ Ուորները, գեղանկարիչ, քանդակագործ, քաղաքական ակտիվիստ և պատկերասրահի սեփականատեր[5], Սթենլի Սհայնբաումի՝ քաղաքական ակտիվիստ, տնտեսագետ, բարեգործ և Լոս Անջելեսի ոստիկանության նախկին կոմիսար[6], կինը։ Հաուզերն ունի իռլանդական և գերմանական արմատներ հայրական կողմից և հրեական՝ մայրական կողմից[7][8]։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաուզերի ծնողները ամուսնալուծվում են 1977 թվականին, երբ նա երկու տարեկան էր[9]։ Միայն, մոտավորապես, տասնհինգ տարեկանում, նա առաջին անգամ բաժանումից հետո, հանդիպում է հոր հետ, կապված տեղափոխման հետ։ Մեկ տարվա ընթացքում նա ապրում է հոր հետ և սովորում է նրա մոտ[10]։ Մինչ այդ, տասներկու տարվա ընթացքում, նա տեղափոխվում էր մոր, խորթ եղբայրների և քույրերի հետ Սանտա Բարբարայից Օրեգոն, այնուհետև Ֆլորիդա և հետո հետ՝ Սանտա Բարբարա։ Այդ ընթացքում նա, մեծամասնությամբ, հրապուրված էր սպորտով, քան ուսմամբ։ 16 տարեկանում նա լքում է միջնակարգ դպրոցը, որպեսզի իրեն փորձի դերասանական արվեստում[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաուզերի առաջին դերը եղել է 1992 թվականին, «Դպրոցական կապեր» («School Ties») ֆիլմում, որում նկարահանվել են բազմաթիվ երիտասարդ և հույեր ներշնչող դերասաններ, որոնցից էին Բրենդեն Ֆրեյզերը, Մեթ Դեյմոնը, Քրիս Օ’Դոննելը և Բեն Աֆլեքը։ Հետագայում խաղացել է ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյտերի «Կայֆի տակ և շփոթված» («Dazed and Confused») ֆիլմում, Բեն Աֆլեքի հետ գլխավոր դերում։ 1995 թվականին Հաուզերը ռեժիսոր Ջոն Սինգքտոնի մոտ խաղում է սկինհեդների առաջնորդի դերը «Բարձրագույն կրթություն» («Высшее образование») ֆիլմում։ Ավելի ուշ Հաուզերը կրկնակի անգամ խաղում է Աֆլեքի և Դեյմոնի հետ «Խելացի Ուիլլ Հանտինգ» («Good Will Hunting») ֆիլմում, 1997 թվականին։ 2000 թվականին նա խաղում է Ուիլյամ Ջ. Ջոնսին «Սև խոռոչ» («Pitch Black») ֆիլմում և ձայնավորում է հերոսի «Ռիդիկի քորնիկները. Փախուստ Մսագործի ծովածոցից» խաղում։
2002 թվականին նա խաղում է ավագ սերժանտ Վիկ Բեդֆորդին, գերի ամերիկացի ռասիստի, «Հարտի պատերազմը» («Hart’s War») ֆիլմում, Բրյուս Ուիլիսի և Քոլին Ֆարելի հետ։ 2003 թվականին կատարում է ԱՄՆ Ռազմա-ծովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի զինծառայողի դերը «Արևի արցունքները» («Tears of the Sun») ֆիլմում, Բրյուս Ուիլիսի հետ միասին։ Նա նաև խաղացել է ավազակների պարագլխի «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious») ֆիլմում։ Դրանից հատո նա նկարահանվում է մի քանի Հոլլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Պապարացի» («Paparazzi»)՝ Մել Գիբսոնի հետ և «Քարանձավ» («The Cave»)։
2007 թվականին նա Էնթոնի Անդերսոնի հետ միասին գլխավոր դեր է խաղում «FOX» հեռուստաալիքի «Նոր Օռլանի ոստիկանությունը» («K-Ville») ֆիլմում, որը փակվում է տաս դրվագից հետո։ Նույն թվականին Հաուզերը գլխավոր դեր է ստանում «Քարե հրեշտակ» («The Stone Angel») ֆիլմում՝ ըստ Մարգարետ Լոուրենսի վեպի։ 2008 թվականի ընթացքում Հաուզերը նկարահանվում էր այլ անկախ նախագծերում, օրինակ, «Որպես խատուտիկներ» («Like Dandelion Dust»)՝ ըստ Կարեն Կինգսբերի վեպի, Թալյեր Պերիի «Որսորդների ընտանիքը» («The Family That Preys») և «CBS» հեռուստաալիքի «Աշտարակ» («The Tower») սերիալում, որը պիլոտային սերիայից ավել չի գնում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաուզերի կինը նախկին դերասանուհի և լուսանկարիչ Սինթիա Դենիելն է[12][13], ով խաղացել է Էլիզաբեթ Ուեյկֆիլդի դերը «Դպրոցը Քնքուշ հովտում» սերիալում, Ֆրենսիս Պասկալի համանուն վեպի էկրանավորումը, իր երկվորյակ քույր Բրիտանի Դենիելի հետ։ Հաուզերն ու Դենիելը ունեն երկու որդի՝ Ռայլոնդ Հաուզեր, ծնված 2004 թվականի սեպտեմբերին և Կոլտ Դենիել Հաուզեր, ով ծնվել է 2008 թվականի հունիսի 12-ին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1992 | Դպրոցական կապեր | School Ties | Ջեք Քոնորս |
1993 | Կայֆի տակ և շփոթված | Dazed and Confused | Բենի Օ’Դոնել |
1994 | Կաշիներ | Skins | Բենթ |
1995 | Բարձրագույն կրթություն | Higher Learning | Սքոթ Մոսս |
1996 | Կորցնել հ՚ետքերը | Frame-Up II: The Cover-Up | Բժիշկ Գլիդեն |
1997 | Ամեն ինչ իմ մասին | All Over Me | Մարկ |
Խելացի Ուիլլ Հանտինգ | Good Will Hunting | Բիլլի ՄակԲրիդ | |
1998 | Սքոթչ և կաթ | Scotch and Milk | Ջոննի |
Բլուրների և հովիտների երկիր | The Hi-Lo Country | փոքրիկ տղա Մաթսոն | |
2000 | Սև խոռոչ | Pitch Black | Ուիլյամ Ջ. Ջոնս |
Հաղթանակի գինը | A Shot at Glory | Կելսի Օ’Բրիան | |
Վագրերի երկիր | Tigerland | Ավագ սերժանտ Կոտա | |
2002 | Հարտի պատերազմը | Hart’s War | Ավագ սերժանտ Վիկ Բեդֆորդ |
Սպիտակ դափնեվարդ | White Oleander | Ռեյ Պրուիտ | |
2003 | Արևի արցունքները | Tears of the Sun | Ջեյմս «Ռեդ» Ատկինս |
Կրկնակի ֆորսաժ | 2 Fast 2 Furious | Քարտեր Վերոն | |
2004 | Պապարացի | Paparazzi | Բո Լարամի |
2005 | Քարանձավ | The Cave | Ջեք ՄակԱլիստեր |
Կեղտոտ գործ | Dirty | լեյտենանտ | |
2006 | Ամուսնալուծություն ամերիկյան ձևով | The Break-Up | Լուպուս Գրոբովսկի |
2007 | Քարե հրեշտակ | The Stone Angel | երիտասարդ Բրամ |
2008 | Հարցաքննության պատրանք | Tortured | Քևին Կոլ |
Որսորդների ընտանիքը | The Family That Preys | Ուիլյամ Քարտրայթ | |
2009 | Ինչպես խատուտիկները | Like Dandelion Dust | Ջեք Քեմփբել |
2010 | Սպիկան գիշերների ստվերները | Shadows of the White Nights | Բորիս |
2011 | Մահացու ցուցակ | The Hit List | Ալան Քեմփբել |
2013 | Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար | A Good Day to Die Hard | Քոլինս |
Օլիմպի անկումը | Olympus Has Fallen | Հռոմի գործակալ | |
2014 | Առավելություն | Transcendence | գնդապետ Սթիվենս |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1993 | Արդարադատության գործը | A Matter of Justice | Ռոքի Ջեքսոն | NBC, հեռուստաֆիլմ |
1996 | Մեծ պատահար | High Incident | սպա Ռենդի Վիլից | 32 դրվագ[14] |
2004 | ER | ER | Սթիվ Կուրտիս | Դրվագ «Where There’s Smoke There’s Fire» Դրվագ «Just a Touch» Դրվագ «Midnight» Դրվագ «Drive» |
2006 | Վնասներ | Damages | Ջեք Շալ | FOX ընկերության համար, պիլոտային |
2007 —2008 | Նոր Օռլանի ոստիկանությունը | K-Ville | Թրևոր Կոբ | 11 դրվագ |
2008 | Աշտարակ | The Tower | Սեան Կաստլեման | CBS, պիլոտային |
2009 | Վաշինգտոնի հովիտ | Washington Field | Ռայմոնդ Սթոն | CBS, պիլոտային |
2010 | Հետապնդում | Chase | Ջիմմի Գոդֆրի | NBC |
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանակարգ | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2001 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Independent Spirit Award | Առաջադրված
|
2003 | Բեկում - տղամարդ | Young Hollywood Awards | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-60962/Cole+Hauser
- ↑ «Cass Warner». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Warner Sisters, Inc. - The Brothers Warner Documentary». Արխիվացված է օրիգինալից 1996 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ The Brothers Warner
- ↑ «Betty Sheinbaum». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Stanley Sheinbaum
- ↑ «Interfaith Celebrities: Interfaith NFL-ers and Cole Hauser's Impressive Pedigree». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Vince Vaughn: scripts of his TV appearances». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Cole Hauser Biography». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «The Fast And Furious Cole Hauser». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ The Cole Hauser Picture Pages(չաշխատող հղում)
- ↑ «THE STONE ANGEL | Movie Web Site | Cast». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Cynthiadanielphotographer.com
- ↑ Epguide.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոուլ Հաուզերը Internet Movie Database կայքում
- Հոդված People.com կայքում Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոուլ Հաուզեր կատեգորիայում։ |
- Մարտի 22 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հոլիվուդյան դերասաններ