Կոնյակ (ֆր.՝ Cognac), քաղաքՖրանսիայի արևմուտքում, Շարանտ դեպարտամենտում։ Գտնվում է Շարանտա գետահովտում՝ խաղողի այգիների մեջ։ 1979 թվականի տվյալներով ունի 22․600 բնակիչ։ Գինեգործության նշանավոր կենտրոն է, արտադրում է բարձր սպիրտայնության խմիչքներ, որոնք ստացել են «կոնյակ» անունը։
Քաղաքը շատ է ձևափոխվել Հարյուրամյա պատերազմի ընթացքում։ Ֆրանկ I թագավորը հասնում է կոմերցիոն հաջողության, որն էլ նպաստում է քաղաքի արագ զարգացմանն ու գինու, իսկ ավելի ուշ՝ կոնյակի արտադրության կենտրոնը դառնալուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 571)։