Կարլ Վալդեմար Ցիգլեր (Ziegler) (նոյեմբերի 26, 1898(1898-11-26)[1][2][3][…], Հելզա, Կասել, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - օգոստոսի 12, 1973(1973-08-12)[1], Մյուլհայմ ան դեր Ռուր, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քիմիկոս-օրգանիկ (ԳՖՀ)։ Ավարտել է Մարբուրգյան համալսարանը (1920 թ.), դասավանդել տեղում (1923-1926 թթ.)։ 1928-1936 թվականներին եղել է Հեյդելբերգյան համալսարանի պրոֆ․, 1936-1943 թվականներին՝ Հալլի համալսարանին կից քիմ․ ինստիտուտի, 1943-1963 թվականներին՝ Մյուլխայմի ածխի հետազոտության ինստ-ի տնօրեն, միաժամանակ (1947 թվականից) Ախենի բարձրագույն տեխն․ դպրոցի ամբիոնի վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են մետաղօրգ․ միացությունների սինթեզին, բուտադիենի, բարձրակարգ a-օլեֆինների, սպիրտների ստացմանը։ Բացահայտել է (1953 թ.) տիտան-ալյումինային կատալիզատորը («Ցիգլերի կատալիզատոր»)։ Զ․ Նաաուսյի հետ մշակել է տարածական կարգավորված սինթեզի մի շարք խառը կատալիզատորներ (Ցիգլերի Նատայի կատալիզատորներ)։ Նոբելյան մրցանակ (1953 թ., Զ․ Նատայի հետ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։