Կինդեր Ջոյ
Ապրանքի տեսակ | ապրանքային նշան և սննդային ապրանքանիշ |
---|---|
Ենթադաս | chocolate egg? |
Օգտագոտծման սկիզբ | 2001 |
Սեփականատեր | Ferrero |
Արտադրող | Ferrero |
Ծագման երկիր | Իտալիա |
Կայք | kinder.com/it/it/kinder-joy(իտալ.) |
Կինդեր Ջոյ (Իտալիայում նախկինում հայտնի որպես Kinder Merendero), կոնֆետ, որն արտադրվում է իտալական Ferrero հրուշակեղենի ընկերության կողմից՝ որպես Կինդեր ապրանքանիշի մաս[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ferrero-ն Կինդեր Ջոյը գործարկել է Իտալիայում 2001 թվականին[3]։ Այն վաճառվում է Իսպանիայում 2004 թվականից[4], Գերմանիայում՝ 2006 թվականի մայիսից[5], Չինաստանում և Հնդկաստանում՝ 2007 թվականից[3]։ Թողարկվել է նաև Ավստրալիայում և ԱՄՆ-ում[6][7]։
2011 թվականին Ferrero-ն Հնդկաստանի Բարամաթի քաղաքում բացել է գործարան՝ ձու և այլ մթերքներ արտադրելու համար, այդ թվում՝ Տիկ Տակ[6]։ 2015 թվականին ընկերությունը բացել է իր առաջին գործարանը Չինաստանում՝ Հանչժոու քաղաքի Սյաոշան շրջանում, որտեղ որպես իր առաջին արտադրական գիծ սկսել է արտադրել Կինդեր Ջոյ[8]։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Կինդեր Ջոյը չինական շուկայում քաղցրավենիքի ամենավաճառվող ապրանքատեսակներից մեկն էր և ստացել է Nielsen China's Breakthrough Innovation Award մրցանակը[9]։
Իռլանդիայում Կինդեր Ջոյը հասանելի է դարձել 2015 թվականին[1]։ Նոյեմբերին Ferrero-ն հայտարարել է, որ դեկտեմբերից ձվերը կվաճառի նաև Միացյալ Թագավորությունում[2]։
2017 թվականի մայիսին հայտարարվել է, որ 2018 թվականին Կինդեր Ջոյը կթողարկվի ը Միացյալ Նահանգներում։ Kinder Surprise-ը ԱՄՆ-ում արգելված է դաշնային օրենքով՝ Սննդամթերքի, դեղամիջոցների և կոսմետիկայի մասին Դաշնային օրենքով, ըստ որի՝ արգելում են բոլոր այն սննդամթերքները, որոնք պարունակում են դրանցում ներդրված ոչ սննդարար առարկաներ[10]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի պլաստիկե ձվաձև փաթեթավորում, ստորին կողմում՝ լեզվակ՝ այն երկու մասի բաժանելու համար[2]։ Մի մասը պարունակում է կակաոյի և կաթնային կրեմի շերտեր[3][11], մյուսը՝ խաղալիք[1][12]։ Կինդեր Ջոյի արտադրությունը մեկնարկել է 2001 թվականին Իտալիայում, իսկ 2014 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 100 երկրում։ 2015 թվականի դրությամբ այն արտադրվել է Լեհաստանում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Էկվադորում, Կամերունում և Չինաստանում[9][13]։ Առաջին բաղադրիչը շաքարն է, երկրորդը՝ բուսական յուղերը (արմավենու, սիսեռի, արևածաղկի), ինչպես նշված է խաղալիքի մեջ՝ բաղադրիչների ցանկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Bringing joy this spring». Scottish Grocer and Convenience Retailer. 2015 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 John Wood (2015 թ․ նոյեմբերի 13). «Product news: Kinder spreads Joy». Forecourt Trader. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Ferrero profits jump in 2014 as Kinder eggs sales soars». Jiemian.com. 2015 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Kinder Joy». www.ferrero.es. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Peter Stiff (2006 թ․ հունվարի 20). «Ferrero looks for growth in North America». Confectionery News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 6,0 6,1 Ajita Shashidhar (2014 թ․ մարտի 30). «Unwrapped; How Italian Confectionery Giant Ferrero Created a Market for Premium Chocolate in India». Business Today (India). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Ratna Bhushan; Sagar Malviya (2013 թ․ ապրիլի 23). «How Ferrero India's surprise toy inside Kinder Joy helped it beat Nestle's chocolate division». The Economic Times (India). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Italian Chocolate Giant Launches the First China Manufacturing Plant in Hangzhou». Xinhua News Agency. 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «Ferrero Group Launches the First Plant in China». Shanghai Morning Post. 2015 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Kinder Egg Is Coming to America». Fortune. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Ferrero unveils limited edition gifting and treat lines». Convenience Store. 2015 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Simon Gwynn (2015 թ․ նոյեմբերի 10). «Ferrero expands Kinder range with Kinder Joy». The Grocer. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Focus Kinder Surprise and Kinder Joy». Ferrero SpA Corporate Social Responsibility. Ferrero SpA. 2014 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինդեր Ջոյ» հոդվածին։ |