Կարմրահերների միություն
Կարմրահերների միություն The Red-Headed League | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Շերլոք Հոլմս |
Ստեղծման տարեթիվ | 1891 |
Նկարագրում է | Լոնդոն |
Շարք | Շերլոկ Հոլմսի արկածները և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Սկանդալ Բոհեմիայում |
Հաջորդ | Անձի հաստատում |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն և Լոնդոն |
Հրատարակված է | Շերլոկ Հոլմսի արկածները և The Strand Magazine? |
Հրատարակման տարեթիվ | օգոստոս 1891 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-adventures-of-sherlock-holmes/text/the-redheaded-league |
The Red-Headed League Վիքիպահեստում |
Կարմրահերների միություն (անգլ.՝ The Red-Headed League)՝ Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» ստեղծագործության առաջին սերիան։ Առաջին անգամ հրապարակվել է ամենօրյա թերթ Strand Magazine-ում 1891 թվականի օգոստոսին։ Շերլոկ Հոլմսի մասին 12 պատմություններից հեղինակն այս մեկը համարում է իր ամենասիրելի երկրորդ պատմությունը[1]։
Սյուժեի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոն։ 1890 թվական։ Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի մոտ է գալիս մի տղամարդ՝ Ջաբեզ Ուիլսոն անունով։ Նա պատմում է Հոլմսին մի տարօրինակ պատմություն, որը կատարվել է նրա հետ վերջերս։ Ըստ նրա, նա ունի մի փոքրիկ վարկային գրասենյակ, որտեղ աշխատում է իր երիտասարդ օգնականի՝ Վինսենթ Սպոլդինգի հետ։ Մի քանի շաբաթ առաջ Սպոլդինգը կարդում է թերթում մի հայտարարություն, որտեղ գրված էր, որ «Կարմրահերների միությունը» աշխատանքի է հրավիրում միայն կարմրահեր մարդկանց և շատ բարձր վարձատրում։ Ուիլսոնը գալիս է հարցազրույցի, և նրան ընդունում են աշխատանքի։ Հաջորդ մի քանի շաբաթը Ուիլսոնը գալիս էր աշխատանքի։ Իր սենյակում կար միայն մի սեղան և աթոռ, որտեղ նա արտագրում էր Բրիտանական հանրագիտարանը՝ ստանալով լավ աշխատավարձ։ Մի օր գալով աշխատանքի՝ նա տեսավ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ «Կարմրահերների միությունը» ցրվել է։ Նա խնդրում է Հոլմսին օգնել իրեն այս տարօրինակ պատմությունը պարզելու համար։ Հոլմսը խոստանում է օգնել Ուիլսոնին։ Հոլմսը և Վաթսոնը հանդիպում են Վինսենթ Սպոլդինգի հետ վարկային գրասենյակում, և կարճ զրույցի ընթացքում Հոլմսը նկատում է, որ Սպոլդինգի տաբատը մինչև ծնկները ցեխոտված է։ Հոլմսն իր ձեռնափայտով կտկտացնում է այն ճանապարհը, որն ընկած է վարկային գրասենյակի և բանկի միջև։ Այնտեղից լսվում էին խուլ ձայներ, քանի որ դատարկ էր։ Հոլմսը գալիս է այն եզրակացության, որ Սպոլդինգը պլանավորում էր թալանել բանկը՝ փորելով անցք, որը տանում էր դեպի բանկ։ Նրանք մտածել էին «Կարմրահերների միության» մասին այդ պատմությունը, որպեսզի Ուիլսոնը բացակայեր վարկային գրասենյակից, և նրանք կարողանային անցք փորել դեպի բանկ։ Հոլմսը կանչում է ոստիկանական աշխատող Ջոունսին և բանկի տնօրենին։ Նրանք չորս հոգով դարան են կազմակերպում բանկում, որի մեջ են ընկնում Ջոն Քլեյը և Սպոլդինգը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռուստասերիալ «Շերլոկ Հոլմսի արկածները»։ Արտադրվել է Միացյալ Թագավորությունում 1984-1994 թվականներին, սեզոն 1 «Շերլոկ Հոլմսի արկածները», էպիզոդ 12 «Կարմրահերների միություն»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Temple, Emily (2018 թ․ մայիսի 22). «The 12 Best Sherlock Holmes Stories, According to Arthur Conan Doyle». Literary Hub. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրահերների միություն» հոդվածին։ |
|