Կոկորդաբորբ
Կոկորդաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Վնասում է | կոկորդ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն և ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-9 | 464.0, 464.4, 476.0 և 476.1 |
ՀՄԴ-10 | J04.0 և J37.0 |
Laryngitis Վիքիպահեստում |
Կոկորդաբորբ, լարինգիտ (հունարեն՝ λάρνΎζ-կոկորդ), կոկորդի լորձաթաղանթի բորբոքում։ Լինում է սուր և քրոնիկական։ Սուրը հաճախ պայմանավորված է ինֆեկցիայով և առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքում։ Կարող է լինել նաև վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ) ախտանշան։ Այն սովորաբար տևում է 2 շաբաթ։ Առաջացմանը նպաստում են օրգանիզմի գերսառեցումը, թունավոր գազերի շնչումը և այլն։
Կոկորդաբորբը դասակարգվում է որպես սուր, եթե այն տևում է 3 շաբաթից պակաս և քրոնիկական, երբ ախտանիշները տևում են 3 շաբաթից ավելի։ Սուր դեպքերը սովորաբար հանդես են գալիս որպես վերին շնչառական ուղիների վիրուսային վարակ։ Քրոնիկական դեպքերը կարող են առաջանալ ծխելու, տուբերկուլյոզի, ալերգիայի, թթվային ռեֆլյուքսի, ռևմատոիդ արթրիտի կամ սարկոիդոզի հետևանքով։ Առաջացման հիմքում ընկած է ձայլնալարերի գրգռումը։ Նշանները, որոնք կարող են հետագա քննություն պահանջել, ներառում են ստրիդորը, պարանոցին ճառագայթային թերապիայի պատմությունը, երեք շաբաթից ավելի տևողությամբ կուլ տալու խնդիրներն և ծխելու պատմությունը։ Եթե նշված ախտանիշներն առկա են, պետք է կատարվի հետազոտություն՝ լարինգոսկոպիա։ Այլ վիճակներն, որոնք առաջացնում են նմանատիպ ախտանիշներ, ներառում են էպիգլոտիդը, օտար մարմինը, կրուպը և կոկորդի ուռուցքը։
Սուր ձևը կարող է անցնել առանց հատուկ բուժման։ Որպես կանոն հակապիոտիկները սուր ձևի դեպքում չեն կիրառվում։ Սուր ձևը ի տարբերություն քրոնիկականի հանդիպում է հաճախ։ Քրոնիկական ձևը հիմնականում հանդիպում է միջին տարիքում և ավելի հաճախ տղամարդկանց մոտ։
նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկորդի չորություն, քերծման զգացում, այնուհետև չոր հազ։ Սկսվում է ձայնառաջացման խանգարում (դիսֆոնիա), իսկական ձայնալարերի ոչ լրիվ միացման պատճառով։ Պրոցեսը կարող է անցնել քթի և ըմպանի լորձաթաղանթին, շնչափողին և բրոնխներին։ Քրոնիկական կոկորդաբորբը առաջանում է կրկնվող սուր կոկորդաբորբի դեպքում, ինչպես նաև ձայնային ապարատի ծանրաբեռնումից (երկար խոսելիս)։
Հիմնական ախտանիշը խռպոտ ձայնն է։ Քանի որ կոկորդաբորբ կարող է ունենալ տարբեր պատճառներ, այլ ախտաիշները կարող են փոփոխական լինել։ Դրանք ներառում են՝
- չորություն կամ ցավ կոկորդում
- Հազը (ինչպես պատճառական գործոն, այնպես էլ կոկորդաբորբիի ախտանիշ)
- Հաճախակի կոկորդի մաքրում
- թքարտադրության բարձրացում
- դիսֆագիա (կուլ տալու դժվարություն)
- այտուցվածության զգացում կոկորդի շրջանում (անհարմարավետության զգացում պարանոցի առաջնային հատվածում)
- Globus pharyngeus (կոկորդում գնդի զգացողություն)
- մրսածության կամ գրիպանման ախտանիշներ (որոնք, ինչպես հազը, կարող են նաև պատճական գործոն լինել կոկորաբորբի համար)
- կրծքավանդակի, ապարանոցի կամ դեմքի ավշային հանգույցների այտուց
- տենդ
- ընդհանուր մկանային ցավ (միալգիա)
- շնչահեղձություն (գերակշռում է երեխաների մոտ)
Ձայնի հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խռպոտ ձայնից զատ, կոկորդաբորբի ժամանակ կարող է նաև առաջ գալ ձայնի բարձրության և ծավալի փոփոխություններ:Ելույթ ունեցողը կարող է սովորականից ավելի բարձր կամ ցածր ձայնով խոսել՝ կախված ձայնալարերի վիճակից։ Կարող է նաև լինել ավելի շնչառական ձայն կապված ավելի շադ օդի մուտքի հետ, ավելի ցածր բարձրություն և կրճատված դիապազոն։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկորդաբորբը ըստ ծագման կարող է լինել ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն։ Ձայնային ծալքերի բորբոքման արդյունքում առաջ է գալիս այնտեղ ձևավորվող ձայնի աղավաղում։ Այն սովորաբար զարգանում է ի պատասխան վարակի, ձայնային ծալքերի վնասվածքների կամ ալերգիայի։ Քրոնիկ կոկորդաբորբը կարող է առաջանալ նաև ավելի լուրջ խնդիրների հետևանքով, ինչպիսիք են նյարդային վնասվածքները, ձայնալարերի վրա վերքերը, պոլիպները կամ կոշտ և հաստ հանգույցները։
Սուր
[խմբագրել | խմբագրել կոդը]վիրուսային
[խմբագրել | խմբագրել կոդը]- հաճախ սուր կոկորդաբորբը հարուցվում է վիրուսային վարակով։ Ամենատարածված հարուցիչներն են ռինովիրուսը, գրիպի, պարագրիպի վիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսը և մարդու ռեսպիրատոր-ստիցիտիալ վիրուսը։ Այն անհատներն, ովքեր ունեն իմունային համակարգի անբավարարություն այլ վիրուսները, ինչպիսիք են հերպեսը, ՄԻԱՎ-ը, կոքսակի վիրուսը կարող են հնարավոր պատճառ լինել։
բակտերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սա սուր կոկորդաբորբի այլ հիմնական պատճառն է, որը կարող է զարգանալ վիրուսային վարակի հետ միասին կամ դրա հետևանքով։ Մինական բակտերիալ շտամներն են A խմբի streptococcus, Streptococcus pneumoniae, C. diphtheriae, M. catarrhalis, Haemophilus influenzae, Bordetella pertussis, Bacillus anthracis, և M. tuberculosis. Զարգացող երկրներում ատիպիկ բակտերիալ պատճառներ հանդիսանալ միկոբակտերիան և սիֆիլիսը, չնայած դրանք կարող են հանդիպել նաև զարգացած երկրներում։
սնկային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սնկային վարակի հետևանքով առաջացած կոկորդաբորբը տարածված է, բայց ոչ հաճախ է ախտորոշվում։ Այն կարող է կազմել սուր կոկորդաբորբի դեպքերի մինչև 10%-ը։ Ֆունկիոնալ և խանգարված իմուն համակարգով անհատների մոտ կարող է զարգանալ սնկային կոկորդբորբ, որը զարգանում է հակաբիոտիկների և ինհալացիոն կորտիկոստերոիդների օգտագործման հետևանքով:Սնկերի որոշ շտամներ, որոնք կարող են առաջացնել կոկորդաբորբ, ներառում են. Histoplasma, Blastomyces, Candida (հատկապես ընկճված իմունիտետով անձանց մոտ), Cryptococcus և Coccidioides:
վնասվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]- հաճած պատճառ կարող է հանդիսանալ ձայնալարերի չափից ավել օգտագործումը (աղաղակել, գոռալ կամ երգել):Հաճախ այդ դեպքում վնասվում է ձայնային ծալքերի արտաքին մակերեսը, սակայն հետագա վերականնումը կարող է բերել ծալքերի ֆիզիոլոգիական փոփոխությանը:Յաթրոգեն ծագման կոկորդի վնասումը (էնդոտրախեալ ինտուբացիայով հարուցված) կարող է ձայանային ծալքերի բորբոքման պատճառ լինել։
քրոնիկական
[խմբագրել | խմբագրել կոդը]ալերգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- պարզ չեն այն ենթադրությունները, թե արդյոք ասթման կարող է առաջացնել կոկորդաբորբի հետ ասոցացված ախտանիշներ
ռեֆլյուքս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրոնիկ կոկորդաբորբի հնարավոր մեկ այլ բացատրությունն այն է, որ բորբոքումն կարող է զարգանալ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի հետևանքով, ինչը առաջացնում է ձայնային ծալքերի հետագա գրգռում։
աուտոիմուն խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռևմատոիդ արթրիտ ունեցող անձանց մոտավորապես 30-75% -ի մոտ ի հայտ է գալիս կոկորդաբորբի ախտանիշներ
- կոկորդաբորբի ախտանիշներ առկա են սարկոիդոզ ունեցող մարդկանց միայն 0.5-5% -ի մոտ
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր կոկորդաբորբի տարբեր ձևերի ախտորոշում
- Կոկորդաբորբ վնասվածքից հետո. Այն սովորաբար տարբերակվում է հիվանդության պատմությունը ստանալուց հեոո, որը ներառում է նածկին ֆոնոտրամվատիկ դեպքերը, ոչ վաղ կատարված պրոցեդուրաների հետևանքով առաջացած ներքին վնավածքներն և ցանկացած տեսակի պարանոցի վնասվածքները։
- սուր վիրուսային կոկորդաբորբ. կոկորդաբորբի այս ձևը բնութագրվում է ցածր ձայնով, ինչպես նաև խռպոտությամբ։ Ախտանիշները սովորաբար տևում են մեկ շաբաթից պակաս, սակայն դրանք կարող են պահպանվել 3-4 շաբաթ։ Այն կարող է ուղեկցվել նաև վերին շնչուղիների ախտանիշներով, ինչպիսիք են ՝ ցավը կոկորդում, օդինոֆագիա, ռինոռեա, դիսպնոե, արտադրություն և խցանում։
Տեսողական ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարող է նկատվել էրիթեմա (կարմրություն) և այտուց։ Դա կարելի է տեսնել լարինգոսկոպիայի կամ ստրոբոսկոպիայի միջոցով (մեթոդը կախված է կոկորդաբորբի տեսակից)։ Այլ առանձնահատկությունները կարող են ներառել՝
- կոկորդային հյուսվածքի կարմրություն (սուր)
- արյունատար անոթների լայնացում (սուր)
- չոր և հաստ հյուսվածք (քրոնիկական)
- Կպչուն արտադրություն ձայնային ծալքերի և հարակից կառույցների միջև
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]- սուր էպիգլոտիտ։ Սա ավելի հավանական է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ստրիդոր, ցավ կամ խնդիրներ կուլ տալու ընթացքում
- գրանուլեմատոզ կոկորդաբորբ
- պսևդոմիքսոմատոզ կոկորդաբորբ
- կրուպ։ Այն ուղեկցվում է հաչող հազով, ձայնի խռպոտությամբ և ներշնչական ստրիդորով։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը կախված է կոկորդաբորբի ծանրությունից և տեսակից (սուր, քրոնիկական)։
Ձայնային հիգիենան (ձայնի խնամքը) շատ կարևոր է կոկորդաբորբի ախտանիշները վերացնելու համար։ Ձայնային հիգիենան ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ՝ ձայնը հանգստացնելը, բավարար քնակությամբ ջուր խմելը, կոֆեինի և ալկոհոլի ընդունման նվազեցումը, ծխելը դադարեցնելը և կոկորդի մաքրումը սահմանափակելը։
սուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր կոկորդաբորբի դեպքում «ձայնային ռեժիմ» (կոկորդի լրիվ հանգիստ 5-7 օր, անհրաժեշտ է չխոսել կամ խոսել շշուկով), դիետա (չօգտագործել լորձաթաղանթը գրգռող, չափից ավելի տաք կամ սառը սնունդ), տաք հեղուկներ, պարանոցին տաք կոմպրես, ինհալյացիա, դեղորայքներ, քրոնիկական կոկորդաբորբին նպաստող գործոնների վերացում։
վիրուսային
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսային կոկորդաբորբի համար առաջարկվող բուժումը ներառում է ձայնային հանգիստ, ցավազրկող դեղամիջոցներ և մուկոլիտիկներ։ Տնային միջոցները, ինչպիսիք են թեյը և մեղրը, նույնպես կարող են օգտակար լինել:Հակաբիոտիկները չեն օգտագործվում վիրուսային կոկորդաբորբի բուժման համար։
բատկերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաբիոտիկները կարող են նշանակվել բակտերիալ կոկորդաբորբի համար, հատկապես երբ առկա են վերին շնչառական վարակի ախտանիշներ։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկների օգտագործումը սուր կոկորդաբորբի դեպքում խիստ քննարկվում է։ Սա վերաբերում է արդյունավետության, կողմնակի ազդեցությունների, արժեքի և հակաբիոտիկների ռեզիստենտականության հարցերին։ Ընդհանուր առմամբ, հակաբիոտիկները այնքան էլ արդյունավետ չեն սուր կոկորդաբորբի դեպքում։
Բակտերիալ կոկորդաբորբի ծանր դեպքերի ժամանակ, ինչպիսիք են սուպրագլոտիտը կամ էպիգլոտիտը, շնչառական ուղիների փակվելու ավելի մեծ ռիսկ կա։ Բուժումը կարող է ներառել խոնավացում, կորտիկոստերոիդներ, ներերակային հակաբիոտիկներ և ադրենալին։
սնկային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնկային կոկորդաբորբը կարող է բուժվել օրալ հակասնկային հաբերով և լուծույթներով։ Սովորաբար դրանք օգտագործվում են մինչև երեք շաբաթ և եթե սնկային վարակը վերադառնա, կարող է բուժումը կրկնելու անհրաժեշտություն լինել։
վնասվածքային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնի չափազանց շատ օգտագործման կամ չարաշահման հետևանքով առաջացած կոկորդաբորբը հնարավոր է կառավարել ձայնային հիգիենայի միջոցով։
Քրոնիկական
[խմբագրել | խմբագրել կոդը]ռեֆյուքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարինգեոֆարինգեալ ռեֆլյուքսի բուժումը հիմնականում ներառում է վարքի կառավարում և դեղորայքային բուժում։ Վարքագծային կառավարումը ներառում է այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝
- ազատ հագուստ կրել
- ուտել քիչ քնակով և հաճախակի
- որոշակի սննդից խուսափում (կոֆեին, ալկոհոլ,կծու կերակուր)
Հակառեֆլյուքսային դեղամիջոցները կարող են նշանակվել քրոնիկ կոկորդաբորբի և խռպոտ ձայնի ախտանիշներ ունեցող հիվանդներին։ Եթե հակառեֆլյուքսային բուժումը չի նվազեցնում ախտանշանները, պետք է ուսումնասիրել այլ հնարավոր պատճառները։ Կարելի է օգտագործել թթուն չեզոքացնող միջոցներ (անտացիդներ) և թթվագոյացումն ընկճող պրեպարատներ (H2 արգելակիչներ)։ Անտացիդներն, ունենալով կարճ ազդեցության ժամանակ, կարող են բավարա չլինել բուժման համար։ Դրանք պետք է նշանակվեն միայն որոշակի ժամանակահատվածով, որից հետո ախտանիշները պետք է վերանայվեն։ Պրոտոնային պոմպի արգելակիչները արդյունավետ չեն բոլորի համար։ Ոմանց համար ֆիզիկական ռեֆլեքսային արգելքը (օրինակ ՝ Գավիսկոնի հեղուկը) կարող է ավելի հարմար լինել։ Հակասեկրեցիոն դեղամիջոցները կարող են ունենալ մի քանի կողմնակի ազդեցություն։
Անհրաժեշտության դեպքում, հակռեֆլյուքսային վիրահատությունը կարող է օգուտակար լինել որոշ անձանց համար։
բորբոքային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալերգիկ կոկորդաբորբի բուժման ժամանակ հայտնաբերվել է, որ տեղային քթային ստերոիդներն և իմունոթերապիան արդյունավետ են ալերգիկ ռինիտը բուժելու համար։ Հակահիստամինային պրեպարատներն կարող են օգտակար լինել, սակայն առաջացնում են կոկորդի չորություն։ Ինհալացիոն ստերոիդներ երկար կիրառման դեպքում հանգեցնում են կոկորդի և ձայնի հետ կապված խնդիրների։
գրանուլեմատոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարկոիդոզը սովորաբար բուժվում է համակարգային կորտիկոստերոիդներով:Պակաս հաճախ օգտագործվող բուժում է ստերոիդների ներվնասվածքային ներարկումները կամ լազերային ռեզեկցիան։
աուտոիմուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորձաթաղանթի պեմֆիգոիդը կարող է կառավարվել դեղորայքի միջոցով (ցիկլոֆոսֆամիդ կամ պրեդնիզոլոն)։
կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]սուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր լարինգիտը կարող է պահպանվել, սակայն, որպես կանոն, երկու շաբաթվա ընթացքում ինքնուրույն անցնում է։ Վերականգնումը արագ կլինի, եթե հիվանդը հետևի բուժման պլանին։ Վիրուսային լարինգիտի դեպքում ախտանշանները կարող են շարունակվել երկար ժամանակահատվածով, նույնիսկ երբ վերին շնչուղիների բորբոքում չկա։
քրոնիկական
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարինգիտը, որը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ, համարվում է քրոնիկ։ Եթե լարինգեալ ախտանիշները տևում են ավելի քան երեք շաբաթ, ապա անհրաժեշտ է հետագա հետազոտություններ, ներառյալ ուղիղ լարինգոսկոպիան:Քրոնիկ լարինգիտի կանխատեսումը տատանվում է կախված լարինգիտի պատճառներից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկորդաբորբ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 526)։ |