Կարպո Աչիմովիչ-Գոդինան ծնվել է Բուլղարիայի թագավորությունում՝ Սկոպյեում։ Գոդինան հայտնի է և՛ որպես օպերատոր, և՛ որպես ռեժիսոր։ Ժելիմիր Ժիլնիկի «Վաղ աշխատություններ» ֆիլմի օպերատորն է եղել Գոդինան, որը 1969 թվականին Բեռլինի կինոփառատոնին հաղթել է[4]։ 1990 թվականին «Արհեստական դրախտ» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ, որի օպերատորը նույնպես նա է[5]։ Առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանել է Կարպո Աչիմովիչ-Գոդինան «Մեդուզայի լողը» ֆիլմն է՝ 1980 թվականին ստեղծված[6]։ Նույն թվականին Կարլո Գոդինան Ֆրանց Պրեշերենի մրցանակի դափնեկիր է դառնում։