Կլոդ Ժական
Կլոդ Ժական ֆր.՝ Claudius Jacquand | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1803[1][2] |
Ծննդավայր | Լիոն[3] |
Վախճանվել է | ապրիլի 2, 1878[1][4][5] (74 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ |
Ոճ | ակադեմիզմ |
Թեմաներ | Կերպարվեստ[6] և գեղանկարչություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Cinq-Mars rendant son épée à Louis XIII by Claudius Jacquand? |
Աշակերտներ | Ալբերտ Օբլետ |
Պարգևներ | |
Ամուսին | Marthe-Lydia de Forbin-La Barben?[7] |
Claudius Jacquand Վիքիպահեստում |
Կլոդ Ժական[8], հայտնի է նաև Կլաուդիո անունով (ֆր.՝ Claudius Jacquand, դեկտեմբերի 11, 1803[1][2], Լիոն[3] - ապրիլի 2, 1878[1][4][5], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի նկարիչ, որը նկարել է պատմական, կենցաղային և կրոնական թեմաներով նկարներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ընտանիքը զբաղվում էր ձեռագործությամբ, հայրը սանր էր պատրաստում։ Նա արվեստի առաջին դասերն անցել է Լիոնի գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում` Ֆլյորի Ֆրանսուա Ռիշարի հետ։ 1836 թվականին, մոր մահից հետո նա տեղափոխվել է Փարիզ և սկսել է մասնակցել ցուցահանսեսների։ 1839 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ[9] և մեկ տարի անց Բրյուսելում անցկացվող ցուցահանդեսին ստացել ոսկե մեդալ։ Հաջորդ տարի, Հաագայում կայացած ցուցահանդեսի ժամանակ նա ստացել է ևս մեկ ոսկե մեդալ և արժանացել է Լեոպոլդի շքանշանի։ Կարճ ժամանակ անց մահացել է նրա հայրը՝ թողնելով նրան որոշակին ժառանգություն, որը հնարավորություն է տվել նրան ամուսնանալ Լուի Նիկոլա Ֆիլիպ Օգոստ դե Ֆորբինի դստեր և վիկոնտ Ալեքսանդր Պոլ դե Պինելիի այրու` ազնվական Լիդիա դե Ֆորբինի հետ[10]։ Նա նկարչություն է սովորեցրել իր խորթ որդուն` Օգոստ դե Պինելիին, որը ևս դարձել է հայտնի նկարիչ[11]։
Նա և իր ընտանիքը հաստատվել են կնոջ հայրենի քաղաքում` Էմերինժեում, որտեղ Կլաուդիոն տուն է կառուցել` ոգեշնչված Փարիզում տեսած մի ամրոցով։ 1844 թվականին ընտևվել է քաղաքապետ[10]։ Մեկ տարի անց սկսել է ցուցադրվել Փարիզյան սալոնում, որտեղ Շառլ Բոդլերը նկարագրել է նրան որպես «20-րդ որակի» նկարիչ[12]։
1848 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո նրա եկամուտները նկատելի կրճատվել են, և նա սկսել է վարձու աշխատանք փնտրել։ Վերսալի Ֆրանսիայի պատմության թանգարանի տնօրեն դառնալու նրա ջանքերը ձախողվել են։ 1852 թվականին նա և Լիդիան տեղափոխվել են Բոլոն-սյուռ-Մեր և վաճառել Էմերինժեի կարողությունը` իրենց ապրուստը հոգալու համար։ 1856 թվականին ստիպված են եղել ավելի էժան բնակարան փնտրել Փարիզում։ Լիդիան մահացել է 1863 թվականին։ Կլաուդիոն շարունակել է ցուցադրվել` հազիվ վաստակելով ապրուստի համար։ Մահացել է 1878 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Claude dit Claudius Jacquand (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117049638 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Claude Jacquand (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Claude Jacquand — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://genobco.free.fr/provence/Gaufridy-bonx2dortan.htm
- ↑ «Жакан Клавдий (Клод) - Русская портретная живопись». www.irisunok.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Documentation @ the Base Léonore.
- ↑ 10,0 10,1 Jacques du Chayard Histoire d'Émeringes Արխիվացված 2014-01-02 Wayback Machine, From a thesis by Dominique Richard (Cultural Advisor of the Conseil Général de Savoie)
- ↑ "Auguste de Pinelli - Un artiste une oeuvre" Արխիվացված 2014-07-02 Wayback Machine, Musée Mandet, Riom.
- ↑ Charles Baudelaire, "Salon de 1845", in Curiosités esthétiques. L'art romantique et autres œuvres critiques, éd. H. Lemaître, Paris, 1962 page 280 et note 156
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dominique Lobstein, Claudius Jacquand: les derniers moments de Christophe Colomb, Somogy Éditions d'Art 2011 978-2-7572-048-94
- Dominique Richard, Biographie et catalogue raisonné de l’œuvre peint de Claudius Jacquand, Université Lyon II 1980
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Ժական» հոդվածին։ |
|