Jump to content

Կեոլադեո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեոլադեո ազգային պարկ
հինդի՝ केवलादेव राष्ट्रीय उद्यान
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Կեոլադեո ազգային պարկ, Բհարատուր, Ռաջաստան, Հնդկաստան
ՏեղագրությունՀնդկաստան Բհարատուր, Ռաջաստան
Ամենամոտիկ քաղաքԲհարատուր
Կոորդինատներ27°10′00″ հս․. լ. 77°31′00″ ավ. ե.HGЯO
Տարածք28,73 կմ²
Հիմնադրված է1982
Հաճախելիություն100 000
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
UNESCO World Heritage Centre
Քարտեզ
 Keoladeo National Park Վիքիպահեստում
Կեոլադեո ազգային պարկ
անգլ.՝ Keoladeo National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Տիպ Ազգային պարկ
Չափանիշներ Կատեգորիա ԲՊՀՄ — II
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1981  (9-րդ նստաշրջան)
Համար [1] 340[1]
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կեոլադեո ազգային պարկ (անգլ.՝ Keoladeo National Park, հինդի՝ केवलादेव राष्ट्रीय उद्यान), ազգային պարկ Բհարատպուր շրջանում՝ հնդկական Ռաջաստան նահանգի արևելքում։ Ավելի վաղ հայտնի է եղել որպես Բհարատուր թռչնի արգելոց։ Կեոլադեոն զբաղեցնում է մոտավորապես 28,73 կմ² տարածք է Ագրայից տեղակայված է 50 կմ դեպի արևմուտք[2]։

Ազգային պարկը տուն է ծառայում բազմաթիվ հազվագյուտ և մահացող թռչունների տեսակների համար, որոնք այստեղ են գաղթում ձմեռային շրջանում։ Հետաքրքրություն է ցուցաբերում ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գիտնական-օրնիտոլոգների համար։ Հիմնադրվել է 1982 թվականին, համարվում է Ռամսարի համաժողովի օբյեկտ։ 1985 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության վերահսկողության ներքո։ Պարկն իր մեջ ներառում է խոտային, անտառային և ճահճային տարածքներ[3]։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկին ամենամոտ օդանավակայանը գտնվում է Ագրայում (Կեոլադեոյից մոտավորապես 50 կմ), որն ամենօրյա թռիչքներ է ընդունում Դելիից, Մումբայից, Վարանասիից և Լաքհնաուից։ Ամենամոտ երկաթուղային Բհարատպուր կայանը տեղակայված է Կեոլադեոյից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։ Բհարատպուրը ավտոմոբիլային ճանապարհներով միացված է Հնդկաստանի հյուսիսային խոշոր քաղաքների հետ։ Հեռավորությունը մինչև Դելի կազմում է 184 կմ, մինչև Ջայպուր՝ 176 կմ, իսկ մինչև Մաթհուրա՝ 39 կմ[4]։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն է հանդիսանում թռչունների 366, բույսերի 379, ձկների 50, օձերի 13, մողեսների 7, կրիաների 7 տեսակների և անողնաշարավորներ բազմաթիվ տեսակների համար։ Ձմեռային շրջանում համարվում է հազվագյուտ հանդիպող ստերհ տեսակի միակ հայտնի գոյության վայրը[5]։

Պարկում հանդիպում են կաթնասունների 27 տեսակներ, որոնցից հարկ է նշել այնպիսի տեսակներ, որոնք են նիլգաուն, վայրի վարազը, խաղտաբղետ եղջերուն, հնդկական զամբարը (բավականին քիչ), գարնան, ակսիսը, մակակ-ռեզուսը, լանգուրը, կատուների երկու տեսակ՝ եղեգնակատու և ձկնորս կատու, մանգուստների երկու տեսակ, հարթ ջրասամույր, շնագայլեր, բորենիներ, կրծողների մի քանի տեսակներ։ Ջրային թռչունների տեսակներից են մոխրագույն բադը, հնդկական բադը, փոքր, մեծ և հնդկական բակլանները և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Keoladeo National Park». Ramsar Convention Sites Information Service. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  2. Shrinking Biodiversity Արխիվացված 2019-03-24 Wayback Machine, Impact of Falling monsoon in Keoladeo National park.
  3. Research Report on Flora and Fauna of Keoladeo National Park Արխիվացված 9 Հոկտեմբեր 2011 Wayback Machine.
  4. Tourism in Keoladeo National Park Արխիվացված 15 Փետրվար 2011 Wayback Machine, Visitor facilities in Park.
  5. «Keoladeo National Park on board Palace on Wheels». Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին. Վերցված է 2020-02-26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեոլադեո ազգային պարկ» հոդվածին։