Կարլ Էբերտ
Կարլ Էբերտ չեխ․՝ Karl Egon Ebert | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1801[1][2][3] |
Ծննդավայր | Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1882[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3] |
Գերեզման | Malvazinky Cemetery[4] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ, դրամատուրգ և լիբրետիստ |
Karl Egon Ebert Վիքիպահեստում |
Կարլ Էբերտ (գերմ.՝ Karl Egon Ebert, հունիսի 5, 1801[1][2][3], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][3] - հոկտեմբերի 24, 1882[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3]), գերմանա-բոհեմական բանաստեղծ, դրամատուրգ-լիբրետիստ, բանաստեղծական և դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է պետական պաշտոնյայի` գաղտնի խորհրդականի ընտանիքում։ Գործնական վարչական գործունեությունը երկար ժամանակ շեղել են նրան գրականությունից։
Կ. Էբերտը չեխ և գերմանացի գրողների միջև համագործակցության կողմնակից էր և 1848 թվականին 60 գրողների հետ ստորագրել է Ավստրիական կայսրության կազմում չեխերի և գերմանացիների հավասար իրավունքների մասին խնդրագիրը։
1872 թվականին նրան պարգևատրել են Երկաթե թագի շքանշանով և բարձրացրել պալատականի աստիճանի։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1824 թվականին նա հրատարակել է իր առաջին ժողովածուն, որին հաջորդել է «Վլաստա» ծավալուն հերոսական բանաստեղծությունը, որով նա համբավ է ձեռք բերել։ 1834 թվականին գրել է «Բրետիսլավը և Յուտան» դրաման։ Շփվելով այսպես կոչված շվաբյան դպրոցի բանաստեղծների հետ, ուժեղ ազդեցություն է կրել Լ. Ուլանդից։ Քնարականությունը Էբերտի տաղանդի ամենաուժեղ կողմն է։ Ուշադրության արժանի են Էբերտի բալլադներից մի քանիսը ևս։ 1877 թվականին Պրահայում 7 հատորով հրատարակվել է բանաստեղծի գրական ժառանգությունը։ Կոմպոզիտոր Ֆ. Մենդելսոնի կողմից երաժշտություն է գրվել նրա մի քանի ստեղծագործությունների համար։ Նա երկու օպերաների` Ջոզեֆ Դեսաուերի «Լիդվինայի» և Լեոպոլդ Մեչուրի «Դեր Չիլդի» լիբրետոների հեղինակ է։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Das Kloster»` հովվերգություն (1833, հինգ բանաստեղծություն),
- «Fromme Gedanken eines weltlichen Mannes» (1858),
- «Brunoy»` դրաման Լուի 16-րդ-ի դարաշրջանից
- «Die Magyarenfrau»` դյուցազներգություն(1864),
- «Wald und Liebe»` հովվերգություն (1874),
- «Gesammelte poetische Werke» (1877, 7 հատոր),
- «Die Auswanderer» և «Am Bergsee» (1879)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Česká divadelní encyklopedie
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ BillionGraves — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Эберт, Карл-Эгон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Էբերտ» հոդվածին։ |
|