Դոլբերգը Սիլկեբորգի ակադեմիայի սան է։ 2015 թվականի հունվարի 5-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[4]՝ ակումբին միանալով 2014-15 մրցաշրջանից հետո[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 17-ին՝ Սիլկեբորգի կազմում փոխարինման մտնելով Բրոնդբյուի դեմ խաղում[6]։ 2016 թվականի մայիսի 13-ին դանիացին երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2021 թվականը[7][8]։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում Դոլբերգը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի ՊԱՕԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[9]։ Օգոստոսի 13-ին՝ Ռոդայի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[10]։ Սեպտեմբերի 24-ին դանիացին դուբլ ձևակերպեց Զվոլեի դեմ խաղում՝ օգնելով Այաքսին հաղթել 5-1 հաշվով[11]։ Նոյեմբերի 20-ին Դոլբերգը հետ-տրիկ ձևակերպեց ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում[12]։ 2017 թվականի փետրվարի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ Իր առաջին մրցաշրջանում Դոլբերգը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[14]։ Նա ճանաչվեց Այաքսի և Նիդերլանդների առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[15][16], իսկ Այաքսը հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ[17][18], որտեղ 2-0 հաշվով պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին[19][20]։
2017 թվականի սեպտեմբերի 20-ին Դոլբերգը 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթիՍխեվենինգենի դեմ խաղում՝ օգնելով Այաքսին հաղթել 5-1 հաշվով[21]։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում՝ փոխարինման մտնելով հանդիպման 65-րդ րոպեին[22]։ 2017-18 մրցաշրջանում Դոլբերգը կորցրեց իր մշտական տեղը Այաքսի մեկնարկային կազմում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 30 խաղերում[23]։
Դոլբերգը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Ղազախստանի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունիսի 10-ին՝ կրկին Ղազախստանի դեմ խաղում[25][26]։ 2018 թվականի մայիսին Դոլբերգը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[27][28]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Ֆրանսիայի դեմ հանդիպմանը[29][30], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[31][32]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[33][34]։