Jump to content

Կատերինա Կորնարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատերինա Կորնարո

հունարեն՝ Αικατερίνη Κορνάρο

վենետիկերեն՝ Caterina Corner
«Կիպրոսի թագուհի Կատերինա Կոնրարոյի դիմանկարը» Ջենտիլե Բելլինի, Բուդապեշտի կերպարվեստի թանգարան
Դրոշ
Դրոշ
Կիպրոսի թագուհի
1474 - 1489
Նախորդող Ժակ Գ
Հաջորդող Տիտղոսը փոխանցվել է Սավոյաններին
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1474 - 1489
Նախորդող Ժակ Գ
Հաջորդող Տիտղոսը փոխանցվել է Սավոյաններին
Դրոշ
Դրոշ
Կիլիկիայի Հայոց թագուհի
1474 - 1489
Նախորդող Ժակ Գ
Հաջորդող Տիտղոսը փոխանցվել է Սավոյաններին
 
Մասնագիտություն՝ իշխող թագուհի
Ծննդյան օր նոյեմբերի 25, 1454
Ծննդավայր Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանի օր հուլիսի 10, 1510 (55 տարեկան)
Վախճանի վայր Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
Թաղված San Salvador
Դինաստիա Կորնարո
Քաղաքացիություն  Վենետիկի հանրապետություն
Հայր Մարկո Կորնարո
Մայր Ֆիորենցա Կրիսպո
Ամուսին Հակոբ II Լուսինյան
Զավակներ Հակոբ III[1]

Կատերինա (Կատարինա) Կորնարո (նոյեմբերի 25, 1454, Վենետիկ — 10 հուլիսի, 1510, Ազոլո, Վենետիկի հանրապետություն), 1474 թվականից մինչև 1489 թվականը Կիպրոսի թագավորության թագուհի՝ հանգուցյալ Ժակ (Հակոբ) Բ Դե Լուսինյան թագավորի այրի։ Կրել է «Սբ. Մարկոսի դուստր» պատվավոր տիտղոսը, որը տրվում էր Վենետիկյան ազնվական կանանց՝ ովքեր ամուսնացած էին օտար միապետների հետ։

Մանկությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատերինա Կորնարոն ծնվել է Վենետիկում, 1454 թվականին՝ ազնվականի ընտանիքում։ Կորնարո տոհմը հայտնի էր վենետիկյան առևտրական շրջանակներում։ Կիպրոսում ընտանիքը ուներ շաքարի մի քանի արտադրամասեր։

Ամուսնությունը Կիպրոսի Ժակ Բ թագավորի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1468 թվականին Վենետիկի դոժի և Մարկոս Կորնարոյի որոշմամբ՝ Կատերինան պետք է ամուսնանար Կիպրոսի նորընտիր թագավոր, Ժակ Բ Դե Լուսինյանի հետ։ Ամուսնությունը օգտակար էր Վենետիկի համար, քանի որ ըստ ամուսնական պայմանագրի թագավորի և թագուհու մահից հետո՝ եթե ժառանգներ չլինեին, Կիպրոսն անցնում էր Վենետիկին։ Այդ ժամանակ Կատերինան ընդամենը 14 տարեկան էր։ Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Վենետիկում, որին Ժակ Բ թագավորի փոխարեն մասնակցեց նրա վստահված անձը։ Սակայն ամուսնությունից չանցած մեկ տարի Ժակ Բ-ն մահանում է և արդեն հղի Կատերինան դառնում է դեռ չծնված թագաժառանգ՝ Ժակ Գ-ի գահապահ-խնամակալը։ Մեկ տարի անց, որդու առեղծվածային մահվանից հետո Կատերինան դառնում է թագուհի։ Սակայն շուտով, 1489 թվականին նա հրաժարվում է գահից և այն հանձնում Վենետիկի Հանրապետությանը։

Կատերինա Կորնարոն մահանում է Վենետիկում 1510 թվականին։

Հայոց թագավոր տիտղոսը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Զ Լուսինյանի մահից հետո Կիպրոսի թագավորները ի թիվս այլ տիտղոսների՝ սեփականցրեցին Հայոց Թագավոր տիտղոսը, որի վերջին կրողը այդ տոհմից եղավ Կատերինա Կորնարոն, վերջինս էլ այն փոխանցեց Սավոյների արքայատանը, որի ժառնագները մինչ օրս կրում են Կիլիկիայի Հայոց թագավոր տիտղոսը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդ
Ժակ Գ
Կիպրոսի թագուհի
1474 — 1489
Հաջորդ
Տիտղոսը վերացվել է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատերինա Կորնարո» հոդվածին։