Կոնսկովոլա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոնսկովոլա | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Gmina Końskowola? | ||||
Մակերես | 89,63 կմ² | ||||
Բնակչություն | 1985 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 24-130 | ||||
Պաշտոնական կայք | konskowola.info.pl | ||||
| |||||
Կոնսկովոլա (լեհ.՝ Końskowola), Լեհաստանի հարավ արևելքում գտնվող գյուղ, գտնվում է Լյուբլինի և Պուլավայի միջև՝ Կուրով գյուղից ոչ հեռու։ Կոնսկովոլան տեղակայված է Կուրուվկա գետի ափին։ Հանդիսանում է Կոնսկովոլա գմինայի կենտրոնը։
Բնակչությունը՝ 2188 բնակիչ (2004)։
1532-1870 թվականներին ունեցել է քաղաքի կարգավիճակ[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնսկովոլա անվանումը ծագել է «Վոլյա» բառից, որը իր հերթին ծագել է գյուղի տեր հանդիսացող Յան Կոնինսկիի ազգանվան անվանումից։ Առաջին անգամ Կոնսկովոլա անվանումը հանդիպում է 1442 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է մոտավորապես 14-րդ դարում՝ Վիտովսկա Վոլյա անվանումով, հետո անվանումը փոխվել է և դարձել Կոնսկովոլա և ժամանակակից հնչեղություն ստացել է 19-րդ դարում։
1532 թվականի հունիսի 18-ից համարվում է քաղաք։ Կոնսկովոլան համարվում է մթերքներ վաճառելու առևտրական կենտրոն, այստեղ են գտնվում նաև մի քանի թեթև արդյունաբերական գործարաններ։ Լեհաստանի տարբեր շրջաններից մարդիկ ներգաղթել են այստեղ։
Կոնսկովոլայի հետագա պատմությունը համընկնում է տարածաշրջանի պատմությանը։ Լեհաստանի երրորդ բաժանումից հետո քաղաքը 1795 թվականին անցել է Ավստրիային։ 1809 թվականին դարձել է Վարշավայի դքսության մի մասը՝ ստանալով Լեհական թագավորություն անվանումը՝ 1815 թվականին։ 1863-1864 թվականների լեհական ապստամբությունից հետո՝ 1870 թվականին, Կոնսկովոլան վերջնականապես կորցրել է քաղաքի կարգավիճակը։ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ընթացքում այստեղ անց են կացվել համերաշխության բազմաթիվ գործադուլներ։ 1918 թվականից նորից մտել է Լեհաստանի կազմի մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1939 թվականի սեպտեմբերի 15-ին, Կոնսկովոլան շրջափակվել է Գերմանիայի կողմից։ Այստեղ կառուցվել է պատերազմի գերիների համար համակենտրոնացման ճամբար, որը գոյություն է ունեցել մինչև 1943 թվականը։ Ռազմագերիներն աշխատել են Գերմանիայի համար՝ տեղի ֆերմաներում, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացրել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ է կազմավորվել գետտոն, որի մեջ ընդգրկել են հրեաներին։ 1942 թվականի մայիսի 8-ին նացիստների գործողությունների շնորհիվ շատ հրեաներ բռնվել են և տեղափոխվել Սոբիբոր՝ համակենտրոնացման ճամբար։ 1942 թվականի հոկտեմբերին գետտոյի բնակչությունը ոչնչացվել է։ Գերմանական պահեստային ոստիկանության 101 գումարտակը սպանդ է իրականացրել։ Մոտ 1000 հրեա՝ ներառյալ կանայք և երեխաներ սպանվել են մոտակա անտառում։ Մնացածները տեղափոխվել են այլ ճամբար։
1944 թվականին խորհրդային զորքերի մոտեցման ընթացքում գերմանացիները ցանկացել են հրդեհել քաղաքը։ 1944 թվականի հուլիսի 25-ին գերմանացիները մարտեր են մղել լեհական Կրայովի բանակի ընդհատակյա ջոկատների և նրանց միացած Խլոպսկիի պարտիզանական ջոկատների հետ։ Կարմիր բանակի հարձակողական ուժերի հետ մեկտեղ հակաֆաշիստները կարողացել են ազատագրել երկրամասը։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահայտնի տեսարժան վայրը կաթոլիկ եկեղեցին է՝ Օպալինսկիների և Լյուբոմիրսկիների ընտանեկան գերեզմանոցով, այլ տապանաքարերով, ևս մեկ եկեղեցի, որը կառուցվել է «Լյուբլինյան վերածննդի» ոճով՝ 1613 թվականին։ Այստեղ կա նաև լյութերական գերազմանոց։
Կոնսկովոլան հայտնի է նաև նրանով, որ այստեղ են մահացել Ֆրանց Զաբլոցկին և Ֆրանցիշեկ Դիոնիզի Կնյազնինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/060611214052-0383656?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «Коньсковоля: путеводитель по Коньсковоля - музеи, клубы, фото, карта Коньсковоля | Gulliway». ru.gulliway.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնսկովոլա» հոդվածին։ |
|